Փոխգնդապետին ստիպել են, համոզել են հրաժարվել Անդրանիկ Քոչարյանի դեմ ցուցմունքից. «Հրապարակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» թերթը գրում է.
ՀՔԾ-ն դեռեւս քրեական գործ չի հարուցել ԱԺ պաշտպանության, անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի՝ ՀՀ զորամասերից մեկի հրամանատարին ուղղված սպառնալիքների փաստով։ Նոյեմբերի 17-ին մենք գրել էիք, թե ինչպես են հրամանատարին բերման ենթարկել Ռազմական ոստիկանության պետի մոտ, որտեղ նստած է եղել նաեւ Անդրանիկ Քոչարյանը, ով ուղիղ տեքստով սպառնալիքներ է հնչեցրել նրա հասցեին: «Քոչարյանն իմ ներկայությամբ ՌՈ պետին հրահանգել է, որ եթե ես մինչեւ վաղը կեսօր չներկայացնեմ պաշտոնից ազատման զեկուցագիր, ինձանով զբաղվի եւ գործ սարքի իմ գլխին»,- Պնախարարին ուղղված զեկուցագրում գրել է հրամանատարը: Մենք հրապարակել էինք նաեւ զեկուցագիրը։ Մոտ 10 օր է անցել այդ հրապարակումից, ու թեեւ Գլխավոր դատախազությունը մեր հրապարակումներն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն՝ նյութեր նախապատրաստելու, սակայն ՀՔԾ-ից երեկ հայտնեցին, որ դեռեւս գործ չկա հարուցված․ «Նյութերի նախապատրաստման փուլում է, ընթացքի մասին լրացուցիչ կտեղեկացնենք»։
Մեր տեղեկություններով, երեկվա դրությամբ ՀՔԾ-ն Անդրանիկ Քոչարյանին անգամ բացատրություններ տալու համար չի հրավիրել, փոխարենը հրավիրել են փոխգնդապետին եւ փորձել ճնշել, որ նա հրաժարվի գրածներից, սակայն նա պնդել է զեկուցագրում գրածը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում