Բրիտանացի լուսանկարիչը տպավորիչ «բնապատկերներ» է ստեղծում՝ օգտագործելով մարդկային մերկ մարմիններ (լուսանկարներ)
ՄՇԱԿՈՒՅԹԲրիտանացի լուսանկարիչ Կառլ Ուորների աշխատանքներում մարդու մարմնի տարբեր հատվածները «վերածվում» են դաշտերի, անապատների ու այգիների. լույսի ու ստվերի, ինչպես նաև «Ֆոտոշոփ» ծրագրի միջոցով ստեղծված այս աշխատանքներն իրապես տպավորում են իրենց եզակիությամբ, գրում է boredpanda.com կայքը:
Աղբյուրը մանրամասնում է, որ այս պատկերների ստեղծման գործում արվեստագետի համար ոգեշնչման աղբյուր է հանդիսացել մարդկային մարզված ու մկանոտ մարմինը:
Իրեն լուսանկարիչ-իլյուստրատոր համարող Ուորենի խոսքով՝ Bodyscapes անունը ստացած այս գործերում կարևորագույն նշանակություն ունեն լույսի խաղը, մոդելների մարմնի դիրքը, ինչպես նաև հեղինակի մտքի երևակայական թռիչքը: