Պատմության այս օրը (նոյեմբերի 9)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ
Գերմանիա, Ավստրիա, Շվեյցարիա՝ Գյուտարարների օր, Ուկրաինա՝ Ուկրաինական գրերի և լեզվի օր, Գերմանիա՝ Բախտորոշ օր, Ադրբեջան՝ Պետական դրոշի օր, Ռուսաստան՝ Արագ արձագանքման հատուկ ուժերի օր:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1899 – ծնվել է ճարտարապետ Միքայել Մազմանյանը:
1900 – ծնվել է հայ խորհրդային դերասանուհի Անահիտ Մասչյանը:
1901- վախճանվել է բանաստեղծ, բանասեր և պատմաբան Ղևոնդ Ալիշանը:
1907 – ծնվել է գրականագետ Մկրտիչ Մկրյանը;
1920 – ծնվել է Իրանի ֆիզիկայի առաջին կին-պրոֆեսոր Ալենուշ Տերյանը:
1932 – ծնվել է ամերիկահայ պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանը, որը քաղաքական գործիչ Րաֆֆի Հովհաննիսյանի հայրն է:
1926 - Երևանում կայացել է «Զարե» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան:
1948 – ծնվել է «Արարատ» թիմի անդամ, ֆուտբոլիստ Սերգեյ Բոնդարենկոն:
1957 – վախճանվել է խորհրդահայ քաղաքական գործիչ Գրիգոր Հարությունյանը:
1961 – ծնվել է քանդակագործԱրշակ Նազարյանը:
1995 - վախճանվել է ֆիզիկոս Իոսիֆ Սիսակյանը:
2002– ստեղծվել է «Նիգ-Ապարան» հայրենակցական կազմակերպությունը:
2005 - Փարպի գյուղից ոչ հեռու գտնվող տարածքում Հայաստանի հնագետները հայտնաբերել են մ.թ.ա. երրորդ հազարամյակի գերեզմանաթմբեր, որոնք պարունակել են արիացիների կմախքի մնացորդներ և զարդեր:
2006 - Ծաղկաձորում բացվել է Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի ռեստ հաուզ» հյուրանոցային համալիրը:
2009 - տեղի է ունեցել Թուրքիայի Կայսերի նահանգում 12-րդ դարում կառուցված Սուրբ Գրիգոր Lուսավորիչ հայկական եկեղեցու վերաբացման և օծման արարողությանը:
2010 - ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը սկսել է պիկետը «Երևան» հյուրանոցի դիմաց, որտեղ աշխատանքներն է սկսել «Եվրամիություն-Հայաստան. քաղաքացիական հասարակություն» երկօրյա սեմինարը: 4 անձ բերման է ենթարկվել իրավապահների կողմից:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
959 – վախճանվել է Բյուզանդիայի կայսր Կոստանդին Ծիրանածինը:
1799 — տեղի է ունեցել Բրյումերի 18-ի հեղաշրջումը՝ Նապոլեոն Բոնապարտը զինվորականների օգնությամբ տապալել է դիրեկտորիատի ռեժիմը:
1818 – ծնվել է ռուս հանրահայտ գրող Իվան Տուրգենևը:
1870 — Կուլմանեի ճակատամարտում ֆրանսիացիները հաղթել են պրուսացիներին:
1885 – ծնվել է ռուս բանաստեղծ և դրամատուրգ Վելիմիր Խլեբնիկովը:
1892 – ծնվել է գերմանացի գրականագետ Էրիխ Աուերբախը:
1897 – ծնվել է բրիտանացի քիմիկոս Ռոնալդ Ջորջ Ռեյֆորդ Նորիշը:
1900 — ռուսական 100-հազարանոց զորաբանակը ավարտել է Մանչժուրիայի օկուպացիան:
1906 - Թեոդոր Ռուզվելտը դարձել է օտար երկիր այցելած Միացյալ Նահանգների առաջին նախագահը:
1907 — Տրանսվաալ գաղութը բրիտանական թագավոր էդուարդ 7-րդին է նվիրել «Կուլլինան» ալմաստը, որը մինչ հիմա հանդիսանում է հայտնաբերված ամենախոշոր ալմաստը աշխարհում:
1911- Գլեբ Կոտելնիկովը հաջողությամբ փորձարկել է իր ստեղծած РК-1 աշխարհում առաջին ծալովի պարաշյուտը:
1918 – վախճանվել է ծագումով լեհ, ֆրանսիացի բանաստեղծ Գիյոմ Ապոլիները:
1934 – ծնվել է ամերիկացի աստղագետ, աստղաքիմիկոս և գրող Կարլ Սագան:
1936 – ծնվել է լատվիացի խորհրդային նշանավոր շախմատիստ, շախմատի աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալը:
1937- ճապոնական զորքերն իրենց վերահսկողության տակ են վերցրել Չինաստանի Շանհայ քաղաքը:
1938 – Նացիստական Գերմանիայի ամբողջ տարածքում հրեաների նկատմամբ սկսվել են ֆիզիկական բռնություններ, այդ գիշերը պատմության մեջ է մտել «բյուրեղապակյա գիշեր» անվանմամբ:
1965 - էլեկտրամատակարարման համակարգում տեղի ունեցած խոշորագույն վթարի հետևանքով ԱՄՆ-ի 7 հյուսիս–արևելյան նահանգները և կանադական Օնտարիոն գիշերը հայտնվել են խավարի մեջ:
1970 – վախճանվել է ֆրանսիացի քաղաքական և ռազմական գործիչ, Ֆրանսիայի նախագահ Շառլ դը Գոլը:
1974– ծնվել է իտալացի ճանաչված ֆուտբոլիստ Ալեսանդրո Դել Պիեռոն:
1985 - Գարրի Կասպարովը հաղթելով Անատոլի Կարպովին 22 տարեկանում
դարձել է շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն:
1989 - սկսել է «սառը պատերազմի» խորհրդանիշ հանդիսացող Բեռլինյան պատի քանդումը։
1993 - բոսնիական Մոսթար քաղաքում ռմբակոծություններից ավերվել է 1566 թվականին կառուցված կամուրջը:
1994 – առաջին անգամ սինթեզվել է Պարբերական աղյուսակի 110-րդ տարրը` դարմշթադթիումը:
2004 – թողարկվել է Mozilla Firefox դիտարկիչի առաջին տարբերակը:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը