Թեեւ թշնամին հասել է Սյունիքի դարպասների մոտ, եւ մի քանի օր է՝ ռազմական գործողություններ են սկսվել նաեւ Հայաստանի սահմանագծին, սակայն Արցախի հերոսներին, մարդկանց, ովքեր ռազմական ստրատեգներ են եւ կարող են բեկում առաջացնել պատերազմում, լիովին չեն ներգրավում ռազմական շտաբի աշխատանքներում։ Խոսքը Վիտալի Բալասանյանի, Արշավիր Ղարամյանի, Լեւոն Մնացականյանի եւ մյուսների մասին է։ Նրանք այս ընթացքում լոկալ մարտեր են կազմակերպել եւ վարել, իսկ ռազմական ստատեգիայի ընդհանուր մշակմանը չեն մասնակցել, թեեւ, ասում են, անձամբ Արայիկ Հարությունյանը դեմ չէ, որ նրանք ներգրավվեն այդ պրոցեսում։ Նման որոշում կայացվել է Հայաստանից։ Չնայած դրան, Արցախի հերոսները շարունակում են իրենց պայքարը եւ անգամ համախմբման ու կռվելու կոչեր հնչեցնում։ Երեկ Վիտալի Բալասանյանը հանդես եկավ կոչով՝ «Վտանգված է մեր պետությունն ու պետականությունը, մեր հայրենիքը, Արցախն ու հայությունը, այժմ թանկ է ամեն րոպեն` բոլորս ի զեն»:
Հերոսներն անկախ ամեն ինչից անում են իրենց քայլը. «Հրապարակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» թերթը գրում է.