Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեր երկրի ղեկավարը պետք է հասկանա, որ ինքը հաշվետու է ժողովրդի առաջ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1or.am կայքի զրուցակիցը քաղաքագետ Գագիկ Համբարյանն է։

— Պարոն Համբարյան, վերջերս Ալիևը հայտարարել է, որ Ղարաբաղյան կարգավորման բանակցություններն իրականում դադարել են։ Նա բացսական է գնահատել ԼՂ հակամարտության բանակցությունների վիճակը և ասել է, որ իրենք հանուն իմիտացիայի չեն մասնակցի խորհրդակցությունների։ Դուք ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը, սա բանակցությունների գործընթացում փակուղային իրավիճակ չի ստեղծում։

— Ընդհանուր առմամբ պետք է նշեմ, որ պաշտոնական Բաքուն ինքն է այսքան տարի իմիտացիայով զբաղվել և այդ ժամանակը օգտագործել է սպառազինությունների մրցավազքի սանձարձակման և բանակի հզորացման համար։ 2016թ․ ապրիլյան դեպքերից հետո, ինչպես գիտեք, Բաքուն թոթափել էր որոշ չափով հայկական բանակի և Հայաստանի դեմ իր սարսափները և վախերը և փորձեց այս տարվա հուլիսին արդեն hայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը սրել։ Հարաբերությունների սրումը արդեն իր արտաքին քաղաքական նպատակը ուներ և կոնկրետ դա հակառուսականության տարածումն էր։ Բայց այստեղ խնդիրը հետևյալն է այն, որ Ալիևը մերթընդմերթ այսպիսի հայտարարություններ է անում բայց հիմնականում ներքին զանգվածի համար։ Միևնույն ժամանակ պետք է նշեմ, որ այս հայտարարությունը ուղղված է նաև արտաքին ուժերին։ Բաքուն երբեք չի թաքցրել, որ ինքը դժգոհ է բանակցային գործընթացից և մշտապես է դա բարձրաձայնում։ Ինչպես նաև ժամանակ առ ժամանակ Բաքուն փորձեր է անում փոխել բանակցային գործընթացի ֆորմատը։ 1994 թվականից մինչև հիմա բազմաթիվ դեպքեր են եղել բանակցային գործընթացում առաջնային դիրք ունեցող Մինսկի խմբի համանախագահների պահով Բաքուն հաճախ իր հժգոհությունն է հայտնել։ Եվ Բաքուն հաճախ է փորձել փոխել Մինսկի խմբի համանախագահների քանակը ի օգուտ իրեն։ Բաքուն իր այս հայտարարությամբ ցույց է տալիս ևս մեկ խնդիր, այն է, որ բանակցային գործընթացում մեր երկրի վարչապետը այսպես ասած մեղմ լավատեսություններ էր հայտնում Բաքուն պնդում է, որ որևէ բան ակնկալել պետք չէ։ Ես չգիտեմ մինչև հիմա ինչ բանակցություններ են ընթացել Հայաստանի և Ադրբեջանի միչև քանի որ որևէ պաշտոնական հայտարարություն չի եղել։ Այն որ Ժնևում 11 ժամ 2 օրվա ընթացում Երևանը հանդիպում էր կազմակերպել ՀՀ արտգործնախարարի և Ադրբեջանի արտգործնախարարի միջը և զարմանալիորեն Երևանը հայտարարեց, որ որևէ բանակցություն ի եղել։ Իսկ արտգործնախարարների հանդիպումների մասին ոչ Բաքուն և ոչ էլ Երևանը որևէ տեղեկատվություն չեն տարածում։


- Ալիևը նաև հայտարարել է, որ ՀՀ ղեկավարությունն է, որ փաստացի խախտել է  բանակցային գործընթացը՝ անհեթեթ հայտարարություններով և սադրիչ քայլերով: 

— Ինչ վերաբերվում է Ալիևի այն զառանցանքներին, որ հայկական կողմը սադրիչ քայլեր է կատարում` դրան ես չեմ էլ ուզում անդրադառնամ։ Քանի որ հայկական կողմը հաղթող կողմ է և հայկական կողմի բարի կամքի դրսևորմամբ է 1994 թվականին հիմնականում կնքվել զինադադարը։ Եվ այս 26 տարիները ցույց են տվել, որ այս ընթացքում հայկական կողմը երբևէ նախահարձակ չի եղել և թե Լևոն Տեր-Պետրոսյանի, թե Ռոբերտ Քոչարյանի և թե Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին հայկական կողմը նախահարձակ չի եղել։ Հայաստանը միշտ բարի կամք է դրսևորել և ցուցաբերել է մաքսիմալ անկեղծություն իր ծրագրերի վերաբերյալ այն, որ մենք չենք ցանկանում պատերազմ այլ փորձում ենք լուծել ղարաբաղյան հարցը իսկապես բանակցային գործընթացի միջոցով։ Եվ մենք պարզապես ստիպված ենք եղել պատասխանելու ադրբեջանցիների սադրանքներին և սպառազինությունների մրցավազքին։ Իսկ ինչ վերաբերում է բանակցություններին ես ոչ մեկին չեմ ուզումմեղադրել հատկապես Նիկոլ Փաշինյանին բայց այն որ բազմաթիվ անգամ եղել են բանակցություններ 2 կողմերի արտգործնախարարների միջև սակայն 2 կողմից էլ որևէ հայտարարություն չի եղել այդ թեմայով։ Եվ քանի որ չկա որևէ զեկուցում այդ հանդիպումների քննարկումների վերաբերյալ ես չեմ կարող ասել թե ինչ են բանակցել և ինչ խախտումներ է կատարել մեր վարչապետը։ Մեր երկրի ղեկավարը պետք է հասկանա, որ ինքը հաշվետու է ժողովրդի առաջ և այն, որ ինքը ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ պարզ մեծամասնություն է ստացել դա չի նշանակում, որ շատ հարցերում և ամենակարևոր հարցում՝ մեր ֆիզիկական անվտանգությանը ինքը իրավունք ունի բանակցել այնպես, ինչպես իրեն է ձեռք տալիս, ինչպես ինքը մի անգամ դա ակնարկեց։ Ինքը իրավունք չունի և չի էլ ունենալու առանց ժողովրդի հաշվետվություն ներկայացնելու որևէ գործողություն կատարել։

-  Ռոբերտ Քոչարյանը վերջերս քաղաքագետների հետ հանդիպմանը անդրադարձել էր  բանակցային գործընթացին՝ հայտարարելով, թե ՀՀ ներկա ղեկավարությունը չունի Արցախի հարցի վերաբերյալ հասկանալի դիրքորոշում, և որ քարոզչական հնարք է Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների կողմից խնդրի կարգավորման ընդունելի լինելը: Ալիևը պատասխանում է կամ երկրորդում է Ռոբերտ Քոչարյանի՞ն:

— Ես չգիտեմ թե Ալիևը պատասխանում է Քոչարյանին թե չէ, բայց ամեն դեպքում Ռոբերտ Քոչարյանի ասածի մեջ կա ճշմարտություն։ Նիկոլ Փաշինյանը պետք է հասկանա, որ իր առաջադրած ֆորմուլան երբևիցե չի ընդունվի բանակցային գործընթացում դեֆակտո մասնակցող երեք կողմերի համար։ Այն ինչ որ ձեռնտու է մեզ և արցախահայերին ձեռնտու չէ ադրբեջանցիներին։ Եվ Բաքուն դա բազմիցս է ապացուցել։ Այս հարցում Բաքվի կողմից է նաև ադրբեջանական ընդդիմությունը որի անդամների 95%-ը ապրում է սփյուռքում։ Արցախյան հարցի վերաբերյալ Ադրբեջանում կա կոնսենսուս։ Ադրբեջանում չկա որևէ ուժ, որը կնդունի այն որ Արցախյան խնդիրը պետք է լուծվի Արցախի ինքնորոշմամբ։ Եվ այն ծրագիրը, որը առաջ է քաշել Հայաստանի վարչապետը ուտոպիա է, լավատեսական կենաց է։

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Только три процента насильственно перемещенных из Арцаха получили гражданство Армении. В российской спортивной школе отравились 27 детей Партия «Всеармянский фронт» провела серию акций в Ереване Полномочия судьи Ваге Мисакяна прекращены В Армении обсудили ход строительства 32-километрового участка дороги Север-Юг Каджаран-Агарак Запад добивается от Армении выхода из ОДКБ — Бортников Мелкон Вартанов из Армавира споет в эфире телеканала «Россия» Юра и Ангелина Амбарцумяны из Рязани попали в топ российского юниорского рейтинга по шахматам Россия ввела ограничения на полеты в Израиль, Иран и Ирак до 3 ноября В Воронежской области дрон упал на территорию нефтебазы, возник пожар — губернатор Цена Brent стбилизировалась на уровне $77,5 за баррель после резкого снижения Ссора на заправочной завершилась стрельбой В Армении создан прецедент публичной оценки действий правящего режимаВнешняя политика США и Великобритании. Продают билет в один конец для Армении. Курсы валют в Армении Сирвард Геворкян освобождена от должности заместителя министра юстиции Армении Израиль объявил генсека ООН персоной нон грата Фигуранты дела о теракте в "Крокусе" дают изобличающие друг друга показания Сколько в Армении зарегистрировано налогоплательщиками сделок за 9 месяцев? Авиакомпания «Qatar Airways» отменила все рейсы в Армению Аргументы генерала и опасения власти: почему искажается Конституция?Армия Израиля объявила новую эвакуацию из южных пригородов Бейрута Байден подписал закон об усилении охраны кандидатов в президенты В Ереване столкнулись рейсовый автобус и иномарка Землетрясение в приграничной зоне Армении и Грузии Никол Пашинян - обвиняемый: какие решения в отношении него принял Трибунал Национальной Гордости? «Паст»Байден может ускорить заявку Украины в НАТО Иран упростил въезд автомобилей из Армении ААЦ отмечает День памяти Свв. Евстафия, его жены Феофисты и двух сыновей, дев Ермонии и Нектаринии Камо Григорян стал победителем открытого турнира Федерации боевого самбо России «Открытие сезона» Баку предъявил новое обвинение военно-политическому руководству оккупированного Арцаха Оппозиционные депутаты парламента раскритиковали армянских патрульных за плохое образование Погода в Армении Brent торгуется на уровне $71,78 за баррель Пашинян: «Перекресток мира» может способствовать развитию отношений между странами ЕАЭС Выразить народное недоверие и презрение к Николу Пашиняну:. Решение Трибунала Национальной Гордости: «Паст»«Армянские Орлы» приветствует решение Национального Трибунала: Хачик АсрянВо Франции на армянских футболистов напали турецкие фанаты с ножами В Армении завершается реконструкция подстанции «Шинуайр» Нефть дорожает после существенного снижения на прошлой неделе В итальянском городе Бари открылось Почетное консульство Армении Вместо того, чтобы Армения требовала,Азербайджан все еще поднимает вопрос о компенсации Премьер-министр России 1 октября посетит с рабочим визитом Армению Сербский футболист, влюбленный в Армению: Огнен Чанчаревич Юбилейный концерт Евгения Петросяна «60 лет на сцене» пройдет в Ульяновске Северная Корея расширила список преступлений, караемых смертной казнью Нетаньяху заявил, что Израиль меняет баланс сил на Ближнем Востоке Жуткое ДТП с пожаром под Краснодаром: автобус столкнулся с фурой, погиб водитель «Никол Пашинян и его соратники из «Гражданского договора» сами попросят, чтобы правоохранительные органы арестовали их и заключили под стражу»: «Паст»Армавирские производители армянской общины представят свою продукцию на «Кубанской ярмарке-2024»
Самое популярное