Մահացել է հոգեբան Էլդա Գրինը
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԱյսօր 88 տարեկան հասակում կյանքից հեռացել է փորձագետ, հոգեբանական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Էլդա Գրինը:
Նա դեասանուհի Աննա Էլբակյանի մայրն է, Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի հորաքույրը:
Էլդա Գրինը ծնվել է 1928 թվականին, Թիֆլիսում (Վրաստան), մտավորականի ընտանիքում։ Երևան տեղափոխվելուց հետո ընդունվել և ավարտել է Պուշկինի անվան դպրոցը, այնուհետև գերազանցությամբ՝ Ռուսական մանկավարժական ինստիտուտի օտար լեզուների ֆակուլտետը՝ զուգահեռ աշխատելով հայկական հեռագրական գործակալությունում որպես թղթակից։ Ասպիրանտուրան ավարտել է Մոսկվայում, որտեղ էլ 1955 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզ՝ հոգելեզվաբանության գծով։
Է. Գրինը հիմնականում զբաղվում էր հոգելեզվաբանության, սոցիալական հոգեբանության եւ իրավաբանական հոգեբանության հարցերով:
Հեղինակ է 100-ից ավելի հոդվածների, բազմաթիվ մենագրությունների, դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, որոնցից առավել կարեւորներն են՝ «Գերմաներենի հնչյունային կազմի յուրացման առանձնահատկությունները հայկական դպրոցում» (Եր., 1959), «Խառնվածք» (Եր., 2002), «Դատահոգեբանական փորձաքննություն» (Եր., 2002), «Դատական գործունեության հոգեբանություն» (Եր., 2002), «Մեղք, ապաշավանք, կատարսիս» (Եր., 2005), «Հոգեբանությունը քրեակատարողական գործունեությունում» (Եր., 2007):