ԱՀ տարածքում հայտնվել է թշնամական ուժերի կողմից արձակված նոր զինատեսակ
ՖՈՏՈԱրցախի Հանրապետության տարածքում հայտնվել է թշնամական ուժերի կողմից արձակված նոր զինատեսակ։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԱԻ պետական ծառայությունը:
Ուսումնասիրությունից պարզվել է, որ այն այրող կասետային միջուկային զենք է` մոտ 40 սմ երկարությամբ, որի կիրառումը խաղաղ բնակչության ուղղությամբ արգելված է Ժնևյան և միջազգային կոնվեցիաներով։
Այս զինատեսակը նախատեսված է զանգվածային ոչնչացման և տարածքների հրկիզման համար:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 46 քաղաքացիական անձ, վիրավորվել է 142 քաղաքացիական անձ։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։