Նախօրեին համացանցում լուրեր տարածվեցին, թե բերդաքաղաք Շուշիի մարտերի կառավարումը Սեյրան Օհանյանից փոխանցվել է Վիտալի Բալասանյանին։ Ճի՞շտ է՝ հարցրինք Բալասանյանի կուսակից, պատգամավոր Դավիթ Գալստյանին։ «Այդպիսի տեղեկություններ չկան, ես այս օրերին պարոն Բալասանյանին տեսել եմ իր գրասենյակում, եւ չի եղել մի մարդ, որ կարող է գրասենյակից մարտ վարի»։ Իսկ թե ով է վարել պատերազմական գործողությունները, Գալստյանն ասաց, որ ինքն ինֆորմացիա չունի։ Մենք տեղեկացանք, որ մի քանի օր առաջ Սեյրան Օհանյանն էլ է Երեւան վերադարձել, եւ Շուշիի մարտերի հրամանատարությունն իրականացրել է Արցախի ՊԲ նորանշանակ հրամանատար Միքայել Արզումանյանը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում