Սյունիքում տղամարդը ծեծել է 3-ամյա խորթ որդուն. կինը դիմել է իրավապահ մարմիններին
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՍյունիքի 44-ամյա բնակիչը մեղադրվում է խորթ որդուն ծեծելու մեջ: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ մեղադրական եզրակացության՝ տղամարդը հոկտեմբերի 13-ին կենցաղային շարժառիթով`սուտ խոսելու պատճառով բարկացել է իր հետ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող Անուշի 3-ամյա որդու: Անտեսելով լողասենյակի սալահատակի առկայությունը՝ տղամարդը ոտքով մեկ անգամ հարվածել է երեխային, ինչի հետեւանքով վերջինս կորցրել է հավասարակշռությունը եւ ընկել՝ գլխով հարվածելով լողասենյակի հատակին:
Սյունեցի տղամարդուն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ անզգուշությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Գործը քննվում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: