Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առաջնահերթ խնդիրն այս պահին երկրում իշխանության հաջորդայնության ապահովումն է. Հովհաննես Մանուկյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարգելի հայրենակիցնե՛ր

Հետպատերազմյան իրավիճակը օր օրի ավելի ակնհայտ է դարձնում այն իրողությունը, որ Հայաստանի քաղաքական համակարգը կոլապսի է ենթարկված, իսկ իշխող քաղաքական թիմի լիդերը պատերազմում պարտությունից և հայկական կողմերի համար ծայրահեղ ոչ ձեռնտու պարտվողական փաստաթուղթը ստորագրելուց հետո կորցրել է լեգիտիմությունը։ Հետևաբար, ընդամենը ժամանակի խնդիր է իշխանության լիակատար անգործունակությունը լեգիտիմության դեֆիցիտի հիմքով, ինչի անխուսափելի հետևանքն է լինելու նոր քաղաքական իշխանության ձևավորումը։

Բացառված չէ, որ քաղաքական մեծամասնությունը որոշակի եղանակներով փորձ կատարի գործող խորհրդարանի միջոցով վերարտադրվելու, կամ ժամանակի ընթացքում երկրի առերևույթ կարճաժամկետ կայունացման պատրանք ստեղծելու, սակայն ցանկացած պարագայում ներկա խորհրդարանն իր ոչ լեգիտիմ քաղաքական մեծամասնությամբ չի կարող սպասարկել ներքաղաքական և արտաքին քաղաքական սուր մարտահրավերները։

Արդյունքում քաղաքական նոր լեգիտիմ իշխանության ձևավորումն այլընտրանք չունի։

Այսինքն, Հայաստանում անխուսափելի են արտահերթ խորհրդարանական ընտրությունները։

Առաջնահերթ խնդիրն այս պահին երկրում իշխանության հաջորդայնության ապահովումն է։

Ընդսմին, անհրաժեշտ է ձևակերպել քայլերի որոշակի հերթականություն, ինչը հնարավորություն կստեղծի գործող իշխանությունը չպարալիզացնելով ձևավորել նոր լեգիտիմ քաղաքական իշխանություն։

Հայրենիքի համար օրհասական այս օրերին բոլոր հիմնական դերակատարների պարտավորությունն է մի կողմ դնել մասնավոր և խմբային շահերը, բոլոր տեսակի ամբիցիաներն ու թշնամանքը և լծվել մեր պետության ու ժողովրդի համար առաջացած գոյաբանական մարտահրավերների հաղթահարման և վերացման գործին։ Այս նպատակներին հասնելու համար անխուսափելի անհրաժեշտություն է քայլերի որոշակի գրագետ հաջորդականությունը, որի մասին առաջարկներս ներկայացնում եմ ստորև։

Հովհաննես Մանուկյան
ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան,
Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶ
ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

ա/ ՀՀ վարչապետն իր վրա է վերցնում պատերազմի ընթացքի և հետպատերազմական հետևանքների ողջ քաղաքական և բարոյական պատասխանատվությունը և հրաժարական է տալիս՝հետագայում վարչապետի պաշտոնում չառաջադրվելու պայմանով,

բ/ քաղաքական մեծամասնությունը նշանակում է վարչապետ հանրության բացառիկ վստահությունը վայելող անձի, ով ձևավորում է ժամանակավոր /անցումային, հակաճգնաժամային/ կառավարություն՝ երկրի կայունացման և արտահերթ խորհրդարանական ընտրությունները կազմակերպելու ծրագրով։ Նոր վարչապետը կառավարությունը ձևավորում է ոչ քաղաքական սկզբունքով, մասնագիտական և կառավարչական հմտությունների չափորոշիչներից ելնելով,

գ/ Կառավարության կազմում ամենասկզբունքային նշանակությունն են ունենալու արտաքին գործերի նախարարի, պաշտպանության նախարարի և ԱԱԾ տնօրենի պաշտոնները։ Այս նշանակումները պետք է կատարվեն, հաշվի առնելով թեկնածուների բացառիկ անձնական հատկանիշները, նրանց աֆիլացված չլինելու փաստը քաղաքական կամ տնտեսական որոշակի խմբերի և ազդեցիկ անհատների հետ, ինչպես նաև, և հատկապես՝այդ անձանց մասնագիտական և անձնական կարողությունները բնականոն և սերտ գործընկերային հարաբերություններ հաստատելու օտարերկրյա գործընկերների, մասնավորապես, և հատկապես ՌԴ համապատասխան ծառայությունների ղեկավարների հետ,

դ/ Կառավարությունը որոշում է ՀՀ անունից Արցախի հարցով և Հայաստանի վարչապետի ստորագրած եռակողմ հայտարարության շուրջ ծավալվելիք բանակցություններում Հայաստանի կողմից բանակցող անձին։ Սա ամենասկզբունքային հարցերից մեկն է լինելու անցումային կառավարության օրակարգում։ Ամենայն հավանականությամբ, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, այս առաքելությունը ճիշտ է իրականացնել ոչ թե ՀՀ ԱԳ նախարարի, այլ այդ հարցերով ՀՀ հատուկ բանագնացի, Հատուկ հանձնարարություններով դեսպանի միջոցով։ Այս թեկնածուն պետք է լինի հակամարտության նախապատմությանը լավագույնս տիրապետող անձ, ճանաչված և ազդեցիկ դեմք։ Չի կարելի բացառել նաև նախկինում այս ուղղությամբ գործունեություն ծավալած որևէ դիվանագետի, պետական կամ քաղաքական գործչի թեկնածությունը,
ե/ Հայտարարվում է 2021 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին,

զ/ անհապաղ բարեփոխվում է ՀՀ ընտրական օրենսգիրքը, փոխվում է ընտրակարգը, փոփոխվում է ԿԸՀ կազմն ամբողջությամբ։ Նշանակումները կատարվում են քաղաքական ներկայացուցչության սկզբունքի բացառմամբ, կազմը համալրվում է հիմնականում քաղաքացիական ծառայողներով և անկախ արհեստավարժներով, որոնք գտնվելու են ընտրական օրենքով սահմանված իրավական և հանրային խիստ վերահսկողության ներքո,

է/ Անհապաղ փոխվում է ԱԱԽ քարտուղարը, նշանակումը կատարվում է լայնախոհ և ռազմավարական մտածելակերպ ունեցող, դիվանագիտական հմտությունների տիրապետող, ինչպես նաև ՀՀ ռազմավարական դաշնակցի և հիմնական արտաքին-քաղաքական գործընկերների հետ սերտ համագործակցության հիմքեր դնելու կարողություն ունեցող անձանց թվից,

ը/ ՀՀ գլխավոր դատախազը նախաձեռնում է քրեական հետապնդման հարուցման գործընթաց՝նպատակ ունենալով բացահայտել սեպտեմբերի 27–ին սկսված պատերազմի ընթացքում և պատերազմի դադարեցման ու համապատասխան փաստաթաթի ստորագրման ժամանակ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության գործողությունների օրինականությունն ու օրինաչափությունը,

թ/ Իրականացվում է կադրային փոփոխություններ մարզպետների շրջանում, նոր նշանակումները կատարվում են բացառապես կառավարչական կարողությունները հաշվի առնելով, առաջնահերթությունը տալով ճգնաժամային կառավարման հմտություններ ունեցող անձանց,

ժ/ Կառավարության նիստերը դառնում են դռնփակ,
ի/ Նախաձեռնվում է Սահմանադրական փոփոխություների նոր գործընթացի մեկնարկ, փոխվում է սահմանադրական հանձնաժողովի կազմը և վերաշարադրվում են այդ հանձաժողովի խնդիրները։ Որպես հիմնական խնդիր է արձանագրվում ՀՀ սահմանադրական կարգի և կառավարման մոդելի վերանայումը,

լ/ Զուգահեռ այս ողջ գործընթացին իշխանությունն անհապաղ սկսում է պայքարը Հայաստանի հասարակությունում օր-օրի խորացող անհանդուրժողականության մթնոլորտի դեմ, հայ հանրության մեջ ատելության խոսքի և բռնության քարոզի հաղթարշավի կործանարար հետևանքները վերացնելու և հանրային համերաշխության մթնոլորտի վերականգնման ուղղությամբ»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Полномочия судьи Ваге Мисакяна прекращены В Армении обсудили ход строительства 32-километрового участка дороги Север-Юг Каджаран-Агарак Запад добивается от Армении выхода из ОДКБ — Бортников Мелкон Вартанов из Армавира споет в эфире телеканала «Россия» Юра и Ангелина Амбарцумяны из Рязани попали в топ российского юниорского рейтинга по шахматам Россия ввела ограничения на полеты в Израиль, Иран и Ирак до 3 ноября В Воронежской области дрон упал на территорию нефтебазы, возник пожар — губернатор Цена Brent стбилизировалась на уровне $77,5 за баррель после резкого снижения Ссора на заправочной завершилась стрельбой В Армении создан прецедент публичной оценки действий правящего режимаВнешняя политика США и Великобритании. Продают билет в один конец для Армении. Курсы валют в Армении Сирвард Геворкян освобождена от должности заместителя министра юстиции Армении Израиль объявил генсека ООН персоной нон грата Фигуранты дела о теракте в "Крокусе" дают изобличающие друг друга показания Сколько в Армении зарегистрировано налогоплательщиками сделок за 9 месяцев? Авиакомпания «Qatar Airways» отменила все рейсы в Армению Аргументы генерала и опасения власти: почему искажается Конституция?Армия Израиля объявила новую эвакуацию из южных пригородов Бейрута Байден подписал закон об усилении охраны кандидатов в президенты В Ереване столкнулись рейсовый автобус и иномарка Землетрясение в приграничной зоне Армении и Грузии Никол Пашинян - обвиняемый: какие решения в отношении него принял Трибунал Национальной Гордости? «Паст»Байден может ускорить заявку Украины в НАТО Иран упростил въезд автомобилей из Армении ААЦ отмечает День памяти Свв. Евстафия, его жены Феофисты и двух сыновей, дев Ермонии и Нектаринии Камо Григорян стал победителем открытого турнира Федерации боевого самбо России «Открытие сезона» Баку предъявил новое обвинение военно-политическому руководству оккупированного Арцаха Оппозиционные депутаты парламента раскритиковали армянских патрульных за плохое образование Погода в Армении Brent торгуется на уровне $71,78 за баррель Пашинян: «Перекресток мира» может способствовать развитию отношений между странами ЕАЭС Выразить народное недоверие и презрение к Николу Пашиняну:. Решение Трибунала Национальной Гордости: «Паст»«Армянские Орлы» приветствует решение Национального Трибунала: Хачик АсрянВо Франции на армянских футболистов напали турецкие фанаты с ножами В Армении завершается реконструкция подстанции «Шинуайр» Нефть дорожает после существенного снижения на прошлой неделе В итальянском городе Бари открылось Почетное консульство Армении Вместо того, чтобы Армения требовала,Азербайджан все еще поднимает вопрос о компенсации Премьер-министр России 1 октября посетит с рабочим визитом Армению Сербский футболист, влюбленный в Армению: Огнен Чанчаревич Юбилейный концерт Евгения Петросяна «60 лет на сцене» пройдет в Ульяновске Северная Корея расширила список преступлений, караемых смертной казнью Нетаньяху заявил, что Израиль меняет баланс сил на Ближнем Востоке Жуткое ДТП с пожаром под Краснодаром: автобус столкнулся с фурой, погиб водитель «Никол Пашинян и его соратники из «Гражданского договора» сами попросят, чтобы правоохранительные органы арестовали их и заключили под стражу»: «Паст»Армавирские производители армянской общины представят свою продукцию на «Кубанской ярмарке-2024» «У всех народов бывшего СССР очень близкий менталитет»: Хорен Байрамян Гендиректор Зангезурского медно-молибденового комбината: Медь – это нефть и газ для Армении Цены на нефть опускаются и завершают неделю существенным снижением
Самое популярное