Պերմյակովի գործով նոր դատաքննություն կսկսվի՞. «Փաստինֆո»
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԳյումրիում Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության գործով դատավճռի դեմ բողոքների քննությունը նշանակված է նոյեմբերի 10-ին` ժամը 12.00-ին:
Ինչպես հայտնում է «Փաստինֆո»–ն՝ ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի, գործով նախագահող դատավորը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Արղամանյանն է, դատավորներն են՝ նույն դատարանի դատավորներ Մխիթար Պապոյանն ու Սերգեյ Չիչոյանը:
Հիշեցնենք, որ դատավճռի դեմ ՀՀ վերաքննիչ դատարան երեք բողոք է ներկայացվել՝ մեկը պաշտպանական, երկուսը՝ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների կողմից:
Մասնավորապես, Գյումրիում տեղակայված ՌԴ ռազմաբազայի նախկին զինծառայող Վալերի Պերմյակովի պաշտպան Էդուարդ Աղաջանյանը միջնորդում է բեկանել և փոփոխել ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` Վալերի Պերմյակովի վերաբերյալ 23.08.2016թ. դատավճիռը, որով վերջինս մեղավոր է ճանաչվել մեղադրանքի ողջ ծավալով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 8-րդ կետերով (ավազակությամբ զուգորդված՝ առանձին դաժանությամբ երկու կամ ավելի անձանց սպանություն), 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով (զենքի գործադրմամբ, բնակարան ապօրինի մուտք գործելով ավազակություն) և 34-329-րդ հոդվածի 1-ին մասով (պետական սահմանն ապօրինի հատելու փորձ) և դատապարտվել ցմահ ազատազրկման: