«Ես չեմ գնա երկրից... ու ամեն օր քո հիպնոզի տակից կհանեմ տասնյակ մոլորված, անտարբեր մարդկանց». Մհեր Մկրտչյանը՝ վարչապետին
ՄՇԱԿՈՒՅԹՌեժիսոր Մհեր Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ նշելով, ո հնարավորություններ ու քաղաքացիություններ ունենալով չի հեռանա երկրից։
«..Նիկոլը իրավունք ունի նվաստացնել ամբողջ մի ազգի:
..Նիկոլը իրավունք ունի ծախել ե՛ւ Արցախը, ե՛ւ Սյունիքը` ինչ ուզում ա:
..Վաղը կվերանա տնտեսությունը, ու կսկսի սով` Նիկոլը դրա իրավունքը ունի:
Նա կարծում ա, որ ունի:
Որովհետեի ազգը սկզբից չէր ճանաչում նրան, հետո կոտրվեց ու դարձավ անտարբեր:
Հիմա գովում եմ, պարոն վարչապետ:
Դու մեր պատմության միակ ղեկավարն ես, ով շատ լուրջ ա վերաբերվել «Կիսաբաց լուսամուտներին», «Կարգին սքեչերին» եւ «Դժվար ապրուստին»:
Դու շատ լավ ես ճանաչում քո հանդիսատեսին ու հավատում նրա հավատարմությանը:
Դու սիրում ես ու վստահում մեր ազգի միջի քո տեսակին, իսկ այդ տեսակը սիրում ա քեզ: Դու համոզված ես, որ դուք միասին`մեծամասնությունն եք: Ես` ոչ:
Մեր պատկերացրումները Հայ ազգի մասին տարբեր են:
Ես չեմ հոգնի, պարոն վարչապետ: Ես, իմ նման, ինձնից շատ ավելի արժանի մարդիկ:
Ես չեմ գնա երկրից՝ ունենալով ե՛ւ հնարավորություններ, ե՛ւ քաղաքացիություններ....
Ու ամեն օր քո գիպնոզի տակից կհանեմ տասնյակ մոլորված անտարբեր մարդկանց:
Ամեն ինչ լավ ա լինելու: Առանց քեզ»,- գրել է նա։