«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի ձեռագիրը. «Հրապարակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» թերթը գրում է.
Հանրային տրամադրությունների եւ հոգեվիճակի մասին հետեւություններ անելու համար բավական է մի քանի օր հետեւել սոցցանցերի գրառումներին եւ հատկապես՝ դրանց տակ արվող մեկնաբանություններին։ Ճիշտ է՝ դրանց մեծ մասը ֆեյք օգտատերերի կամ միայն «քոմենթ» գրելու համար բացված «պրոֆիլներից» է կատարվում, եւ ագրեսիվ զանգվածը հիմնովին լռեցնում է մտածող, առողջ մարդկանց ձայնը, բայց նաեւ մեծ ուսումնասիրության նյութ է տալիս։ Օրինակ, «քոմենթների» որակից ու քանակից հանգիստ կարելի է եզրակացնել, թե երբ է աշխատում «ֆեյքերի ՊՈԱԿ»-ը, օրինակ՝ շաբաթ-կիրակի դրանք նվազում են, կամ՝ ուշացրե՞լ են արդյոք ֆեյքերի աշխատավարձը։ Երբ իշխանամետ «քոմենթների» քանակը կտրուկ նվազում է, ուրեմն ֆեյքերը «հանգստանում» են կամ հրաժարվում են անվճար աշխատելուց։ Բայց կարելի էր գոնե նրանց որակյալ հրահանգներ իջեցնել եւ խելացի կազմակերպել այդ աշխատանքը։
Օրինակ, Զարուհի Փոստանջյանի վերջին գրառումների տակ գրված «քոմենթները» վկայում են դրանց հեղինակների մտավոր դեգրադացիայի կամ հոգեկան խնդիրների մասին։ Փոստանջյանն ընդամենը Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գրքից երկու մեջբերում էր դրել իր պատին, որը ֆեյքերը վերագրել էին Զարուհուն եւ քարկոծում էին նրան՝ ինչքան ուժ ունեին։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում