Քննարկում են իրավիճակը, փորձում գնահատել, թե ինչ զարգացումներ են սպասվում Արցախում. «Հրապարակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԱյս օրերին Արցախում են Հովիկ Աբրահամյանը, Վլադիմիր Գասպարյանը, Արմեն Գեւորգյանը, Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը։ Արցախ է մեկնել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։ Այստեղ է նաեւ Ռոբերտ Քոչարյանը՝ կրտսեր որդու հետ։ ՀՀ երկրորդ նախագահը հանդիպումներ է ունեցել Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Լեւոն Մնացականյանի, Վիտալի Բալասանյանի, Արշավիր Ղարամյանի եւ ուրիշների հետ։ 90-ականների պատերազմի բովով անցած հրամանատարներն ու պետական գործիչները քննարկում են իրավիճակը, փորձում գնահատել, թե ինչ զարգացումներ են սպասվում Արցախում, եւ ով ինչով ու ինչպես կարող է օգտակար լինել հաղթանակի գործին։