Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արդյո՞ք վտանգավոր չէ Հայաստանի ֆոնդային բորսայի հսկիչ փաթեթը այլ երկրի վաճառելը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Վարշավայի ֆոնդային բորսայի կողմից Հայաստանի ֆոնդային բորսայի ձեռքբերման վերաբերյալ Կենտրոնական բանկը համաձայնության է եկել: Քննարկվում է Վարշավայի ֆոնդային բորսայի (ՎՖԲ) հետ՝ Հայաստանի ֆոնդային բորսան (ՀՖԲ) ձեռքբերելու մանրամասները։
 
Ըստ ՀՀ ԿԲ-ի և ՎՖԲ-ի միջև ստորագրված մտադրությունները չունեն պարտադիր իրավական ուժ և սահմանում են հետագա բանակցությունների հիմնական պայմանները: ՎՖԲ-ը նախատեսում է ձեռքբերել ՀՖԲ-ի բաժնետոմսերի հսկիչ փաթեթը։ ՎՖԲ-ը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ամենամեծ և զարգացած շուկան է։ ՎՖԲ-ը կազմակերպում է առևտուր բաժնետոմսերով, պարտատոմսերով, ածանցյալ գործիքներով, ֆոնդերի բաժնետոմսերով, այլ գործիքներով։
 
Ըստ ՀՀ կենտրոնական բանկի ՎՖԲ-ն հուսալի գործընկեր կարող է լինել, որն ունակ կլինի ապահովել կապիտալի շուկաների զարգացում և ընդլայնում: Կարծիք կա, որ ՎՖԲ-ի մուտքը լուրջ խթան կարող է հանդիսանալ Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման համար։ Այս առիթով 1or.am-ը զրուցել է տնտեսագետ Կարեն Ադոնցի հետ, պարզելու համար, թե արդյո՞ք ԿԲ այս քայլը չի նվազեցնի Հայաստանի ֆինանսական դաշտի ինքնիշխանությունը:
 
Տնտեսագետի կարծիքով բորսայի սեփականատիրոջ փոփոխությունը որևէ կերպ չի կարող նպաստել բորսայի գործունեությանը, եթե Հայաստանում չփոխվեն ներկայիս օրենսդրությունն ու գործունեության քաղաքականությունը:
 
- Այսօր մեր կապիտալի շուկան, տվյալ պահին՝ բորսան, մի տիրույթ է, որտեղ վաճառվում են պարտատոմսեր: Դրա միջոցով դրսից միջոցներ են ներգրավվում, գնում են պետական և խոշոր ընկերությունների պարտատոմսեր: Փաստորեն՝ պարտք են բերում դրսից և պարտքով գումար են տալիս պետությանն ու ընկերություններին: Հայաստանում կապիտալի շուկան այս նեղ տիրույթից ավել չի զարգացել, քանի որ թե՛ կորպորատիվ օրենսդրությունը, թե՛ բորասայի գործունեությանը վերաբերող գործունեությունը, շարունակում է ԿԲ-ի վերահսկողության տակ գտնվել: Եվ այս պարագայում կփոխվի սեփականատերը, թե չփոխվի, դա չի կարող նպաստել բորսայի գործունեությանը, եթե չփոխվեն օրենսդրությունը և բորսայի գործունեության տրամաբանությունը,- ասաց Կ. Ադոնցը:
 
Տնտեսագետի կարծիքով բորսայի գործունեությունը պետք է ընդլայնել և հնարավորություն ստեղծել, որ դրա միջոցով հնարավոր լինի հասարակությանը ներգրավել ընկերությունների սեփականության մեջ: Մինչդեռ ներկա օրենսդրությունը բավականին բարդ է ու անհասկանալի, իսկ կապիտալի շուկա ասված այս հարթակն, ընդամենը դրսից պարտք վերցնելու և ներսում այն պետությանը պարտատոմսերի ձևով վաճառելուն է ծառայում: Մինչդեռ օրենսդրական դաշտի փոփոխությունը թույլ կտա կարգավորել երկու շատ կարևոր խնդիր: 
 
- Առաջինը՝ եթե ձևավորվի պարզ բաժնետոմսերի վաճառք և եթե դա լինի շահավետ գործընթաց, որը իմ կարծիքով միանշանակ շահավետ կլինի, ընկերությունները կկարողանան միջոցներ ներգրավել ոչ թե բանկերից, այլ՝ հասարակությունից: Այդ դեպքում, բնական է, որ մարդիկ իրենց դեպոզիտները բանկերից կհանեն և բաժնետոմսեր կգնեն: Սա կարող է առաջացնել խնդիր, ուստի դա պետք է կարգավորել, իսկ մեր կառավարությունը գրագետ կարգավորում իրականացնելու պատկերացումներ, ցավոք, չունի: Երկրորդը՝ այսօրվա օրենսդրությունը ենթադրում է, որ բորսայի, այսինքն՝ կապիտալի շուկայի գործունեությունը կարգավորվում է ԿԲ-ի կողմից, մինչդեռ սեփականության իրավունքի վերաբաշխումը պետք է հնարավոր լինի ինքնուրույն իրականացնել, քանի որ դա սեփականության իրավունք է և պետք է բաժնետոմսերի սեփականատերը հնարավորություն ունենա այն հեշտությամբ գնել կամ վաճառել: Այսինքն, ԿԲ-ը պետք է կարգավորի միայն արժեթղթերի սպեկուլյատիվ վաճառքը: Եվ քանի դեռ այդ ֆունկցիան չի առանձնացվել բորսայից, Հայաստանում կապիտալի շուկան չի կարող զարգանալ»,- ասաց Կ. Ադոնցը:
 
Տնտեսագետի դիտարկմամբ դա լուրջ խնդիր է: Միևնույն ժամանակ այստեղ հարկավոր է ճիշտ և զգույշ կարգավորումներ իրականացնել, որին ևս առաձնապես կարևորություն չի տրվում: Այս պայմաններում կարևոր չէ, թե ով կլինի բորսայի սեփականատերը, բայց երբ հայկական բորսայում սկսվի պարզ բաժնետոմսերի առք ու վաճառք իրականացվել, այդ դեպքում հարկ կլինի վերանայել նաև, թե որդյո՞ք լավ է, որ այլ պետության ձեռքում է բորսայի հսկիչ փաթեթը:
 
 - Մեր բորսայի գործունեությունը բացարձակ կապ չունի տնտեսության զարգացման հետ: Այն պարտքի վաճառք իրականացնող հարթակ է: Այսինքն՝ բորսան գումար ստանալու զուտ կազմակերպչական ձևն է կարգավորում և դրանից շահույթ է ստանում: Այն տարածք է, որին գործարքներ իրականացնելու իրավունք է վերապահված: Բաժնետոմսերի վաճառքից շահույթ են ստանում բրոքերները, որոնք էլ բորսային են վճարում, քանի որ այդ տարածքում են գործունեություն իրականացնում: Եվ եթե կառավարությունը բրոքերներին պարտատոմսերի կամ արժեթղթերի վաճառք իրականացնելու արտոնություններ տա, ապա պետք է կարողանա նաև այն պատշաճ վերահսկել: Ինչ վերաբերում է պետական պարտքին, ապա ասվում է՝ արտաքին և ներքին պարտք, բայց դրանք երկուսն էլ նույն արտաքին պարքն է: Մեկը պետությունն է դրսից վերցնում, մյուսը՝ բանկերը, որը կրկին պետության պարտքն է համարվում: Եվ այս պարագայում ես որևէ տվանգ չեմ տեսնում, եթե Հայաստանի բորսայի հսկիչ փաթեթը ձեռք բերի , ասենք՝ Լեհական կողմը, քանի որ մեր բորսան տնտեսության զարգացման առումով որևէ դերակատարում կամ նշանակություն չունի: Դա ընդամենը դրսից գումարներ բերելու հնարավորություն է, ոչ ավելին,- ասաց Կ. Ադոնցը:
 
Արմինե Գրիգորյան
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Только три процента насильственно перемещенных из Арцаха получили гражданство Армении. В российской спортивной школе отравились 27 детей Партия «Всеармянский фронт» провела серию акций в Ереване Полномочия судьи Ваге Мисакяна прекращены В Армении обсудили ход строительства 32-километрового участка дороги Север-Юг Каджаран-Агарак Запад добивается от Армении выхода из ОДКБ — Бортников Мелкон Вартанов из Армавира споет в эфире телеканала «Россия» Юра и Ангелина Амбарцумяны из Рязани попали в топ российского юниорского рейтинга по шахматам Россия ввела ограничения на полеты в Израиль, Иран и Ирак до 3 ноября В Воронежской области дрон упал на территорию нефтебазы, возник пожар — губернатор Цена Brent стбилизировалась на уровне $77,5 за баррель после резкого снижения Ссора на заправочной завершилась стрельбой В Армении создан прецедент публичной оценки действий правящего режимаВнешняя политика США и Великобритании. Продают билет в один конец для Армении. Курсы валют в Армении Сирвард Геворкян освобождена от должности заместителя министра юстиции Армении Израиль объявил генсека ООН персоной нон грата Фигуранты дела о теракте в "Крокусе" дают изобличающие друг друга показания Сколько в Армении зарегистрировано налогоплательщиками сделок за 9 месяцев? Авиакомпания «Qatar Airways» отменила все рейсы в Армению Аргументы генерала и опасения власти: почему искажается Конституция?Армия Израиля объявила новую эвакуацию из южных пригородов Бейрута Байден подписал закон об усилении охраны кандидатов в президенты В Ереване столкнулись рейсовый автобус и иномарка Землетрясение в приграничной зоне Армении и Грузии Никол Пашинян - обвиняемый: какие решения в отношении него принял Трибунал Национальной Гордости? «Паст»Байден может ускорить заявку Украины в НАТО Иран упростил въезд автомобилей из Армении ААЦ отмечает День памяти Свв. Евстафия, его жены Феофисты и двух сыновей, дев Ермонии и Нектаринии Камо Григорян стал победителем открытого турнира Федерации боевого самбо России «Открытие сезона» Баку предъявил новое обвинение военно-политическому руководству оккупированного Арцаха Оппозиционные депутаты парламента раскритиковали армянских патрульных за плохое образование Погода в Армении Brent торгуется на уровне $71,78 за баррель Пашинян: «Перекресток мира» может способствовать развитию отношений между странами ЕАЭС Выразить народное недоверие и презрение к Николу Пашиняну:. Решение Трибунала Национальной Гордости: «Паст»«Армянские Орлы» приветствует решение Национального Трибунала: Хачик АсрянВо Франции на армянских футболистов напали турецкие фанаты с ножами В Армении завершается реконструкция подстанции «Шинуайр» Нефть дорожает после существенного снижения на прошлой неделе В итальянском городе Бари открылось Почетное консульство Армении Вместо того, чтобы Армения требовала,Азербайджан все еще поднимает вопрос о компенсации Премьер-министр России 1 октября посетит с рабочим визитом Армению Сербский футболист, влюбленный в Армению: Огнен Чанчаревич Юбилейный концерт Евгения Петросяна «60 лет на сцене» пройдет в Ульяновске Северная Корея расширила список преступлений, караемых смертной казнью Нетаньяху заявил, что Израиль меняет баланс сил на Ближнем Востоке Жуткое ДТП с пожаром под Краснодаром: автобус столкнулся с фурой, погиб водитель «Никол Пашинян и его соратники из «Гражданского договора» сами попросят, чтобы правоохранительные органы арестовали их и заключили под стражу»: «Паст»Армавирские производители армянской общины представят свою продукцию на «Кубанской ярмарке-2024»
Самое популярное