Արյան բարձր ճնշումն արագ իջեցնող 4 տարբերակ
ՖՈՏՈՁեզ ենք ներկայացնում առանց դեղամիջոցների օգտագործման բարձր ճնշումը իջեցնող 4 օգտակար ու շատ արդյունավետ մեթոդներ:
1. Մերսում
Հարթ դանդաղ շարժումներով մերսեք պարանոցը` հիմնական շեշտը դնելով ծոծրակային շրջանի վրա:
2. Քացախով կոմպրես
Վերցրեք 2 հատ կտոր ու այն թրջեք սովորական քացախի մեջ: Դրեք դրանք կրունկների վրա ու այդպես պահեք 5-ից 7 րոպե: 20-ից 30 րոպե հետո կարող եք չափել ճնշումը, եթե բարելավում չի նկատվել կարող եք նորից կրկնել պրոցեդուրան:
3. Լոռամրգի հյութ
Բացեք 100 մգ հյութը նույն քանակությամբ մեղրի հետ ու օրական 3 անգամ ընդունեք այն թեյի գդալով: Այն շատ հարմար է հատկապես քրոնիկ հիպերտոնիայով տառապողների համար:
4. Ակուպունկտուրալ կետեր (մարմնի մակերևույթի կենսաբանորեն ակտիվ խիստ որոշակի կետեր)
Ցուցամատով ազդեք այն գծի վրա, որը ձգվում է ականջի բլթակի խորքից մինչև անրակը: Ցուցամատը դրեք ականջի բլթակի խորացման ուղղությամբ սեղմեք ու այդ վիճակով գծի վրայով բերեք մինչև անրակի կենտրոնական հատվածը: Մտացածին գիծը պետք է գրեթե ուղղահայաց լինի:
Խորհուրդ չի տրվում ուժեղ սեղմել, բավական է ընդամենը մատով շոյել մաշկը: Այս վարժությունը գլխի յուրաքանչյուր կողմում կատարեք 8-ից 10 անգամ: