Երգչուհի Շերը արձագանքել է Ղարաբաղի իրադարձություններին
ՄՇԱԿՈՒՅԹgovoritmoskva.ru-ն գրում է, որ «<…> Չե՞ք հոգնել հայեր սպանելուց, մեր հողերը խլելուց, մեր երեխաներին որբ թողնելուց: Դուք նավթ ունեք, Թրամփ ու Էրդողան: Թրամփը թույլ տվեց ոչնչացնել մեր դաշնակիցներին՝ քրդերին, քանի որ նա և Էրդողանը սիրտ չունեն», - գրել է Երգչուհի Շերը Twitter-ում դիմելով Ադրբեջանին: Նա հայկական արմատներ ունի, իսկ իսկական անունն է Շերիլին Սարգսյան:
Նա իր գրառմանը կցել է նաև բրիտանական The Guardian թերթի մի հոդված, որը վերաբերում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «ցավոտ» զիջումներին:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը