Այսօր Քարվաճառը վերջնականապես կհանձնվի Ադրբեջանին (տեսանյութ)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՀայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության համաձայն այսօր Քարվաճառի շրջանը պետք է հանձնվի Ադրբեջանի Հանրապետությանը: Նոյեմբերի 13-ին կեսօրից հետո` ժամը 2-ին, ռուս խաղաղապահները զրահատեխնիկայի շարասյունով մտան Քարվաճառի շրջան: Խաղապահների մի մասը, այսինքն` մի քանի զրահատեխնիկա դիրքավորվել է հենց Դադիվանքի վանական համալիրի տարածքում: Դադիվանքի հարակից տարածքում եւ ամբողջ շրջանում մի քանի օր ծանր իրավիճակ էր. մարդիկ այրում էին տները, նոր հեռանում, որ այն չմնա ադրբեջանական կողմին:
Այդ նույն հայտարարությամբ Աղդամի շրջանը մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը վերադարձվում է Ադրբեջանին, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը: Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960-ական զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: