Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քարվաճառն Ադրբեջանին տալու ժամկետների մասին. «Մենք դեռևս ժամանակ ունենք, որքանով գիտեմ, այդ ժամանակահատվածը երկարաձգվել է». Դավիթ Բաբայանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանի խոսքով՝ Ստեփանակերտում կան շենքեր, որոնք ավելի քիչ են տուժել թուրք-ադրբեջանական ագրեսիայից, հետևաբար՝ որոշակի միջամտություններից հետո այդ շենքերում հնարավոր կլինի ապրել։

«Այդուհանդերձ արցախցիներն այնպես պետք է վերադառնան, որպեսզի չլինի այնպիսի իրավիճակ, երբ այդ մարդիկ չկարողանան ապրել, չունեն օթևան, և այլն։ Հետևաբար՝ ակնկալել, որ ամեն ինչ շատ արագ կարող է վերականգնվել, այդքան էլ իրատեսական չէ։ Իհարկե, ցանկալի է, որ բոլորն էլ վերադառնան, բայց կան տեղամասեր, շրջաններ, գյուղեր, որտեղ պարզապես անթույլատրելի է վերադառնալը։ Կարծում եմ՝ շատ մեծ սոցիալական ծրագրերի անհրաժեշտություն է լինելու, որպեսզի այդ մարդկանց համար նոր տներ կառուցվեն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Բաբայանը։

Անդրադառնալով Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների  ստորագրած եռակողմ հայտնի փաստաթղթին, ըստ որի՝ Հայաստանը մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քարվաճառը, մինչև դեկտեմբերի մեկը՝ Բերձորի շրջանը, թողնելով 5 կմ լայնությամբ միջանցք, որն ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին, ապա մեր  հարցին, եթե Քարվաճառից բնակիչը դուրս չգա, իսկ Դադիվանքից էլ՝ վանահայրը, ի՞նչ է  սպասվելու, Դավիթ Բաբայանը պատասխանեց, որ ըստ տվյալների՝ նոյեմբերի 15-ին չէ, որ այդ գործընթացը պետք է ավարտվի։

«Այսինքն՝ մենք դեռևս ժամանակ ունենք, ինչքա՞ն ունենք ժամանակ, պետք է հարցնել պատկան մարմիններին, բայց որքանով ես գիտեմ, այդ ժամանակահատվածը երկարաձգվել է»,- հավելեց նա։

Ինչ վերաբերում է արցախցիների անվտանգությանը, որոնք պետք է ապրեն ադրբեջանցիների հետ կողք կողքի, Դավիթ Բաբայանն ասաց, որ այս պահին ռուս խաղաղապահները հանդիսանում են անվտանգության կարևոր երաշխիքներից մեկը, և սա իսկապես թույլ է տալու ինչ-որ ժամանակահատվածում խուսափել մեծ պատերազմական գործողություններից։

Հարցին՝ ստորագրված փաստաթղթում բանակցությունների միջոցով հնարավո՞ր է որևէ բան փոխել հօգուտ հայկական կողմի, Դավիթ Բաբայանը պատասխանեց, որ այս պահին դժվար է ասել, քանի որ այժմ խոսվում է արդեն տեղի ունեցած իրողության մասին։

«Մենք արդեն այդ մասին խոսել ենք, որ հնարավո՞ր էր որևէ բան փոխել՝ իհարկե հնարավոր էր, հնարավո՞ր էր, որ պատերազմ չլիներ, և այլն, այս հարցերն արդեն դարձել են ավելի շատ պատմական վերլուծության առարկա։ Այս պահի դրությամբ՝ ունենք այն, ինչ ունենք, և պետք է հասկանանք, որպեսզի նման երևույթներ չլինի, ինչ պետություն պետք է կառուցեն, ինչ հասարակություն ունենանք։ Այն, ինչ տեղի ունեցավ, դժբախտաբար, օբյեկտիվ էր, և որևէ մեկին չպետք է մեղադրենք դրա մեջ»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին հրապարակվել էր Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը, որով դադարեցվում է Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։ Պատերազմի ավարտի ու կրակի դադարեցման մասին համաձայնագրում նշված է` պատերազմող երկու կողմերը կանգնում են այն դիրքերում, որտեղ կանգնած են, Հայաստանը մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քարվաճառը, մինչև դեկտեմբերի մեկը՝ Բերձորի շրջանը, թողնելով 5 կմ լայնությամբ միջանցք, որն ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Արցախում տեղակայվելու են ռուս խաղաղապահներ։ Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար։ Նաև՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբա

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Партия «Всеармянский фронт» провела серию акций в Ереване Полномочия судьи Ваге Мисакяна прекращены В Армении обсудили ход строительства 32-километрового участка дороги Север-Юг Каджаран-Агарак Запад добивается от Армении выхода из ОДКБ — Бортников Мелкон Вартанов из Армавира споет в эфире телеканала «Россия» Юра и Ангелина Амбарцумяны из Рязани попали в топ российского юниорского рейтинга по шахматам Россия ввела ограничения на полеты в Израиль, Иран и Ирак до 3 ноября В Воронежской области дрон упал на территорию нефтебазы, возник пожар — губернатор Цена Brent стбилизировалась на уровне $77,5 за баррель после резкого снижения Ссора на заправочной завершилась стрельбой В Армении создан прецедент публичной оценки действий правящего режимаВнешняя политика США и Великобритании. Продают билет в один конец для Армении. Курсы валют в Армении Сирвард Геворкян освобождена от должности заместителя министра юстиции Армении Израиль объявил генсека ООН персоной нон грата Фигуранты дела о теракте в "Крокусе" дают изобличающие друг друга показания Сколько в Армении зарегистрировано налогоплательщиками сделок за 9 месяцев? Авиакомпания «Qatar Airways» отменила все рейсы в Армению Аргументы генерала и опасения власти: почему искажается Конституция?Армия Израиля объявила новую эвакуацию из южных пригородов Бейрута Байден подписал закон об усилении охраны кандидатов в президенты В Ереване столкнулись рейсовый автобус и иномарка Землетрясение в приграничной зоне Армении и Грузии Никол Пашинян - обвиняемый: какие решения в отношении него принял Трибунал Национальной Гордости? «Паст»Байден может ускорить заявку Украины в НАТО Иран упростил въезд автомобилей из Армении ААЦ отмечает День памяти Свв. Евстафия, его жены Феофисты и двух сыновей, дев Ермонии и Нектаринии Камо Григорян стал победителем открытого турнира Федерации боевого самбо России «Открытие сезона» Баку предъявил новое обвинение военно-политическому руководству оккупированного Арцаха Оппозиционные депутаты парламента раскритиковали армянских патрульных за плохое образование Погода в Армении Brent торгуется на уровне $71,78 за баррель Пашинян: «Перекресток мира» может способствовать развитию отношений между странами ЕАЭС Выразить народное недоверие и презрение к Николу Пашиняну:. Решение Трибунала Национальной Гордости: «Паст»«Армянские Орлы» приветствует решение Национального Трибунала: Хачик АсрянВо Франции на армянских футболистов напали турецкие фанаты с ножами В Армении завершается реконструкция подстанции «Шинуайр» Нефть дорожает после существенного снижения на прошлой неделе В итальянском городе Бари открылось Почетное консульство Армении Вместо того, чтобы Армения требовала,Азербайджан все еще поднимает вопрос о компенсации Премьер-министр России 1 октября посетит с рабочим визитом Армению Сербский футболист, влюбленный в Армению: Огнен Чанчаревич Юбилейный концерт Евгения Петросяна «60 лет на сцене» пройдет в Ульяновске Северная Корея расширила список преступлений, караемых смертной казнью Нетаньяху заявил, что Израиль меняет баланс сил на Ближнем Востоке Жуткое ДТП с пожаром под Краснодаром: автобус столкнулся с фурой, погиб водитель «Никол Пашинян и его соратники из «Гражданского договора» сами попросят, чтобы правоохранительные органы арестовали их и заключили под стражу»: «Паст»Армавирские производители армянской общины представят свою продукцию на «Кубанской ярмарке-2024» «У всех народов бывшего СССР очень близкий менталитет»: Хорен Байрамян Гендиректор Зангезурского медно-молибденового комбината: Медь – это нефть и газ для Армении
Самое популярное