Ճարտարապետը գլխուղեղ է գտել լողափին
ՖՈՏՈԱՄՆ-ի Վիսկոնսին նահանգի Ռասին քաղաքի բնակիչը լողափին փայլաթիթեղի (фольга) մեջ փաթաթված գլխուղեղ է գտել: Այս մասին հաղորդել է News Chant-ը:
47-ամյա ճարտարապետ և նկարիչ Ջիմմի Սենդը պարբերաբար զբոսնում է լողափերով և փնտրում ալիքների կողմից դուրս բերված ապակիներ՝ դրանք իր քանդակներում օգտագործելու համար:
Սեպտեմբերի 15-ին ճարտարապետը տեղական լողափով քայլելիս նկատել է, որ ալիքները փայլաթիթեղի մեջ փաթաթված և վարդագույն ռեզինով կապված ինչ-որ բան են նետել ափ:
«Հետաքրքրասիրությունը գլուխ բարձրացրեց, և ես բացեցի փաթեթը: Այն, ինչը ներսում էր, հավի կրծքամսի տեսք ուներ: Ես անգամ միանգամից չհասկացա՝ իրականում դա ինչ էր: Դա գլխուղեղ էր: Փաթեթում կային նաև ծաղիկներ և չինական փող», - պատմել է նա:
Թե՛ մոտակայքում գտնվող աշխատողները, թե՛ ոստիկանները հաստատել են, որ փաթեթի ներսինը գլխուղեղ է: Ոստիկանությունը, սակայն, կասկածում է՝ արդյո՞ք դա մարդու ուղեղ է: Այնուամենայնիվ, իրավապահ մարմինների աշխատակիցները սպասում են դատաբժշկական փորձագետի պաշտոնական հաստատմանը:
Սենդան ուրախ է, որ հենց ինքն է գտել գլխուղեղը: «Այնտեղ շատ ընտանիքներ են քայլում երեխաների հետ: Ի՞նչ կլիներ, եթե այն գտնվեր երեխայի կողմից», - սարսափում է նա:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը