Սիրուն Մինասի որդու նոր լուսանկարը
ՖՈՏՈՊլաստիկ վիրաբույժ, Women’s club-ի մասնակից Սիրուն Մինասն Ինստագրամի իր էջի սթորի բաժնում հրապարակել է որդու լուսանկարն ու մակագրել` «Մայրիկի փոքրիկ օգնական»:
Հիշեցնենք, որ Սիրունն առաջին անգամ որդու լուսանկարները հրապարակեց օրերս: Նա լուսանկարներին կից գրել էր.
«Աստված. Գաբրիել:
Գաբրիել հրեշտակապետ. Այո, Տեր իմ:
Աստված. Ամենահամով հրեշտակին կանչիր:
Գաբրիել հրեշտակապետ. Ինչի՞ համար:
Աստված. Գործ կա, երկիր եմ ուղարկում»:
Ավելի վաղ Սիրունն ու ամուսինը` Ռաֆայելը, իրենց որդու 40 օրականի արարողությունն անցկացրել էին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: