Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այսօր պետք է պետությունը կարողանա խթանել արդյունաբերական զարգացումը և շուկայից դուրս մղի թշնամուց ներկրված ապրանքները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1or.am կայքի զրուցակիցը տնտեսագետ Ատոմ Մարգարյանն է։

— Պարոն Մարգարյան, այս օրերին Հայաստանում թուրքական ապրանքներ գնելը բոյկոտելու, դրանք չգնելու կոչեր են հնչում։ Դրանք տեղի՞ն կոչեր են, կա՞ հնարավորություն ընդհանրապես բոյկոտել թուրքական ապրանքները։

— Այս պայմաններում դա ավելի շատ հոգեբանական նշանակություն ունի քան թե տնտեսական։ Մեծ հաշվով փոխարինող ապրանքներ բերելու առումով, իհարկե, հնարավորությունները ավելի սահմանափակ են, բայց խնդիրը հետևյալն է, որ ոչ թե պետք է արգելափակել կամ չգնելու կոչ անել, քանի որ եթե դրանք արդեն ներկրված են և այս կամ այն գործարարի բալանսում են, դրանք պետք է վաճառվեն թե ոչ։ Եթե ինչ որ մեկը այն գնել է, ապա անհրաժեշտ է, որ այն վաճառի, որ իր շրջանառու միջոցները հետ գան և կրկին իր ցիկլը անխափան գործի և հետո հնարավոր է նաև այլ երկրների ապրանքներով փոխարինի։ Ապա այդ վաճառքը պետք է տեղի ունենա։ Այլ իրավիճակ է, որ սահմանին պարզապես արգելվի այդ ապրանքների մուտքը, ինչը առանձին խնդիր է և առանձին վարչարարական հարց է և կարող է օրենքների հետ կապված խնդիր առաջանալ։ Այսինքն միայն կոչերը այստեղ բավարար չեն, որ այս ամբողջ շղթան խզվի։ Այսօր այնպիսի իրավիճակ է, որ, այո, պետք է մտածել փոխարինման, ներմուծման ծրագրեր իրացնելու մասին։ Հիմնականում Թուրքիայի ինչ ապրանքներ են այստեղ՝ դրանք հիմնականում մասսայական սպառման ապրանքներ են, ցածր սպեցիֆիկություն ունեցող ապրանքներ են, որոնք կարող են արտադրվել նաև Հայաստանում։ Եվ այդ ամենի նախաձեռնողներից մեկն էլ պետք է լինի պետությունը, որ ներմուծման և փոխարինման ծրագրեր իրականացնի և ընտրի, արմատական լուծումը գտնի այնպես, որ այդ գումարները դուրս չգան երկրից։ Պետությունը պետք է իրականացնի հստակ արդյունաբերական քաղաքականություն։ Եվ հենց այս խնդիրն է, որ տասնամյակներ շարունակ չի իրականացվել և այս խնդրի արմատական լուծումը այդտեղ է։ Այսօր պետք է պետությունը իր քաղաքական գործիքներով կարողանա խթանել արդյունաբերական զարգացումը և այդ ձևով պետք է շուկայից դուրս մղել այն բոլոր ապրանքները, որոնք ներկրվում են թշնամի պետությունից։ Այդ բոյկոտը, այո, հոգեբանորեն տեղին է, բայց պետք է հաշվի առնել նաև այդ իրադարձությունների տակ թաքնված խնդիրները։ Օրինակ, Սաուդյան Արաբիան կիրառում է էմբարգո, այսինքն պետական մակարդակով սահմանի վրա փակել է թուրքական ապրանքների հոսքը, ինչը մեծ վնասներ է հասցնում Թուրքիային։ Թուրքիան ըստ էության իր վարքագծով, իր փոքր եղբոր հետ միասին ձեռք է բերել ահաբեկչական պետության իմիջ և ես ենթադրում եմ, որ բազմաթիվ երկրներ, ոչ միայն ԱՄՆ-ն, որը բազմաթիվ սանկցիաներ կիրառեց, նաև եվրոպական մի շարք երկրներ, նաև կարելի է ենթադրել,  քանի որ այս օրերին ահաբեկչական խմբավորումները ներթափանցում են նաև Ռուսաստան, իսկ այդ ամենի հիմնական կազմակերպիչը և ֆինանսավորողը Թուրքիան է, հնարավոր է նաև սանկցիաներ կիրառի Ռուսաստանը։ Ի դեպ, այսօր Ռուսաստանը Թուրքիայի խոշոր գործընկերներից մեկն է ես կարող եմ հիշեցնել մի դեպք, երբ 2014 թվականին թուրքերը խփեցիր ռուսական ռազմական ինքնաթիռը և նաև 2015 թվականին բացահայտ սպանեցին Ռուսաստանի դեսպանին, այն ժամանակ Պուտինը հայտարարեց, որ բոլոր այդ շողոքորթումները, որ անում է Թուրքիան և այն, որ նրանք կարող են միայն լոլիկով և բանջարեղենով, որ ներկրվում է ռուսական շուկա, ազատել իրենց գլուխները, ապա որևէ բան չի ստացվի։ Բայց կյանքը ցույց տվեց, որ Ռուսաստանը իրականում լավ չէր պատկերացնում ու կարծես թե հիմա էլ չի պատկերացնում այն, ինչ տեղի է ունենում այս տարածաշրջանում և այն ինչ որ տեղի կունենա վաղը իր երկրի հետ, քանի որ Չեչնիայի հետ կապված էլ այսօրվա դեպքերը վկայում են, որ թիրախային հիմնական ուղղություններից մեկը միջազգային ահաբեկչության, որի հետևում կանգնած է Թուրքիան, հենց Ռուսաստանի Դաշնությունն է։ Եվ մենք պետք է կարողանանք այնպես անել, որ լինելով ԵԱՏՄ-անդամ կարողանանք մեր տնտեսական կապերը այնպես վերակառուցենք, որ երրորդ երկրներից ներկրված ապրանքները դուրս մղվեն շուկաներից և փոխարնիվեն մեր ավելի որակյալ և մատչելի ապրանքներով։

— Հայկական շուկայի քանի տոկոսն են կազմում թուրքական ապրանքները։

— Փոքր մասը, քանի որ Թուրքիան մեծ մասնաբաժին չունի մեր արտաքին առևտրում և այդքան էլ որոշիչ նշանակություն չունի մեր առևտրային բալանսում։ Հիմնականում ներկրումն է, և արտահանումը շատ չնչին ծավալով է։ Առհասարակ Թուրքիան կողմը արգելել է հայկական ապրանքների վաճառքը և սա էլ է մի կարևոր ասպեկտ, որ արդեն Թուրքիայի համար սկզբունքային հարց է, և հաշվի առնելով նաև սա, պետք է իրականացնել այն օրակարգը, որի մասին ես խոսեցի՝ այսինքն փոխարինել թուրքական ապրանքները և այդ ապրանքները արտադրել Հայաստանում։

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Партия «Всеармянский фронт» провела серию акций в Ереване Полномочия судьи Ваге Мисакяна прекращены В Армении обсудили ход строительства 32-километрового участка дороги Север-Юг Каджаран-Агарак Запад добивается от Армении выхода из ОДКБ — Бортников Мелкон Вартанов из Армавира споет в эфире телеканала «Россия» Юра и Ангелина Амбарцумяны из Рязани попали в топ российского юниорского рейтинга по шахматам Россия ввела ограничения на полеты в Израиль, Иран и Ирак до 3 ноября В Воронежской области дрон упал на территорию нефтебазы, возник пожар — губернатор Цена Brent стбилизировалась на уровне $77,5 за баррель после резкого снижения Ссора на заправочной завершилась стрельбой В Армении создан прецедент публичной оценки действий правящего режимаВнешняя политика США и Великобритании. Продают билет в один конец для Армении. Курсы валют в Армении Сирвард Геворкян освобождена от должности заместителя министра юстиции Армении Израиль объявил генсека ООН персоной нон грата Фигуранты дела о теракте в "Крокусе" дают изобличающие друг друга показания Сколько в Армении зарегистрировано налогоплательщиками сделок за 9 месяцев? Авиакомпания «Qatar Airways» отменила все рейсы в Армению Аргументы генерала и опасения власти: почему искажается Конституция?Армия Израиля объявила новую эвакуацию из южных пригородов Бейрута Байден подписал закон об усилении охраны кандидатов в президенты В Ереване столкнулись рейсовый автобус и иномарка Землетрясение в приграничной зоне Армении и Грузии Никол Пашинян - обвиняемый: какие решения в отношении него принял Трибунал Национальной Гордости? «Паст»Байден может ускорить заявку Украины в НАТО Иран упростил въезд автомобилей из Армении ААЦ отмечает День памяти Свв. Евстафия, его жены Феофисты и двух сыновей, дев Ермонии и Нектаринии Камо Григорян стал победителем открытого турнира Федерации боевого самбо России «Открытие сезона» Баку предъявил новое обвинение военно-политическому руководству оккупированного Арцаха Оппозиционные депутаты парламента раскритиковали армянских патрульных за плохое образование Погода в Армении Brent торгуется на уровне $71,78 за баррель Пашинян: «Перекресток мира» может способствовать развитию отношений между странами ЕАЭС Выразить народное недоверие и презрение к Николу Пашиняну:. Решение Трибунала Национальной Гордости: «Паст»«Армянские Орлы» приветствует решение Национального Трибунала: Хачик АсрянВо Франции на армянских футболистов напали турецкие фанаты с ножами В Армении завершается реконструкция подстанции «Шинуайр» Нефть дорожает после существенного снижения на прошлой неделе В итальянском городе Бари открылось Почетное консульство Армении Вместо того, чтобы Армения требовала,Азербайджан все еще поднимает вопрос о компенсации Премьер-министр России 1 октября посетит с рабочим визитом Армению Сербский футболист, влюбленный в Армению: Огнен Чанчаревич Юбилейный концерт Евгения Петросяна «60 лет на сцене» пройдет в Ульяновске Северная Корея расширила список преступлений, караемых смертной казнью Нетаньяху заявил, что Израиль меняет баланс сил на Ближнем Востоке Жуткое ДТП с пожаром под Краснодаром: автобус столкнулся с фурой, погиб водитель «Никол Пашинян и его соратники из «Гражданского договора» сами попросят, чтобы правоохранительные органы арестовали их и заключили под стражу»: «Паст»Армавирские производители армянской общины представят свою продукцию на «Кубанской ярмарке-2024» «У всех народов бывшего СССР очень близкий менталитет»: Хорен Байрамян Гендиректор Зангезурского медно-молибденового комбината: Медь – это нефть и газ для Армении
Самое популярное