Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բոլորից գաղտնի կապիտուլյացիայի փաստաթուղթ ստորագրեց, ողջ ժողովրդին կրակը գցեց, հիմա էլ ասում է՝ 6 ամիս ժամանակ տվեք, որ իմ փորած փոսից ձեզ հանեմ. Արթուր Խաչատրյանը՝ վարչապետի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պաշտպանության նախարարը պետք է հրաժարական տար կապիտուլյացիոն փաստաթուղթը ստորագրվելուց 15 րոպե հետո, ոչ թե 10 օր հետո, և հրաժարականի առաջին քայլը պետք է աներ նա, ով իր կոտրած ձեռքով ստորագրել է և բանակը հասցրել է այս վիճակին, որի պատճառով  ունեցանք նոյեմբերի խայտառակությունը. Tert.am–ի հետ զրույցում նշեց ՀՅԴ ԳՄ անդամ, գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով պաշտպանության նախարարի պաշտոնից ազատման որոշմանը:

Անդրադառնալով ՊՆ ռազմական  վերահսկողության ծառայության նախկին պետ, գեներալ – գնդապետ Մովսես Հակոբյանի հայտարարությանը, որ գնվել են այնպիսի զենքեր, որոնք չեն կիրառվել, Արթուր Խաչատրյանը նշեց. «Արդյո՞ք վարչապետը չգիտեր, որ «ՍՈւ»-երի հետ խնդիր կար և չտեսավ 45 օր, որ «ՍՈւ»-երն այդպես էլ չթռան, Մովսես Հակոբյա՞նը պետք է ասեր, որ վարչապետն իմանար, որ այդ ինքնաթիռները չեն թռել, բացի Երևանի վրայով մի քանի փորձնական թռիչք անելուց: Կարծում եմ՝ Մովսես Հակոբյանի ասածը բացահայտում էր հասարակության համար, իշխանական օղակները այդ ամենը շատ լավ գիտեին»,– ասաց նա:

Արթուր Խաչատրյանն ընդգծեց, որ պատերազմի սկզբի օրերին իրենք նշել են, որ պետք է կազմակերպել զորահավաք, ոչ թե պետության գործառույթը պատվիրակել կամավորներին։

«Մենք 30 տարի ջոկատներից բանակ էինք սարքում, որ Նիկոլ Փաշինյանը փորձի բանակից ջոկատներ սարքե՞լ: Դաշնակցությունը պատերազմի առաջին օրը երեք ժամ հետո մոտ 200 հոգի կամավոր մոբիլիզացրեց, այն վաշտերը, որոնք ձևավորվել էր, դրանք ոչ թե աշխարհազոր էին, այլ պահեստազոր էին, ունեին իրենց ղեկավարությունը և գնացին Պաշտպանության բանակի շարքում մարտական առաջադրանք կատարեցին, ունեցանք բազմաթիվ զոհեր, բայց ունեցանք նաև հաջողությունները և դիրքեր գրավեցինք, պաշտպանվեց Մարտակերտի թիկունքը: Բայց ասել, որ համայնքների ղեկավարները հավաքվեն 30 հոգանոց ջոկատ կազմեն, սա ո՞ր դարն է: Ադրբեջանի հատուկ ջոկատայինների, Թուրքիայի բանակի դեմ կռվո՞ւմ ես կամավորների միջոցով: Մենք արդեն 30 տարի պետություն ունենք փոխանակ պետությունը անմիջական գործառույթը կատարի՝ ասում է ջոկատներ կազմեք»:

Արթուր Խաչատրյանի խոսքով՝ պատերազմի ընթացքում վարչապետի հետ հանդիպումների ժամանակ իրենք լուծման ուղիներ են առաջարկել, սակայն Շուշիի մասին խոսք չի եղել:

Նրա կարծիքով՝ պետք է բացահայտվի, թե ինչպե՞ս եղավ, որ Շուշին ընկավ, հատկապես, երբ Արցախից ասում էին՝ Շուշին ընկավ, բայց վարչապետը փաստաթուղթը ստորագրելուց մի քանի ժամ առաջ գրել էր, որ Շուշիում դեռ մարտեր են ընթանում:

«Երբ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության ամեն կերպ փորձում էր խուսափել բանակցությունից, ասում էր՝ ժողովուրդը ինձ չի ասել, ինչ պետք է անեմ, հետո ասում էր արցախցիները ինձ չեն ընտրել, չեմ կարող իրենց անունով բանակցություններ վարել, ասում էր՝ զրո կետից ենք սկսել, բանակցություններից խուսափելով՝ պատերազմը մոտեցրեց, քանի կային բանակցություններ, սահմանում կրակ չկար, այսպես խուսանավելով պատերազմը դարձրեց անխուսափելի»,- նշեց նա:

Արթուր Խաչատրյանի կարծիքով, թեև փաստաթուղթը ստորագրվել է, սակայն դեռ կա իրականացման խնդիր և լուրջ բանակցություններ պետք է իրականացվեն, իրավիճակը փոխելու համար։

«Հրապարակային ծաղրանքի ենթարկվելուց հետո Նիկոլ Փաշինյանը պետք է գնա Ալիևի հետ բանակցելո՞ւ, պարտված մարդու հետ չեն բանակցում, նրան նվաստացնում են: Պետք է գա մարդ, որ կարող է բեկում մտցնել բանակցային գործընթացում: Դադիվանքը Մարտակերտի սահմանից 2-3 կմ էր հեռու է, դժվա՞ր էր ասել, այս երկու կիլոմետրը տվեք Արցախին, մի այլ տեղից 2 կմ վերցրեք: Կամ ժամկետներ են նշվել, որ այդ մարդիկ իրենց տարածքները պետք է ազատեն, այդ մարդիկ տուն ունեն, դրանք գյուղատնտեսական շրջաններ են, երբ 5, 10 օր ժամանակ ես տալիս, մտածե՞լ ես այդ մարդիկ իրենց անասունները ո՞ւր են տեղափոխելու, դա իրենց ապրուստի միակ միջոցն է: Այսպես` ոտքի վրա, բոլորից գաղտնի կապիտուլյացիայի փաստաթուղթ ստորագրեց և ամբողջ ժողովրդին կրակը գցեց, հիմա էլ ասում է՝ 6 ամիս ժամանակ տվեք, որ իմ փորած փոսից ձեզ հանեմ: Ի՞նչ չարեցիր երկուսուկես տարում, որ վեց ամսում ես ուզում անել»,– ասաց նա:

Արթուր Խաչատրյանի համոզմամբ՝ նոր թեկնածուն պետք է լավ հարաբերություններ ունենա ռազմավարական դաշնակցի հետ, կարողանա բանակցային գործընթացը վերակենդանացնել և վերականգնել հանրային համերաշխությունը, և արդար ընտրություններ կազմակերպել: Նրա փոխանցմամբ՝ այդ չափանիշներին բավարարող մի քանի թեկնածություններ կան, սակայն առաջնային խնդիր է վարչապետի հրաժարականը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Партия «Всеармянский фронт» провела серию акций в Ереване Полномочия судьи Ваге Мисакяна прекращены В Армении обсудили ход строительства 32-километрового участка дороги Север-Юг Каджаран-Агарак Запад добивается от Армении выхода из ОДКБ — Бортников Мелкон Вартанов из Армавира споет в эфире телеканала «Россия» Юра и Ангелина Амбарцумяны из Рязани попали в топ российского юниорского рейтинга по шахматам Россия ввела ограничения на полеты в Израиль, Иран и Ирак до 3 ноября В Воронежской области дрон упал на территорию нефтебазы, возник пожар — губернатор Цена Brent стбилизировалась на уровне $77,5 за баррель после резкого снижения Ссора на заправочной завершилась стрельбой В Армении создан прецедент публичной оценки действий правящего режимаВнешняя политика США и Великобритании. Продают билет в один конец для Армении. Курсы валют в Армении Сирвард Геворкян освобождена от должности заместителя министра юстиции Армении Израиль объявил генсека ООН персоной нон грата Фигуранты дела о теракте в "Крокусе" дают изобличающие друг друга показания Сколько в Армении зарегистрировано налогоплательщиками сделок за 9 месяцев? Авиакомпания «Qatar Airways» отменила все рейсы в Армению Аргументы генерала и опасения власти: почему искажается Конституция?Армия Израиля объявила новую эвакуацию из южных пригородов Бейрута Байден подписал закон об усилении охраны кандидатов в президенты В Ереване столкнулись рейсовый автобус и иномарка Землетрясение в приграничной зоне Армении и Грузии Никол Пашинян - обвиняемый: какие решения в отношении него принял Трибунал Национальной Гордости? «Паст»Байден может ускорить заявку Украины в НАТО Иран упростил въезд автомобилей из Армении ААЦ отмечает День памяти Свв. Евстафия, его жены Феофисты и двух сыновей, дев Ермонии и Нектаринии Камо Григорян стал победителем открытого турнира Федерации боевого самбо России «Открытие сезона» Баку предъявил новое обвинение военно-политическому руководству оккупированного Арцаха Оппозиционные депутаты парламента раскритиковали армянских патрульных за плохое образование Погода в Армении Brent торгуется на уровне $71,78 за баррель Пашинян: «Перекресток мира» может способствовать развитию отношений между странами ЕАЭС Выразить народное недоверие и презрение к Николу Пашиняну:. Решение Трибунала Национальной Гордости: «Паст»«Армянские Орлы» приветствует решение Национального Трибунала: Хачик АсрянВо Франции на армянских футболистов напали турецкие фанаты с ножами В Армении завершается реконструкция подстанции «Шинуайр» Нефть дорожает после существенного снижения на прошлой неделе В итальянском городе Бари открылось Почетное консульство Армении Вместо того, чтобы Армения требовала,Азербайджан все еще поднимает вопрос о компенсации Премьер-министр России 1 октября посетит с рабочим визитом Армению Сербский футболист, влюбленный в Армению: Огнен Чанчаревич Юбилейный концерт Евгения Петросяна «60 лет на сцене» пройдет в Ульяновске Северная Корея расширила список преступлений, караемых смертной казнью Нетаньяху заявил, что Израиль меняет баланс сил на Ближнем Востоке Жуткое ДТП с пожаром под Краснодаром: автобус столкнулся с фурой, погиб водитель «Никол Пашинян и его соратники из «Гражданского договора» сами попросят, чтобы правоохранительные органы арестовали их и заключили под стражу»: «Паст»Армавирские производители армянской общины представят свою продукцию на «Кубанской ярмарке-2024» «У всех народов бывшего СССР очень близкий менталитет»: Хорен Байрамян Гендиректор Зангезурского медно-молибденового комбината: Медь – это нефть и газ для Армении
Самое популярное