Մեծ սպառնալիք տարածաշրջանային անվտանգությանը․ «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է
Որքան էլ թշնամական պետության ղեկավար Ալիևը ապարդյուն փորձեր անի հերքելու վարձկան ահաբեկիչների ներգրավվածությունը իրենց սանձազերծած պատերազմում ընդդեմ Արցախի, գնալով դրանց ապացույցներն ավելի անհերքելի են դառնում, այդ թվում՝ կալանավորված ահաբեկիչների հրապարակված ցուցմունքների միջոցով: «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ այս փաստերն իրենց հաստատումն ունեն նաև օտարերկրյա պետությունների քաղաքական ղեկավարության կողմից:
«Վստահ եմ, որ իրենց հետախուզական տվյալներն էլ ամբողջացրել են պատկերը, և իրենք անհերքելի ապացույցներ ունեն ահաբեկիչների ու վարձկանների ներգրավվածության վերաբերյալ: Սա, մեծ հաշվով, սպառնալիք է տարածաշրջանային անվտանգությանը, և այստեղ միայն հայերի անվտանգության խնդիրը չէ, ինչի առնչությամբ, իհարկե, պետք է գործընթացներ հաջորդեն. ահաբեկիչները, վարձկանները պետք է պատասխանատվության ենթարկվեն քրեական ոլորտում, Հայաստանի օրենսդրության սահմաններում, բայց շատ կարևոր է, որ այդ դեպքերի համար վրա հասնի նաև Ադրբեջանի և Թուրքիայի միջազգային իրավական պատասխանատվությունը»,-ասաց Ս. Սահակյանը:
Այս համատեքստում անդրադառնալով այն քննարկումներին, որ վերաբերում են Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի կողմից հակաահաբեկչական կոալիցիա ստեղծելու հնարավորությանը, Ս. Սահակյանը հավելեց. «Դրա հնարավորությունները կան, դա թույլատրելի համագործակցության եղանակ է, իսկ թե որքանով կյանքի կկոչվի՝ կախված է պետությունների միջև երկխոսության ու համագործակցության մակարդակից»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում