Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Արարատի մարզում. Այգեստան գյուղի դպրոցի աշակերտները դասադուլ են հայտարարել և դրա համար մեղադրում են տնօրենին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԱյսօր՝ հոկտեմբերի 26-ին, լարված ու արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտները հայտարարել են դասադուլ և հրաժարվում են մասնակցել դասաժամերին։
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում աշակերտներն ասում էին, որ պատճառը տնօրեն Լեյլա Մանուկյանի վարքագիծն է, ով անհարկի վիրավորում է իրենց, ստիպում է, որպեսզի դպրոցի վերանորոգման համար գումարներ տան, անառողջ մթնոլորտ է տիրում դպրոցում և այդ ամենը տևական ժամանակ է. «Մենք պահանջում ենք, որպեսզի կրթության և գիտության նախարարն ու Արարատի մարզպետը հետևություններ անեն և մեզ ազատեն նման տնօրենից, հակառակ դեպքում շարունակելու ենք դասադուլը»։
Տնօրեն Լ. Մանուկյանը նախ հրաժարվեց տեսախցիկի առաջ որևէ մեկնաբանություն տալ կատարվածի վերաբերյալ և փորձում էր իմանալ, թե ով է լրագրողին հրավիրել դպրոց։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի