Իսպանացի լուսանկարիչը բացահայտել է շքեղ լուսանկարներ ստանալու գաղտնիքները (լուսանկարներ)
ՄՇԱԿՈՒՅԹԼուսանկարները, որոնց ստեղծման համար առաջին հայացքից թվում է, թե բարդ հնարքներ են անհրաժեշտ, հաճախ կարելի է ստանալ առանց բարդ տեխնիկական միջոցների ու հատուկ սրահի: Դրա համար բավական է միայն ստեղծարար միտք ու ցանկություն ունենալ. ահա այս գաղափարախոսությամբ է առաջնորդում Բարսելոնայում բնակվող լուսանկարիչ Ջորդի Փուինգը, որն իր ստեղծած լուսանկարներին կից ներկայացնում է դրանք ստանալու ձևերն ու մինչ այդ անցած ճանապարհը, գրում է boredpanda.com կայքը:
Մոտ 3 միլիոն ինստագրամյան հետևորդ ունեցող լուսանկարիչն ինքն իրեն համարում է խելագար արտիստ, սակայն միևնուն ժամանակ մարդ, որը գիտի՝ ինչպես վայելի կյանքը: Նրա խոսքով՝ իր արվեստն առանձնանում է պարզությամբ, քանի որ նա նկարները ստեղծում է ամենահասարակ իրերի համադրությամբ:
«Ամեն բան կարելի է գեղարվեստորեն ներկայացնել: Կարող եմ ցանկացած բան լուսանկարել»,- նշում է լուսանկարիչը` հավելելով, որ կարևորը ճիշտ ընտրված անկյունը, լույսը և մի քանի այլ պարզ գաղտնիքներն են: