Բժիշկը նշել է՝ ինչպես տարբերել գրիպը մրսածությունից
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ«Россия 1» հեռուստաալիքի եթերում շտապօգնության բժիշկ Պյոտր Դավիդովը նշել է՝ ինչպես տարբերել գրիպը մրսածությունից:
Նրա համաձայն՝ գրիպի ժամանակ՝ ի տարբերություն մրսածության, բարձր ջերմությունը շատ երկար է պահպանվում և հաճախ չի կարգավորվում անգամ ջերմիջեցնող պատրաստուկների ընդունման դեպքում:
Բացի այդ, գրիպի ժամանակ հիվանդների մոտ դիտվում է աչքերի կարմրություն, կրծքավանդակային հազ, մկանային ցավ և քթի արյունատար անոթների նոսրացման պատճառով՝ քթի արյունահոսություն:
«Մրսածության ախտանշաններն ուրիշ են: Մրսած մարդու կոկորդը ցավում է, ձայնը խռպոտում, նա տառապում է գլխացավերից, ավշային հանգույցները կարող են մեծանալ, դիտվում է սրտխառնոց և հազ», - նշել է բժիշկը:
Դավիդովը նշել է, որ ժամանակին բժշկի դիմելու դեպքում, գրիպը կարելի է բուժել 4-5 օրում՝ ավելացնելով, որ հիվանդության դեմ լավագույն պաշտպանությունը պատվաստումն է:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը