Անկարայի նկրտումներն ավելացել են. «Հայաստանի Հանրապետություն»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) քննարկմանը և հաստատմանն է ներկայացվել օրինագիծ, որը երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կարող է արտոնություն վերապահել Ադրբեջան զորակազմ ուղարկելու հարցում:
Արցախի Հանրապետության մի շարք շրջաններ միջազգային հանրության կողմից համարվում են ադրբեջանական տարածք, հետևաբար, եթե Ադրբեջանը տալիս է իր համաձայնությունը, ապա որևէ միջազգային նորմով չի արգելվում թուրքական բանակի ներկայությունն այդ տարածքներում, բացի ԼՂԻՄ-ից, որի մի մասն այսօր գտվում է նրանց հսկողության տակ։
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում այդ մասին նշեց ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը՝ հավելելով, որ շտապողականություն պետք չէ ցուցաբերել, բայց մի բան պետք է հստակ գիտակցել, որ պատերազմը չի ավարտվել, անգամ բուն բանակցային գործընթացը չի սկսվել»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում