Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ կանի Սերժ Սարգսյանն ամենավերջում

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Կասկածից վեր է, որ նախընտրական պրոցեսները հնարավորինս վերահսկելու համար Բաղրամյան 26-ից փորձ է արվելու հասարակությանը և քաղաքական ուժերին թելադրել զարգացման մի քանի սցենարներ: Խոսքը ոչ թե ուղղակի, այլ անուղղակի թելադրանքի մասին է: Այսինքն` տարբեր քարոզչական խողովակներով շրջանառության մեջ կդրվեն իրադարձությունների զարգացման տարբեր սցենարներ, որոնք հանրային միտքը կզբաղեցնեն մի քանի ուղղությամբ:

Այն պրոցեսները, որոնց մենք ականատես ենք լինում այժմ` մի կողմից Վիկտոր Դալլաքյանի «կոների հեղափոությունը», մյուս կողմից` իշխանական համակարգում կադրային փոփոխությունների ընթացքը, երրորդ կողմից` Գագիկ Ծառուկյանի վարքագծի հետ կապված շարունակական պահպանվող ինտրիգը, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձի հետ կապված խոսակցությունները, ուղղակի կամ անուղղակի սպասարկում են տարամետ սցենարների տեսությանը, որի վրա իշխանությունը կարծես թե խաղադրույք է կատարելու 2017 թվականի խորհրդարանի ընտրությանը:

Թվում է, թե այդ մարտավարությունը վկայում է իշխանության ուժի և իրավիճակի հանդեպ հստակ վերահսկողության մասին: Չէ՞ որ միայն ուժեղ և ինքնավստահ լինելով Սերժ Սարգսյանը կարող էր հանրությանը առաջարկել զարգացման մի քանի ուղղություններ` վստահ լինելով, որ ցանկացած ուղղությամբ տիրապետում է իրավիճակին և թույլ չի տա, որ այն դուրս գա վերահսկողությունից: Այսինքն` թույլ չի տա, որ Վիկտոր Դալլաքյանը «հեղափոխություն» անի, թույլ չի տա, որ կադրային փոփոխությունները խուճապ առաջացնեն իշխանական բուրգում, թույլ չի տա Գագիկ Ծառուկյանին մտածել, թե հնարավոր է լրջորեն խառնել իր ծրագրերը, Քոչարյանին թույլ չի տա վերադառնալու մասին ավելորդ պատրանքներ ունենալ: Ու թվում է, թե Սերժ Սարգսյանն իսկապես խնդիրներ չունի այդ առումով:

Նրա հասարակական լեգիտիմությունը շարունակում է մնալ զրոյին մոտ, բայց փոխարենը նա կարծես թե վայելում է աշխարհաքաղաքական կենտրոնների՝ հատկապես Մոսկվայի աջակցությունը: Սա կարող է առաջին հայացքից թվալ տարօրինակ: Ինչպե՞ս կարող են Սերժ Սարգսյանին աջակցել միևնույն ժամանակ թե՛ Նահանգներում, թե՛ Ռուսաստանում, եթե տարածաշրջանի ու այդ թվում, մասնավորապես, Հայաստանի հարցում նրանց շահն ու ռազմավարական նպատակները շատ տարբեր են:

Զարմանալի բան չկա: Նրանք մրցակցում են, բայց երկուսի համար էլ ամենահարմար «գործընկերը» Սերժ Սարգսյանն է: Սարգսյանը, թերևս, չունի բավարար ներերկրային ուժ և ամրություն, որ այդ երկու գերտերություններից որևէ մեկին երաշխավորի ինչ-որ հարց, բայց ակնհայտ է, որ այդ ամրության բացակայությունը թույլ չի տալիս որևէ հարցում մերժել գերտերություններին: Այդ առումով նա երկուսի` Ռուսաստանի և ԱՄՆ համար էլ, գումարած նաև Եվրոպան, հարմար թեկնածու է որպես Հայաստանում դե յուրե իշխանության կրող: Իսկ քանի որ իրենք պարբերաբար գործ են ունենում նրա հետ, ապա ամեն մեկն իր մասով որոշակիորեն նրան օժտում է նաև դե ֆակտո իշխանությամբ` թեկուզ ժամանակ առ ժամանակ, դրվագներով:

Բայց հարցն այն է, թե արդյո՞ք այդ մարտավարությունը նրանք շարունակելու են առաջիկա խորհրդարանի ընտրությանն էլ: Չէ՞ որ չի բացառվում, որ նրանք Հայաստանն այդպիսով կայուն վիճակում էին պահում մինչև հերթական ընտրություն: Իսկ թե ինչ ծրագրեր ունեն հերթական ընտրության հետ կապված, դա արդեն Հայաստանում, թերևս, իրավասու չէ ոչ մեկին, այդ թվում և՛ դե յուրե, և՛ ժամանակ առ ժամանակ դե ֆակտո իշխանության տեր Սերժ Սարգսյանին: Իսկ քանի որ նրա իշխանական ամբողջ ամրությունը կախված է գերտերությունների պահվածքից և մտադրություններից, Սերժ Սարգսյանի համար նախընտրական պահվածքի լավագույն կամ օպտիմալ տարբերակը մնում է բազմաթիվ սցենարների առաջադրումը հանրությանը, որպեսզի հանրությունը զբաղված լինի դրանց քննարկումով, ոչ թե սեփական սցենարի մշակումով:

Այդպես Սերժ Սարգսյանը ժամանակ է շահում, մինչև շատ ավելի հստակ կլինեն թե’ գերտերությունների մտադրությունների և ծրագրերի բովանդակությունն ու օրակարգը, թե’ այն բավարարելու հնարավորությունները: Բայց այդպես նաև ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը ցույց է տալիս իրավիճակի անվերահսկելիությունը:

Եթե խորհրդարանի ընտրությունից և նախընտրական թեժ ժամանակաշրջանից մոտ կես տարի առաջ իշխանությունը չի կարողանում քաղաքական դաշտին և հասարակությանը ներկայացնել հստակ սցենար և հետամուտ լինել դրան, ապա միանգամայն պարզ է, որ իշխանությունն իր մեջ չի տեսնում իր առաջարկած հստակ սցենարին տեր կանգնելու կարողություն:

Եթե այդ կարողությունը լիներ, ապա կասկած չկար, որ Սերժ Սարգսյանն արդեն իսկ նախանշած կլիներ ընտրական շրջանում իշխանության և մասնավորապես իր հստակ մտադրություններն ու ծրագրերը, և ամբողջ իշխանական ու մերձիշխանական համակարգն այժմ կաշխատեր այդ մի սցենարը բավարարելու ուղղությամբ: Մինչդեռ դատելով այդ շրջապատի վարքից` պարզ է, որ այնտեղ պատկերացում անգամ չունեն, թե ինչ է իրենց սպասում, ինչ է անելու Սերժ Սարգսյանը, ումով է անելու, ինչպես է անելու:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Только три процента насильственно перемещенных из Арцаха получили гражданство Армении. В российской спортивной школе отравились 27 детей Партия «Всеармянский фронт» провела серию акций в Ереване Полномочия судьи Ваге Мисакяна прекращены В Армении обсудили ход строительства 32-километрового участка дороги Север-Юг Каджаран-Агарак Запад добивается от Армении выхода из ОДКБ — Бортников Мелкон Вартанов из Армавира споет в эфире телеканала «Россия» Юра и Ангелина Амбарцумяны из Рязани попали в топ российского юниорского рейтинга по шахматам Россия ввела ограничения на полеты в Израиль, Иран и Ирак до 3 ноября В Воронежской области дрон упал на территорию нефтебазы, возник пожар — губернатор Цена Brent стбилизировалась на уровне $77,5 за баррель после резкого снижения Ссора на заправочной завершилась стрельбой В Армении создан прецедент публичной оценки действий правящего режимаВнешняя политика США и Великобритании. Продают билет в один конец для Армении. Курсы валют в Армении Сирвард Геворкян освобождена от должности заместителя министра юстиции Армении Израиль объявил генсека ООН персоной нон грата Фигуранты дела о теракте в "Крокусе" дают изобличающие друг друга показания Сколько в Армении зарегистрировано налогоплательщиками сделок за 9 месяцев? Авиакомпания «Qatar Airways» отменила все рейсы в Армению Аргументы генерала и опасения власти: почему искажается Конституция?Армия Израиля объявила новую эвакуацию из южных пригородов Бейрута Байден подписал закон об усилении охраны кандидатов в президенты В Ереване столкнулись рейсовый автобус и иномарка Землетрясение в приграничной зоне Армении и Грузии Никол Пашинян - обвиняемый: какие решения в отношении него принял Трибунал Национальной Гордости? «Паст»Байден может ускорить заявку Украины в НАТО Иран упростил въезд автомобилей из Армении ААЦ отмечает День памяти Свв. Евстафия, его жены Феофисты и двух сыновей, дев Ермонии и Нектаринии Камо Григорян стал победителем открытого турнира Федерации боевого самбо России «Открытие сезона» Баку предъявил новое обвинение военно-политическому руководству оккупированного Арцаха Оппозиционные депутаты парламента раскритиковали армянских патрульных за плохое образование Погода в Армении Brent торгуется на уровне $71,78 за баррель Пашинян: «Перекресток мира» может способствовать развитию отношений между странами ЕАЭС Выразить народное недоверие и презрение к Николу Пашиняну:. Решение Трибунала Национальной Гордости: «Паст»«Армянские Орлы» приветствует решение Национального Трибунала: Хачик АсрянВо Франции на армянских футболистов напали турецкие фанаты с ножами В Армении завершается реконструкция подстанции «Шинуайр» Нефть дорожает после существенного снижения на прошлой неделе В итальянском городе Бари открылось Почетное консульство Армении Вместо того, чтобы Армения требовала,Азербайджан все еще поднимает вопрос о компенсации Премьер-министр России 1 октября посетит с рабочим визитом Армению Сербский футболист, влюбленный в Армению: Огнен Чанчаревич Юбилейный концерт Евгения Петросяна «60 лет на сцене» пройдет в Ульяновске Северная Корея расширила список преступлений, караемых смертной казнью Нетаньяху заявил, что Израиль меняет баланс сил на Ближнем Востоке Жуткое ДТП с пожаром под Краснодаром: автобус столкнулся с фурой, погиб водитель «Никол Пашинян и его соратники из «Гражданского договора» сами попросят, чтобы правоохранительные органы арестовали их и заключили под стражу»: «Паст»Армавирские производители армянской общины представят свою продукцию на «Кубанской ярмарке-2024»
Самое популярное