Իշխանությունը վախենում է այսօրվա հանրահավաքից. «Հրապարակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» թերթը գրում է.
Այն, որ վարչապետի կեցավայրում զորախումբ է հավաքվել չզորացրված կամավորներից, լրատվամիջոցները վերջին օրերին բազմիցս են գրել: Անգամ վերջին օրերին տեղեկություններ կային, որ մի փոքր իրավիճակը թեթևացել է, այլևս այդքան մեծ խումբ չեն պահում կառավարական «դաչաներում» և տղաներին թույլ են տվել տներով գնալ, ցանկացած պահին շտապ ներկայանալու պայմանով:
Երեկ մեզ ասացին, որ մի շաբաթ կլինի անգամ չէին կանչել, բայց երեկոյան բոլորին զանգել են ու տեղյակ պահել, որ առավոտ 8-ին ներկայանան:
Թերևս, պատճառը այսօրվա ընդդիմության հանրահավաքն է: Իշխանությունը վախենում է, որ կարող է անկանխատեսելի զարգացումներ լինել և վարչապետի կեցավայրի անվտանգության աշխատակիցների քանակը չբավարարի՝ դժգոհ ժողովրդին դիմակայելու համար, այդ իսկ պատճառով, զինված զորախումբը հետ է կանչվել:
Հիշեցնենք, որ հանրահավաքի ձախողմանն ուղղված այլ քայլեր են եղել: Օրինակ՝ ընդդիմության լիդերներից մեկին` Գագիկ Ծառուկյանին հանրահավաքից կես ժամ առաջ, հանգստյան օրով հարցաքննության հրավիրելը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում