Արտակարգ դեպք Երևանում. հրդեհ է բռնկվել ռուսական համարանիշներով «X6»-ում. Տեսանյութ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸShamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժանը 10։50-ի սահմաններում Վաղարշյան և Ավետ Ավետիսյան փողոցների խաչմերուկում դեռևս անհայտ պայմաններում հրդեհ է բռնկվել BMW X6 մակնիշի Օ292 AB 750 RUS համարանիշի ավտոմեքենայում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով։ Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի աշխատակիցները՝ փրկարար ծառայության կապիտան Ալիկ Սարգսյանի գլխավորությամբ։
Մինչ կժամանեին հրշեջները, քաղաքացիներն իրենք են փորձել մարել կրակը, սակայն հրշեջների միջամտության արդյունքում հնարավոր եղավ մարել կրակը։ Ամբողջությամբ այրվել է մեքենայի առջևի հատվածը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանում է 29-ամյա Արման Աղաջանյանին։
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ կրակի տարածումը կանխվեց՝շնորհիվ նշված խաչմերուկում գործող «Տիտան» բենզալցակայանի աշխատակիցների կողմից տրամադրված կրակմարիչների։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի