Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչու էին տարածաշրջան այցելել Շոյգուն և Լավրովը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Անցած շաբաթավերջին Սերգեյ Շոյգուի ու Սերգեյ Լավրովի գլխավորությամբ կայացավ ՌԴ միջգերատեսչական ընդլայնված կազմով պատվիրակության այցը Երևան և Բաքու, որտեղ ռուս նախարարները հիմնականում քննարկեցին նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ տխրահռչակ փաստաթղթի կետերի իրականացման հարցը։ Չնայած այս փաստաթղթի ստորագրմամբ Հայաստանը թևակոխել է ներքաղաքական ճգնաժամի ու ցնցումների փուլ՝ հայտնվելով կապիտուլյացիա ստորագրած երկրի կարգավիճակում, ռուսական կողմն ուշի ուշով հետևում է փաստաթղթի իրականացմանը դինամիկային՝ զուգահեռաբար կողմերին պարտավորեցնելով կատարել ստանձնած քայլերը և ամենաբարձր մակարդակով զգուշացնելով դրա խախտման հնարավոր հետևանքների մասին։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրերս նշել էր, որ նրանք, ովքեր փորձում են խոչընդոտել Մոսկվայի, Երևանի և Բաքվի միջև համաձայնագրի իրականացմանը, պետք է հասկանան, որ այդ փաստաթղթի այլընտրանքը պատերազմն է։ «Եվ եթե, Աստված չանի, դա պատահի, զոհերի արյունը նրանց ձեռքին կլինի: Նրանք, ովքեր փորձում են տորպեդահարել այս համաձայնագիրը, բոլորը պետք է հասկանան և տեղյակ լինեն դրանից»,- ավելացրել էր Պուտինը:

Ավելի վաղ՝ նոյմբերի 19-ին, Ռուսաստանի Արտաքին հետախուզական ծառայության (ԱՀԾ) տնօրեն Սերգեյ Նարիշկինը մեղադրել է մի շարք արևմտյան երկրներին «Ռուսաստանին Անդրկովկասից դուրս մղելու նպատակով» Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը վերսկսելու փորձի համար։ «Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, արևմտյան որոշ երկրներ հրահրում են հայ և ադրբեջանցի ազգայնականներին, որպեսզի վերջիններս վարկաբեկեն և խախտեն հրադադարի մասին համաձայնագիրը: Նրանք փորձում են համոզել հայերին, որ խաղաղությունը Լեռնային Ղարաբաղում պարտություն է Երևանի համար: Իսկ ադրբեջանցիներին ասում են, որ Կրեմլը «գողացել է նրանց հաղթանակը»,- ասել էր Նարիշկինը։ «ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին տխրեցրել է այն փաստը, որ պատերազմը դադարեցվել է Մոսկվայի միջնորդությամբ, քանի որ սա փաստացի «զրոյացրել է» նրանց երկար տարիների աշխատանքը, որն ուղղված էր Անդրկովկասից Ռուսաստանի դուրսմղմանը»,- ասել էր ԱՀԾ-ի ղեկավարը:

Ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին 168am-ի հետ զրույցում ասաց, որ Ռուսաստանի քայլերը լիովին հասկանալի ու մեկնաբանելի են, քանի որ Ռուսաստանն է այս համաձայնությունների երաշխավորը, այսինքն՝ պատերազմի դադարեցման երաշխավորը, և համաձայնագրի դրույթների, դրա իրականացման խնդիրների դեպքում պատերազմի վերսկսման պատասխանատվությունը Ռուսաստանի վրա չի կարող լինել։ Իսկ մենք, նրա խոսքով՝ տեսնում ենք, որ այս համաձայնություններից հետո Արևմուտքը, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի այն երկրները, որոնք չկարողացան օգնել կողմերին դադարեցնել պատերազմը, ցանկանում են նոր հարցեր բանակցել, նոր խնդիրներ լուծել կամ մեղադրել Ռուսաստանին այն դեպքում, երբ նրանք ունեցել են ժամանակ միջնորդելու և պատերազմը դադարեցնելու համար։

«Այդ ջանքերը, ամենայն հավանականությամբ, կրում են բազմակողմանի բնույթ։ Եվ բնական է, որ Ռուսաստանը զգուշացնում է, և նախարարների գլխավորությամբ տարածաշրջան կատարված այցը, կարծում եմ, ուղղված էր հենց նոյեմբերի 9-ի համաձայնության ամրապնդմանը, իրականացման ընթացքում տեխնիկական խնդիրների, հարցերի քննարկմանը։ Ի դերջո, ինչպես տեսնում ենք, բացի զուտ չոր հարցերից, կան նաև հումանիտար խնդիրներ, մարդկային ճակատագրեր, և Ռուսաստանի խաղաղապահ առաքելության գործառույթի շրջանակում այդ բաղադրիչին էական նշանակություն է տրված, ինչպես տեսնում ենք Լավրովի և Շոյգուի հայտարարություններից։ Նրանց գլխավոր ուղերձն այն էր, որ հրադադարը պետք է պահպանվի, պարտավորությունները պետք է կատարվեն, իր հերթին՝ Ռուսաստանը կիրականացնի իր պարտավորությունները ողջ ծավալով։

Սրանից բացի, Ռուսաստանը կարողացել է որոշակիորեն սահմանափակել Թուրքիայի լայնամասշտաբ ներկայությունը տարածաշրջանում և հակամարտության գոտում, ինչը ևս հեշտ խնդիր չէր։ Հիշեք, թե որքան ժամանակ պահանջվեց թուրքական կողմի հետ բանակցությունների և հստակեցնելու համար, որ թուրք դիտորդներ կարող են լինել միայն Ադրբեջանի տարածքում։ Իսկ թե Թուրքիան ինչու է մեծացնում իր ազդեցությունը և ներկայությունը տարածաշրջանում՝ մենք բազմիցս ենք քննարկել և խոսել, ինչը, նախկինում ասել եմ, որ Ռուսաստանը հասկանում է և փորձում որոշակիորեն զսպել։ Եվ այս համաձայնությունները խոցելի են, որոնք ամրապնդելու համար էլ տարածաշրջան էին եկել նախարարները։

Կարծում եմ, էական նշանակություն ունեն նաև այս այցի համար ներքաղաքական ուղերձները, որոնք հնչում են հակամարտող երկրների ներսում, և Ռուսաստանը իրավիճակը տեղում հասկանալու խնդիր ուներ նաև, քանի որ այդ տրամադրությունները վերաբերում են կոնկրետ այս համաձայնություններին։ Իհարկե, Ռուսաստանը երբեք չի միջամտելու ներքին խնդիրներին, սակայն իրավիճակը կփորձի հասկանալ։ Իսկ եթե ավելի ընդհանուր ձևակերպենք, ապա ՌԴ-ն, բնականաբար, հումանիտար աղետ թույլ չտալու, իր հեղինակությունը չզրոյացնելու, պայմանավորվածությունները չխախտելու համար փորձում է ավելի ակտիվ քաղաքականություն վարել, ձեռքը զարկերակի վրա պահել»,- ասաց Վիկտոր Նադեին-Ռաևսկին։

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի հետագա դերակատարմանը՝ Նադեին-Ռաևսկին ասաց, որ ստեղծվել է նոր իրավիճակ։

Ըստ նրա, պարզ է, որ այդ ձևաչափի նախկին օրակարգերն այլևս չեն լինելու, այսինքն՝ նոր օրակարգի անհրաժեշտություն կա։ «Իսկ նոր օրակարգը կարծես կարգավիճակի հարցն է, իսկ այդ հարցով ներկայիս խաղացողները չեն շտապում, քանի որ ճանաչում են Արցախի ստատուս-քվոն։ Եվ այս իրավիճակում ԵԱՀԿ ՄԽ-ն ճիշտ դիրքավորման խնդիր ունի։ Բնականաբար, Ռուսաստանը կցանկանա աշխատել նաև այս ձևաչափում, սակայն, թե ինչպես է այն գործելու, ինչ հարցեր է քննարկելու, մեծ հարց է, քանի որ չկա նախկին օրակարգ, չկա նաև նոր օրակարգ»,- ասաց վերլուծաբանը։

Նրա խոսքով, պատերազմական գործողություններ եղան, հրադադար կնքվեց, սակայն պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ Թուրքիան, Արևմուտքն այդքան էլ գոհ չեն այս ամենի արդյունքներից, ուստի ասել, որ զարգացումներն այս գոտում սրանով մոտենում են ավարտին, երևի թե սխալ կլինի։

«Տեսնում ենք, որ կան անկախության ճանաչման ուղղությամբ խոսակցություններ, Ռուսաստանից բացատրություններ են պահանջում ձեռք բերված պայմանավորվածությունների համար, ամեն բան այդքան էլ պարզ ու միանշանակ չէ, աշխարհաքաղաքական պայքարը, գործընթացները եռում են»,- ասաց վերլուծաբանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Полномочия судьи Ваге Мисакяна прекращены В Армении обсудили ход строительства 32-километрового участка дороги Север-Юг Каджаран-Агарак Запад добивается от Армении выхода из ОДКБ — Бортников Мелкон Вартанов из Армавира споет в эфире телеканала «Россия» Юра и Ангелина Амбарцумяны из Рязани попали в топ российского юниорского рейтинга по шахматам Россия ввела ограничения на полеты в Израиль, Иран и Ирак до 3 ноября В Воронежской области дрон упал на территорию нефтебазы, возник пожар — губернатор Цена Brent стбилизировалась на уровне $77,5 за баррель после резкого снижения Ссора на заправочной завершилась стрельбой В Армении создан прецедент публичной оценки действий правящего режимаВнешняя политика США и Великобритании. Продают билет в один конец для Армении. Курсы валют в Армении Сирвард Геворкян освобождена от должности заместителя министра юстиции Армении Израиль объявил генсека ООН персоной нон грата Фигуранты дела о теракте в "Крокусе" дают изобличающие друг друга показания Сколько в Армении зарегистрировано налогоплательщиками сделок за 9 месяцев? Авиакомпания «Qatar Airways» отменила все рейсы в Армению Аргументы генерала и опасения власти: почему искажается Конституция?Армия Израиля объявила новую эвакуацию из южных пригородов Бейрута Байден подписал закон об усилении охраны кандидатов в президенты В Ереване столкнулись рейсовый автобус и иномарка Землетрясение в приграничной зоне Армении и Грузии Никол Пашинян - обвиняемый: какие решения в отношении него принял Трибунал Национальной Гордости? «Паст»Байден может ускорить заявку Украины в НАТО Иран упростил въезд автомобилей из Армении ААЦ отмечает День памяти Свв. Евстафия, его жены Феофисты и двух сыновей, дев Ермонии и Нектаринии Камо Григорян стал победителем открытого турнира Федерации боевого самбо России «Открытие сезона» Баку предъявил новое обвинение военно-политическому руководству оккупированного Арцаха Оппозиционные депутаты парламента раскритиковали армянских патрульных за плохое образование Погода в Армении Brent торгуется на уровне $71,78 за баррель Пашинян: «Перекресток мира» может способствовать развитию отношений между странами ЕАЭС Выразить народное недоверие и презрение к Николу Пашиняну:. Решение Трибунала Национальной Гордости: «Паст»«Армянские Орлы» приветствует решение Национального Трибунала: Хачик АсрянВо Франции на армянских футболистов напали турецкие фанаты с ножами В Армении завершается реконструкция подстанции «Шинуайр» Нефть дорожает после существенного снижения на прошлой неделе В итальянском городе Бари открылось Почетное консульство Армении Вместо того, чтобы Армения требовала,Азербайджан все еще поднимает вопрос о компенсации Премьер-министр России 1 октября посетит с рабочим визитом Армению Сербский футболист, влюбленный в Армению: Огнен Чанчаревич Юбилейный концерт Евгения Петросяна «60 лет на сцене» пройдет в Ульяновске Северная Корея расширила список преступлений, караемых смертной казнью Нетаньяху заявил, что Израиль меняет баланс сил на Ближнем Востоке Жуткое ДТП с пожаром под Краснодаром: автобус столкнулся с фурой, погиб водитель «Никол Пашинян и его соратники из «Гражданского договора» сами попросят, чтобы правоохранительные органы арестовали их и заключили под стражу»: «Паст»Армавирские производители армянской общины представят свою продукцию на «Кубанской ярмарке-2024» «У всех народов бывшего СССР очень близкий менталитет»: Хорен Байрамян Гендиректор Зангезурского медно-молибденового комбината: Медь – это нефть и газ для Армении Цены на нефть опускаются и завершают неделю существенным снижением
Самое популярное