Պատմության այս օրը (դեկտեմբերի 5)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Տնտեսական և սոցիալական զարգացման համար պայքարող կամավորների համաշխարհային օր, Ռուսաստան՝ Ռուսաստանի մարտական փառքի և Կամավորների օր, Ուկրաինա՝ Վիճակագրության ոլորտի աշխատողների օր:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1837 - Մոլդովայի Բոդուշան քաղաքում ծնվել է հայագետ Ստեփաննոս Պալասանյանը:
1837 – վախճանվել է հայագետ Հակոբ Շահեն-Ջրպետյանը։
1917- ռուսների և թուրքերի միջև կնքվել է այսպես կոչված Էրզինջանյան հրադադարը, որը բերել է Արևմտյան (թուրքական) Հայաստանից ռուսական զորքերի մասսայական վերադարձի Ռուսահայաստան:
1918 - սկսվել է հայ-վրացական պատերազմը Լոռվա համար, որի ժամանակ Դրոյի գլխավորած հայկական բանակը կարճ ժամանակում Վրաստանին հասցրել է ծանր հարված։
1920 - ՀԽՍՀ Հեղկոմի առաջին հրամանով ստեղծվում է ՀԽՍՀ Ռազմական գործերի ժողովրդական կոմիսարիատ։
- Երևանում լույս է տեսել ՀԿԿ Կենտկոմի և Հայհեղկոմի օրգան «Կոմունիստ» օրաթերթի առաջին հայերեն համարը, որը 1921-ից վերանվանվել է «Խորհրդային Հայաստանի»։
1921– Նեմեսիս գործողության շրջանակներում Արշավիր Շիրակյանը Հռոմում սպանել է երիտթուրք կուսակցության առաջին կաբինետի ղեկավար Սայիդ Հալիմին։
1936 - շահագործման է հանձնվել Քանաքեռ ԳԷՍ-ը:
- ԽՍՀՄ խորհուրդների 8-րդ արտահերթ համագումարը ընդունվել է ԽՍՀՄ նոր Սահմանադրությանը, որը հռչակել է «սոցիալիզմի լիակատար հաղթանակը», լուծարվել է Անդրկովկասի Խորհրդային Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետությունը իսկ Հայկական ԽՍՀ-ն դարձել է միութենական հանրապետություն:
1965 – ծնվել է երաժիշտ, երգահան Վահան Արծրունին։
1988 - Բաքվում ցրել են Ղարաբաղի համար անցկացվող ցույցը, ձերբակալվել է 547 ցուցարար, զոհվել է երկու մարդ:
1992 - վախճանվել է նկարիչ Կառլոս Աբովյանը:
2005 - սկսվել է ԱՄՆ-ի նախագահ Բուշի և Վրաստանի նախագահ Սահակաշվիլու դեմ մահափորձ իրականացնելու մեջ մեղադրվող Վրաստանի քաղաքացի Վլադիմիր Հարությունյանի դատավարությունը:
- Գիտությունների ազգային ակադեմիայում նշվել է Տիգրան Մեծի գահակալության 2100-ամյակը:
2011 - Երևանի կենտրոնում գտնվող «Փարիզյան սուրճ» խանութ-սրճարանի բացօթյա հատվածը ապամոնտաժվել է, որովհետեւ քաղաքապետը որոշել է, որ պետք է մաքրել Աբովյան փողոցը:
2013 - «Դեմ են ՀՀ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին» նախաձեռնությունը մեքենաներով բողոքի երթ-ակցիա է կազմակերպել մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում:
2017 - Խորհրդարանը մերժել է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը դադարեցնելու «Ելք»-ի նախաձեռնությունը օրակարգ ընդգրկելու հարցը:
2018 - խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզչության շրջանակներում Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով տեղի է ունեցել բոլոր 11 ուժերի առաջին դեմքերի հեռուստաբանավեճը:
2019 - Գեղարքունիքի մարզի Արծվաշեն համայնքի նախկին բնակիչները բողոքի ցույց են կազմակերպել կառավարության շենքի դիմաց։ Նրանք փոխհատուցում են պահանջել իրենց կորցրած տների համար։
ԱՇԽԱՐՀՈՒՄ
մ.թ.ա.63 - Կապիտոլիումի Տուլլինյան բանտում մահապատժի են ենթարկվել Կատալինի դավադրության հինգ մասնակիցներ: Դա հնարավոր է եղել իրականացվել է մեկ օր առաջ Սենատի կայացրած թուլատրության համաձայն, ըստ որի ավագ կոնսուլ Ցիցերոնը առանց դատի կարող է մահապատժի ենթարկել մարդկանց:
1349 — Նյուրինբերգում սկսվել են հրեական ջարդեր, քանի որ հրեաները կասկածվել են ժանտախտի տարածման մեջ:
1456 - տեղի է ունեցել երկրաշարժ, որը ավերել է Նեապոլը, 35 000 մարդ զոհվել է:
1484 - Հռոմի պապ Ինոկենտի 8-րդը հրապարակել է բուլլա, որը սկիզբ է դրել 16-17-րդ դարերին Եվրոպայում իրականացվող վհուկների որսին:
1492 - Քրիստոֆոր Կոլոմբոսը հասել է Հաիթի կղզի:
1766 - Լոնդոնում (Անգլիա) հիմնադրվել է «Քրիստիս» աճուրդային տունը:
1791– վախճանվել է ավստրիացի աշխարհահռչակ երգահան, բոլոր ժամանակների մեծագույն երաժիշտներից մեկը հանդիսացող Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը։
1803 – ծնվել է ռուս բանաստեղծ Ֆյոդոր Տյուտչևը:
1812 — Նապոլեոնը թողել է իր զորքը Ռուսաստանում և ուղևորվել Փարիզ:
1848 –ԱՄՆ-ի նախագահ Ջեյմս Պոլկը հաստատել է Կալիֆորնիայում ոսկի գտնելը, որը բերել է ոսկու տենդին:
1890 - ծնվել է գերմանացի ռեժիսոր, սցենարիստ, համր կինոյի մեծագույն վարպետ Ֆրից Լանգը:
1901 – ծնվել է ամերիկացի կինեմատոգրաֆիստ, մուլտիպլիկատոր, գործարար Ուոլթ Դիսնեյը։
1904 — ռուս-ճապոնական պատերազմի ժամանակ Պորտ-Արտուրի մոտ ճապոնացիները ոչնչացրել են ռուսական նավատորմը:
1925 — տեղի է ունեցել էյզենշտեյնի «Պոտյոմկին զրահանավը» ֆիլմիպրեմերան:
1926 – վախճանվել է ֆրանսիացի ճանաչված գեղանկարիչ, ֆրանսիական իմպրեսիոնիզմի հիմնադիրներից մեկը հանդիսացող Կլոդ Մոնեն։
1941 - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Մոսկվայի տակ սկսվել է սովետական զորքերի հակահարձակումը:
1946 - ծնվել է իսպանացի օպերային երգիչ (տենոր) Խոսե Կարերասը:
1952– Լոնդոնի վրա հսկա փոշու ամպ է (սմոգ) իջել, որը ցրվելէ միայն 4 օր անց, ծխի հետևանքով զոհվել է մոտ 12 000 մարդ։
1957 – ջուր էիջեցվել խորհրդային «Լենին» ատոմային սառցահատը, որը աշխարհում առաջին միջուկային շարժիչով աշխատող վերջրյա նավնէր։
2009 — ռուսական Պերմքաղաքի «Կաղձի» ակումբում բռնկվել է հրդեհ, որի արդյունքում զոհվել է 156 մարդ:
2013 - վախճանվել է Հարավաֆրիկյան Հանրապետության առաջին սևամորթ նախագահ, մարդու իրավունքների ամենահայտնի ակտիվիստ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Նելսոն Մանդելան։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը