Պարզվել են 51-ամյա տղամարդու առեղծվածային մահվան հանգամանքները
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸհոկտեմբերի 18-ին ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ էր ստացվել, որ Բագրատունյաց պողոտայի թիվ 1/ 4 հասցեում տղամարդու դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրաչ Խոստեղյանի գլխավորությամբ։ Ժամանում են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Սամսոն Մաթևոսյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները նշված hասցեում հայտնաբերել են 51-ամյա Վաղարշակ Ասլանյանի դին։ Արդեն հաջորդ օրը քննչական բաժնում հարուցվում է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշով։
Շենգավիթի ոստիկանները և քննիչները Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողների հետ ձեռնարկում են օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, ինչի արդյունքում պարզվում է, որ Վ. Ասլանյանին ծեծելով սպանել է մշտական բնակության վայր չունեցող, 45-ամյա Նորայր Ավագյանը, ում կալանավորելու միջնորդությամբ Շենգավիթի քննչական բաժնի քննիչը միջնորդություն է ներկայացնում Շենգավիթի վարչական շրջանի դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, նրա նկատմամբ կիրառի երկամսյա կալանք, ինչը դատարանի կողմից բավարարվեց։