Պատմության այս օրը (դեկտեմբերի 7)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Քաղաքացիական ավիացիայի միջազգային օր, ԱՄՆ՝ Պյորլ-Հարբորի հարձակման հիշատակի օր, Ուկրաինա՝ Տեղական ինքնակառավարման օր:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1845 – վախճանվել է Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտի ազգությամբ հայ թիկնապահ Ռուստամ Ռազան։
1919 - հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Զանգեզուրում գրավվել է վերջին ադրբեջանաբակ գյուղը՝ Ադջիբադջը, իսկ ադրբեջանցիները փախել են Նախիջևան և Արաքս գետի հովիտներ:
1925 - ծնվել է թարգմանիչ Ռաֆայել Ավագյանը:
1971– ծնվել է ճանաչված շախմատիստ, գրոսմաստեր Վլադիմիր Հակոբյանը։
1987 - ծնվել է երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը:
1988 – Հայաստանի տարածքում տեղի է ունեցել Սպիտակի ավերիչ երկրաշարժը, զոհվել է ավելիքան 25 000 մարդ, մոտ 31 000-ը վիրավորվել են, իսկ անօթևան են մնացել ավելի քան կես միլիոն մարդ։
1992 - Ղարաբայան պատերազմի ժամանակ Մարտունու ուղղությամբ ընթացող մարտերում խփվել են ադրբեջանական Ми-24 մարտական ուղղաթիռ և Су-25 կործանիչ ինքնաթիռ:
2012 - կառավարության որոշմամբ Լոռու մարզում 1988 թվականի երկրաշարժից տուժած 311 ընտանիքների մեկսենյականոց բնակարան գնելու համար տրամադրվել է 3-ական միլիոն դրամ:
2018 - վերաքննիչ դատարանը հրապարակել է որոշում, համաձայն որի սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետք է կրկին կալանավորվի:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
մ.թ.ա.43 - վախճանվել է հին հռոմեացի քաղաքական գործիչ և փիլիսոփա Մարկոս Տուլլի Ցիցերոնը:
903 — ծնվել է պարսիկ աստղագետ և մաթեմատիկոս Աբդուռահման աս-Սուֆին:
1598 – ծնվել է իտալացի նշանավոր քանդակագործ և ճարտարապետ Լորենցո Բերնինին:
1678 — Լուի Էնպենը դարձել է Նիագարա ջրվեժը հայտնագործած առաջին եվրոպացին:
1732 — Լոնդոնում բացվել է Թագավորական Կովենտ-Գարդեն թատրոնը:
1787– Դելավերը դարձել է ԱՄՆ-իառաջին նահանգը։
1805 — ծնվել է շվեյցարացի իլյուզոնիստ Ժան Էժեն Ռոբեր-Ուդենը , որը հանդիսանում է «ժամանակակից կախարդության հայրը»:
1810 —ծնվել է գերմանացի հիստոլոգ և ֆիզիոլոգ Թեոդոր Շվանին, որը հանդիսանում է կենդանի օրգանիզմների կառուցվածքի բջջային տեսության հիմնադիրը:
1878 - ծնվել է ճապոնացի գրող, բանաստեղծուհի, ֆեմինիստուհի և պացիֆիստուհի Ակիկո Յոսանոն:
1890 — ծնվել է ռուս վիրաբույժ-գիտնական Ալեքսանդր Բակուլևը, որը հանդիսանում է սովետական սիրտ-անոթային վիրաբուժության հիմնադիրներից մեկը:
1894 —վախճանվել է ֆրանսիացի դիվանագետ և ինժիներ Ֆերդինանդ դե Լեսսեպսը, որը հանդիսացել է Սուեզյան ջրանցքի նախագծողը և կառուցման ղեկավարը:
1918 — Կայացել է Ադրբեջանի Դեմոկրատական հանրապետության խորհրդարանի առաջին նիստը:
1928 – ծնվել է ամերիկացի լեզվաբան, փիլիսոփա, քաղաքական ակտիվիստ Նոամ Չոմսկին:
1941 – Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ճապոնիան անսպասելի հարձակվել է Օահու կղզու վրա գտնվող Պյորլ-Հարբոր ամերիկյան ռազմաբազայի վրա, այս դեպքերի հիման վրա նկարահանվել է ֆիլմ։
1943 – ընդունվել է Լիբանանի դրոշը։
1944 – Չիկագոյում ստորագրվել է միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին պայմանագիր։
1972 - իրականացվել է «Ապոլլոն-17» տիեզերանավի թռիչքը, որը «Ապոլլոն» ծրագրի շրջանակներում իրականացրել է վերջին վայրէջքը Լուսնի վրա:
1975 — Ինդոնեզիան ներխուժել է Արևելյան Թիմոր:
1982 — Տեխասում (ԱՄՆ) առաջին անգամ իրականացվել է մահապատիժ ներարկման միջոցով:
1991 — Ռուսաստանի Սանկտ-Պետերբուրգում ստեղծվել է Պետրովյան գիտությունների և արվեստների ակադեմիան:
Նյութը հրապարկամնա պատրաստեց Կամո Խաչիկյանը