Սեյրան Օհանյանի կինը աշխատանքից ազատման դիմում է գրել.«Հրապարակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» թերթը գրում է.
«Մեր տեղեկություններով՝ օրերս առողջապահության նորանշանակ նախարար Լևոն Ալթունյւսնին է հանդիպել նրա խորհրդական Ռուզաննա Խաչատրյանը՝ Սեյրան Օհանյանի կինը, և ասել, որ պատրաստվում է դիմում գրել, իրենք միմյանց չեն ճանաչում, ինքն աշխատանքի է անցել Դերենիկ Դումանյանի օրոք, որը նաև իր գիտական ղեկավարն էր, այժմ նպատակահարմար չի գտնում աշխատել։
Ալթունյանն ասել է՝ որոշումը Ձերն է։ Երեկ առողջապահության կայքում դեռ կար Ռ. Խաչատրյանի անունը, սակայն, մեր տեղեկություններով, նրա սենյակը նախարարությունում արդեն ազատվել է, այնտեղ Ալթունյանի բերած նոր աշխատակիցներն են նստում։
«Ռուզան Խաչատրյանն այս պահին արձակուրդում է»,– «գրե՞լ է նա ազատման դիմում» մեր հարցին ի պատասխան, ասաց ԱՆ մամլո պատասխանատու Անահիտ Հայթայանը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։