Մինչև տարվա վերջ կանխատեսվում է 7-10% տնտեսական անկում
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ1or.am կայքը կորոնավիրուսի համաճարակի հետևանքով առաջացած սոցիալ-տնտեսական խնդիրների վերաբերյալ զրուցել է էկոնոմիկայի նախկին նախարար, տնտեսագետ Արմեն Եղիազարյանի հետ։ Այն հարցին թե համաճարակով պայմանավորված սոցիալ-տնտեսական ոլորտում ինչ խնդիրներ ունենք այսօր պարոն Եղիազարյանը պատասխանել է․
«Վիճակագրական թվերը ցույց են տալիս, որ Հայաստանում 7 ամսվա ընթացքում գրանցվել է մոտ 5% տնտեսական անկում։ Ունենք մոտ 66000 աշխատատեղերի կորուստ։ Առհասարակ սոցիալ-տնտեսական վիճակը բավականին վատ է»։
Իսկ այն հարցին թե մինչ տարվա վերջ ինչ արդյունք կարելի է կանխատեսել տնտեսագետը պատասխանել է․
«Իմ հաշվարկով մինչև տարվա ավարտը կարծում եմ կունենանք մոտ 7-10% տնտեսական անկում։ Այդ ամենը կախված է թե որքան գումար կծախսեն կորոնավիրուսի հետևանքները չեզոքացնելու համար, որքան հարկ չի հավաքվի, ներմուծումը որքանով կկրճատվի, քանի որ ներմուծումը Հայաստանում ավելացած արժեքի հարկի հիմնական աղբյուրն է, և այս ամենը հաշվի առնելով կարծում եմ մինչև տարվա վերջ կգրանցվի 7-10% սոցիալ-տնտեսական անկում»։
Սոնա Գիշյան