Հայ զինվորի կողքին նաև հոգևորականներն են․ «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է
Արցախում արդեն մոտ մեկուկես ամիս ընթացող պատերազմում հայ զինվորի կողքին կանգնելու գործում բավական մեծ է պահեստազորի և կամավորների դերը, որոնք առաջին իսկ ժամերից մեկնեցին առաջնագիծ։ Երբ վտանգված է հայրենիքը, երբ արյունարբու ոսոխը հարձակվել է սահմաններիդ վրա, նաև հայ հոգևորականն է պատրաստ լինել առաջնագծում: Այդպես եղել է պատմության ընթացքում, այդպես է նաև այսօր:
Հայ առաքելական եկեղեցու բազմաթիվ ներկայացուցիչներ՝ եպիսկոպոսից մինչև քահանա, առաջին իսկ օրից կանգնած են հայ զինվորի կողքին։ Նրանք ոչ միայն հոգևոր ծառայություն են մատուցում, ինչը շատ կարևոր է, այլև հումանիտար ծառայություն: Ինչպես «Փաստ» թերթին տեղեկացրեցին Մայր Աթոռից, հոգևոր դասը ևս կորուստներ ունի. զոհվել է երկու հոգևորական, երկուսը վիրավորվել է, մեկի մասին տեղեկություններ դեռևս չկան:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում