Պատմության այս օրը (նոյեմբերի 14)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ
Շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օր, Հնդկաստան՝ Ջավահարլալ Ներուի ծննդյան օրը, Կոլումբիա՝ Կոլոմբիացի կանանց օր:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1882 – ծնվել է բոլշևիկյան կուսակցական գործիչ Միհրան Խոջամիրյանը:
1914 – Առաջին Համաշխարհային Պատերազմի ժամանակ Դրոյի, Արմեն Գարոյի և այլոց ջանքերի շնորհիվ ստեղծվել է հայկական կամավորական 2-րդ ջոկատը, որը Բայազետի մոտ առաջին անգամ մտել է ճակատամարտի մեջ:
1921 – ծնվել է սփյուռքահայ ֆրանսագիր բանաստեղծ Ռուբեն Մելիքը (Մելիք Մինասյանց):
1922 - ծնվել է թատերական ռեժիսոր Հրաչյա Ղափլանյանը:
- ծնվել է կոմպոզիտոր Էդուարդ Բաղդասարյանը:
1926 – ծնվել է հայազգի ֆրանսիացի և բելգիացի երգիչ, կոմպոզիտոր և բանաստեղծ Մարկ Արյանը (Անրի Մարկարյան)։
1932 – վախճանվել է նշանավոր պատմաբան, հասարակական գործիչ, հրապարակախոս և գրող Լեոն, որը հրատարակել է «Մուրճ» թերթը:
1936 - վախճանվել է լեզվաբան և հայագետ Գաբրիել Մենևիշյանը:
1946 – ծնվել է հայաստանյան պետական գործիչ Կավալենկո Շահգալդյանը:
1971- վախճանվել է հայ խորհրդային օպերատոր Սարգիս Գևորգյանը:
1975 – վախճանվել է ճանաչված կոմպոզիտոր, խմբավար, թավջութակահար Արտեմի Այվազյանը:
1976 – վախճանվել է նշանավոր գրող, բանաստեղծ Գեղամ Սարյանը:
1982 - վախճանվել է հայ խորհրդային երկրաբան Հովհաննես Մաղաքյանը:
1988 - Լեռնային Ղարաբաղում սկսվել է հերթական շաբաթական գործադուլը՝ արտակարգ դրության չեղարկման, Շուշի հայ փախստականների վերադարձի և տարածքը ադրբեջանցիներով վերաբնակեցման դադարեցման պահանջներով:
1989 - ԽՍՀՄ-ի վերակառուցման շրջանակներում ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը ընդունել է հռչակագիր, ըստ որի անօրինական և դատապարտելի է համարվել ազգերի բռնի տեղահանումները:
2003 - Ծաղկաձորում մեկնարկել է «Հայաստան-սփյուռք» տեղեկատվության միջոցների ներկայացուցիչների առաջին համաժողովը, որին մասնակցել են սփյուռքի և Հայաստանի շուրջ 150 լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
2007 - Հայաստանի ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ) Քաղխորհրդի նիստում որոշել է առաջիկա նախագահական ընտրություններում պաշտպանել երկրի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը:
2011 - Սիլվա Համբարձումյանը հայտարարել է, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հարվածել է իրեն Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի նախասրահում:
2014 - ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը սահմանադրական է ճանաչվել ՍԴ-ի կողմից:
2018 - Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել 11 քաղաքական ուժ:
- «Գազպրոմ Արմենիա»-ի կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքերով քրեական գործ է հարուցվել:
2019 - Վարչապետը Անվտանգության ծառայության ղեկավարին հանձնարարել է պարզել՝ QR կոդի և սատանայի կապը: Փաշինյանի խոսքով այդ հարցով առկա են մտահոգություններ։
ԱՇԽԱՐՀՈՒՄ
565 – վախճանվել է բյուզանդացական կայսր Հուստինիանոս Ա-ն:
1263 – վախճանվել է ռուս իշխան Ալեքսանդր Նևսկին:
1716 - վախճանվել է գերմանացի փիլիսոփա և իրավաբան Գոթֆրիդ Լայբնիցը:
1765 – ծնվել է ամերիկացի գյուտարար Ռոբերտ Ֆուլտոնը, որը ստեղծել է առաջին շոգենավը:
1770 — շոտլանդացի հետազոտող Ջեյմս Բրյուսը Եթովպիայի հյուսիս-արևմտյան հատվածում հայտնաբերել է Երկնագույն Նեղոսի ակունքը:
1774 – ծնվել է իտալացի կոմպոզիտոր Գասպարե Սպոնտինին:
1797– ծնվել է շոտլանդացի փաստաբան և երկրաբան Չարլզ Լայելը:
1805 – ծնվել է գերմանացի դաշնակահարուհի Ֆաննի Մենդելսոնը:
1831- վախճանվել է գերմանացի հանրահայտ փիլիսոփա Գեորգ Հեգելը:
1840 – ծնվել է ֆրանսիացի նկարիչ Կլոդ Մոնեն:
1851 — ԱՄՆ-ում հրապարակվել է Գերման Մելվիլլի «Մոբի Դիկ» ստեղծագործության ամբողջական տեքստը:
1860 – Ռուսաստանի և չինական Ցին կայսրության միջև կնքվել է «Պեկինյան տրակտատը»:
1889 – ծնվել է Հնդկաստանի առաջին վարչապետ Ջավահարլալ Ներուն (Նեհրու):
1900 — ֆրևանսիական սենատը կողմ է արտահայտվել դատախազությունում կանանց աշխատել թույլատրելու որոշմանը:
1901 — վիեննացի բժիշկ Կարլ Լանդշտեյները արյան բոլոր նմուշները բաժանել է երեք խմբի՝ А, В և 0:
1908 - Ալբերտ էյնշտեյնը ներկայացրել է լույսի քվանտային տեսությունը:
1918 - Չեխոսլովակիան դարձել է հանրապետություն:
1919 — Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի ժամանակ Կարմիր բանակը գրավել է Օմսկը, ադմիրալ Կոլչակի բանակը ջախջախվել է:
1922 - Մեծ Բրիտանիայում իր ռադիոհեռարձակումներն է սկսում BBC ընկերությունը:
1922 - ծնվել է ազգությամբ ղպտի քաղաքական գործիչ Բուտրոս Բուտրոս-Ղալին:
1954 – ծնվել է հույն երաժիշտ, երգահան Յաննին:
1960 - Չեխոսլովակիայում երկու ուղևորատար գնացքների բախման հետևանքով զոհվել է 110 մարդ:
1961 — ԳՖՀ-ում հայտնվել է առաջին կին նախարարը՝ առողջապահության նախարար էլիզաբեթ Շվարցհաուպտը:
1963 – Ատլանտյան օվկիանոսում Իսլանդիայի մոտ ստորջրյա հրաբխից առաջացել է Սուրտսեյ կղզին, այն ներկայումս համարվում է Համաշխարհային ժառանգության օբյեկտ:
1968 — Եվրոպայում իրականացվել է աշխարհում առաջին անգամ թոքի փոխպատվաստում:
1983 - Կիպրոսի թուրքական մասի օրենսդիր խորհուրդը միակողմանիորեն հայտարարում է իր անկախությունը և Կիպրոսի թուրքական պետության ստեղծումը:
1991 -13-ամյա տարագրությունից հետո որպես երկրի ժամանակավոր ղեկավար Կամբոջա է վերադարձել թագաժառանգ Սիանուկը:
1994 – սկսել է գործել Լա Մանշի տակով կառուցված թունելը, որը կապել է Փարիզն ու Լոնդոնը:
2002 —Արգենտինայում տեղի է ունեցել դե-ֆոլտ:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը