Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Եթե այդպես լիներ, Սերժ Ազատիչին կօգնեինք պահել իշխանությունը»․ Ո՞վ և ինչո՞ւ է պատվիրել ռուսական «Դոսյե»-ի հրապարակումը Հայաստանում ռուսական գործակալների մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայկական համացանցային հարթակներում ակտիվորեն քննարկվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ակտիվ քննադատ, արտասահմանում բնակվող ռուս միլիոնատեր Միխայիլ Խոդորկովսկուն պատկանող «Դոսյե» կենտրոնի պատրաստած հետաքննական զեկույցը՝ թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում ռուսական հատուկ ծառայությունների ազդեցության, գործակալական ցանցի գործունեության վերաբերյալ։ Կայքի զեկույցների հատվածում կարելի է ծանոթանալ 11 զեկույցի՝ բոլորը բավականին աղմկահարույց բովանդակությամբ, իսկ վերջին չորսն այն մասին, թե ինչպես է Կրեմլը միջամտում հարևան երկրների ներքաղաքական կյանքին գործակալական ցանցի միջոցով։ Այս շարքում առաջին երկուսը նվիրված են եղել Վրաստանի ներքաղաքական կյանքին, որոնք անգամ մեղմ ներքաղաքական ցնցումների պատճառ դարձան Վրաստանում։

Կենտրոնն իր վերջին հրապարակումներում ներկայացնում է իրենց տրամադրության տակ հայտնված գաղտնի փաստաթղթեր ՌԴ արտաքին հետախուզության գեներալ Վլադիմիր Չերնովի աշխատակազմից, իսկ նա, ըստ «Դոսյե»-ի, Կրեմլի միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետն է, և վերջինիս անունը «Դոսյե»-ն կապում է նաև Վրաստանի ներքին գործերին միջամտելու փաստերի հետ։ Սակայն, վերջին՝ «Ինչպես է Կրեմլը միջամտում հարևան երկրների ներքին քաղաքականությանը։ Չորրորդ մաս։ «Մորուքը» Երևանից և փափուկ ուժը՝ Բաքվում» վերտառությամբ հրապարակման համաձայն, գեներալ Չերնովը տարածաշրջանում իր ամենամեծ հաջողություններին հասել է Հայաստանում, որտեղ գործում է «Ռուսաստանի բարեկամների մի ամբողջ ցանց՝ հրապարակային և ընդհատակյա գործող», և նրանք հիմնավորվել են գրեթե բոլոր պետական ​​կառույցներում՝ կառավարություն, խորհրդարան, հատուկ ծառայություններ, ԱԳՆ:

Թավշյա հեղափոխությունից հետո, ըստ տեղեկատվության, Չերնովի և նրա ենթակաների վերահսկողության ներքո է գտնվում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը գաղտնի զեկույցներում ներկայացվում է՝ որպես «Սորոսի հիմնադրամի դրածո», ավելին՝ Փաշինյանին տվել են «Մորուք» օպերատիվ կեղծանունը և սկսել են ուշադիր հետևել նրա յուրաքանչյուր քայլին:
«Դոսյե»-ն իր հրապարակման մեջ անդրադառնում է՝ ինչպես ներկայումս գործող շատ գործիչների, որոնք իբրև թե աշխատում են Ռուսաստանի համար, ծառայություններ մատուցում Ռուսաստանին, այնպես էլ՝ ՀՀ ԱԱԾ նախկին պետերին, պաշտոնյաների, որոնք ունեցվածք են ստացել Ռուսաստանում։ Հրապարակման մեջ խոսք կա նաև «Լազարևյան ակումբի» գործունեության մասին, սակայն ընդհանուր առմամբ հայ-ռուսական հարաբերություններին ծանոթ փորձագիտական շրջանակների համար այս հրապարակման մեջ որևէ աղաղակող տեղեկատվություն չկա։ Սակայն ուշագրավն ինքնին երևույթն է և հրապարակման մեջ տեղ գտած որոշ մանրամասներ, որոնք բոլորը միտված են ցույց տալ Հայաստանում, այսպես կոչված, ռուսամետ դիրքորոշում ունեցող քաղաքական գործիչներին, վերլուծաբաններին։

Ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը 168am-ի հետ զրույցում ասաց, որ, բնականաբար, ծանոթ է հրապարակմանը և չէր ցանկանա այն որևէ կերպ մեկնաբանել, քանի որ այդ հրապարակման նպատակը հենց դա է՝ այդ տեղեկատվության նման շրջանառությունը, դրա նկատմամբ հետաքրքրության հարուցումը և որոշակի հակառուսական տրամադրությունների սերմանումը, իրավիճակի ապակայունացումը ողջ տարածաշրջանում։

Նրա գնահատմամբ՝ ընդհանուր առմամբ հրապարակումը կոպիտ ֆալսիֆիկացիա է, շատ կասկածելի, ապակայունացնող, սակայն՝ կազմված պրոֆեսիոնալների կողմից, որոնք գոնե հետևում են երկրում, տարածաշրջանում տիրող իրավիճակին, ինչ-որ բան կարդում են, ինչ-որ բաներ էլ հասկանում են և նույնիսկ չեն հասկանում։ Այս ամենը, Տարասովի կարծիքով, միտված է աշխարհաքաղաքականությանը, ներքաղաքականությանը։

«Փորձ է ապակայունացնել Հայաստանում իրավիճակը․ այդ ամենում չկա իրական տեղեկատվություն, այն չափազանց պրիմիտիվ է, դա ռուսական ոճը չէ, պարզապես սա ԶԼՄ-ները կարող են շրջանառել, ուշադրություն  գրավել և դրանով որոշակի տրամադրություններ սերմանել Ռուսաստանի նկատմամբ։ Մինչ դա ասեմ, որ Խոդորկովսկին կոնկրետ արևմտյան գործիչ է, միևնույն գործունեության տիրույթում, ինչ Նավալնին, գործունեությունը միտված է ՌԴ-ում ընդդիմության դիրքերի ամրապնդմանը, հակաիշխանական տրամադրությունների ամրապնդմանը, ՌԴ իշխանությունների դիրքերի թուլացմանը, ինչպես նաև ՌԴ դիրքերի և ազդեցության թուլացմանն այլ երկրներում, նրանք ներքաշված են նաև բելառուսական զարգացումներում, և այլն։ Ռուսաստանը ներկայումս իր հարցերն է լուծում, մենք նման բաներով զբաղվելու ժամանակ չունենք, դա ռուսական ոճը չէ»,- ասաց Տարասովը՝ շարունակելով, որ սա հայկական ստորագրություն էլ չէ, ինչպես գուցե ոմանք մտածեն։ Սա, ռուս քաղաքագետի խոսքով, կոնկրետ արևմտյան պրոյեկտ է, կոնկրետ ում համար է նախատեսված, ինչ նպատակների է միտված՝ հստակորեն դժվար է ասել։

«Կա՛ն նրբություններ, սցենարներ, կա՛ն կոպիտ ֆալսիֆիկացիայի նշաններ, Մոսկվայում կա համաձայնություն՝ դրան չարձագանքել, չափազանց պրիմիտիվ մոտեցում է։ Ադրբեջանի վերաբերյալ ևս ուշագրավ նրբերանգներ կան, նշում են, որ բոլորը ՌԴ ազդեցության տակ են, շատ պրիմիտիվ է։ Եթե, ինչպես շատերն են մտածում և կարծում, և ինչպես նկարագրվում է այս հրապարակման մեջ, ՀՀ ԱԱԾ-ում լիներ ռուսական կենտրոն և ցանց, այսինքն՝ կառույցի ներսում մեկ այլ կառույց և ռուսական, ապա այդ կենտրոնը Սերժ Ազատիչին կօգներ պահել իշխանությունը, մենք Սերժ Ազատիչին կօգնեինք, եթե ԱԱԾ-ի ներսում նման կառույցներ լինեին, ինչպես նաև դրանք միշտ կաշխատեին ՌԴ-ի օգտին Հայաստանում։ Արդյունքը սա է, և սա պետք է դիտարկել։ Մենք գիտակցաբար ռուսական խաղ չենք տանում որևէ տեղ, մենք մեր աշխարհաքաղաքական հարցերն ենք լուծում, Մերձավոր Արևելքում ենք, Հայաստանի իշխանությունները թուրքական խաղից դրդված սկսում են ակտիվանալ նաև Մերձավոր Արևելքում։ Թուրքիան այնքան է սկսում Հայաստանին նեղել, որ Հայաստանը ստիպված է աշխատել Ռուսաստանի հետ, ով է օգնելու Հայաստանին այս ամենի դեմ՝ Փարի՞զն է օգնելու, ոչ ոք չի օգնելու։ Աշխարհաքաղաքականություն է, տեղեկատվական պատերազմի նպատակը Ռուսաստանի դիրքերի թուլացումն է ու ապակայունացումը»,- ասաց Տարասովը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Только три процента насильственно перемещенных из Арцаха получили гражданство Армении. В российской спортивной школе отравились 27 детей Партия «Всеармянский фронт» провела серию акций в Ереване Полномочия судьи Ваге Мисакяна прекращены В Армении обсудили ход строительства 32-километрового участка дороги Север-Юг Каджаран-Агарак Запад добивается от Армении выхода из ОДКБ — Бортников Мелкон Вартанов из Армавира споет в эфире телеканала «Россия» Юра и Ангелина Амбарцумяны из Рязани попали в топ российского юниорского рейтинга по шахматам Россия ввела ограничения на полеты в Израиль, Иран и Ирак до 3 ноября В Воронежской области дрон упал на территорию нефтебазы, возник пожар — губернатор Цена Brent стбилизировалась на уровне $77,5 за баррель после резкого снижения Ссора на заправочной завершилась стрельбой В Армении создан прецедент публичной оценки действий правящего режимаВнешняя политика США и Великобритании. Продают билет в один конец для Армении. Курсы валют в Армении Сирвард Геворкян освобождена от должности заместителя министра юстиции Армении Израиль объявил генсека ООН персоной нон грата Фигуранты дела о теракте в "Крокусе" дают изобличающие друг друга показания Сколько в Армении зарегистрировано налогоплательщиками сделок за 9 месяцев? Авиакомпания «Qatar Airways» отменила все рейсы в Армению Аргументы генерала и опасения власти: почему искажается Конституция?Армия Израиля объявила новую эвакуацию из южных пригородов Бейрута Байден подписал закон об усилении охраны кандидатов в президенты В Ереване столкнулись рейсовый автобус и иномарка Землетрясение в приграничной зоне Армении и Грузии Никол Пашинян - обвиняемый: какие решения в отношении него принял Трибунал Национальной Гордости? «Паст»Байден может ускорить заявку Украины в НАТО Иран упростил въезд автомобилей из Армении ААЦ отмечает День памяти Свв. Евстафия, его жены Феофисты и двух сыновей, дев Ермонии и Нектаринии Камо Григорян стал победителем открытого турнира Федерации боевого самбо России «Открытие сезона» Баку предъявил новое обвинение военно-политическому руководству оккупированного Арцаха Оппозиционные депутаты парламента раскритиковали армянских патрульных за плохое образование Погода в Армении Brent торгуется на уровне $71,78 за баррель Пашинян: «Перекресток мира» может способствовать развитию отношений между странами ЕАЭС Выразить народное недоверие и презрение к Николу Пашиняну:. Решение Трибунала Национальной Гордости: «Паст»«Армянские Орлы» приветствует решение Национального Трибунала: Хачик АсрянВо Франции на армянских футболистов напали турецкие фанаты с ножами В Армении завершается реконструкция подстанции «Шинуайр» Нефть дорожает после существенного снижения на прошлой неделе В итальянском городе Бари открылось Почетное консульство Армении Вместо того, чтобы Армения требовала,Азербайджан все еще поднимает вопрос о компенсации Премьер-министр России 1 октября посетит с рабочим визитом Армению Сербский футболист, влюбленный в Армению: Огнен Чанчаревич Юбилейный концерт Евгения Петросяна «60 лет на сцене» пройдет в Ульяновске Северная Корея расширила список преступлений, караемых смертной казнью Нетаньяху заявил, что Израиль меняет баланс сил на Ближнем Востоке Жуткое ДТП с пожаром под Краснодаром: автобус столкнулся с фурой, погиб водитель «Никол Пашинян и его соратники из «Гражданского договора» сами попросят, чтобы правоохранительные органы арестовали их и заключили под стражу»: «Паст»Армавирские производители армянской общины представят свою продукцию на «Кубанской ярмарке-2024»
Самое популярное