«Ժամանակ». ԱՄՆ «սեւ ցուցակում են» հայտնվել ոստիկանապետի թիկնազորի պետը, «Նասկի Գագոն» ու «Թոխմախի Մհերը»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ժամանակ» թերթը գրում է. «ԱՄՆ դեսպանատունը նոր ցուցակ է կազմել, որում ներառված են իշխանության հետ առնչվող անձինք, որոնց չի տրամադրվելու ԱՄՆ մուտքի վիզա:
Մեր տեղեկություններով, ցուցակը գլխավորում է ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետը՝ Արշակ Հակոբյանը եւ թիկնազորի անդամ Գագիկ Զոհրաբյանը (Նասկի Գագո):
Ցուցակում ընդգրկված են նաեւ Մհեր Սեդրակյանը, ում ենթակայության տակ գործող բանդաների ներկայացուցիչները հուլիսի 29-ին Սարի թաղում խաղաղ ցուցարարների եւ լրագրողների դեմ բռնությունների հիմնական հեղինակներն էին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում