Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանն իր կամքով հրաժարական չի տալու, բայց դա չի նշանակում, որ պետք է դադարեցնել հանրային ճնշումը. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Նիկոլ Փաշինյանը չունի որևէ տարբերակ մնալու ՀՀ վարչապետի պաշտոնում, նա ասում էր՝ իմ հեռանալու հանրային պահանջ չկա, հիմա բացի մեր հարյուր հազարավոր հայրենակիցներից նրան հրաժարականի հորդորով դիմել են հոգևոր հայրերը, նրա հրաժարականի պահանջին են միացել ՀՀ 200 և ավելի համայնքներ և խոշոր քաղաքներ, որոնց թիվն ամեն օր ավելանալու է, միցել է ԳԱԱ-ն, ԵՊՀ-ն, բազմաթիվ մտավորականներ: Այս մասին դեպի ԱԺ գնալու երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Հիմա ես ուզում եմ հարց հղել վարչապետի աթոռը բռնազավթածին՝ ո՞րն է հանրային պահանջը: Այսօր լկտիաբար նրա խբակցության պատգամավորներից մեկն ասել է՝  կաթողիկոսները ժողովուրդ չեն, բա ո՞րն է ժողովուրդը, էն որ երեկ բերել էիք հրապարակ, որը Ջեբրայիլն ու Քարվաճառն իրարից չէր տարբերում, հա՞»,- ասաց Զոհրաբյանը:

Դիտարկմանը, թե կաթողիկոսների պահանջն աննախադեպ է, Զոհրաբյանն ասաց. «Այո, աննախադեպ է, որ կաթողիկոսները հանդես են եկել նման պահանջով, բայց դա ստիպում է երկրի շահը, այն իրավիճակը, որում հայտնվել է երկիրը, և դա մտահոգություն է  երկրի համար:

Աննախադեպ է  նաև Նիկոլ Փաշինյանի ցինիզմը, աննախադեպ է ամեն գնով աթոռին կառչելու Փաշինյանի՝ ինձ համար անհասկանալի հոգեվիճակը: Ես իր ողբերգությունը հասկանում եմ: Ես հասկանում եմ, որ ինքը վստահաբար ամեն շանս և հնարավորություն ուներ պատմության մեջ մնալու իբրև իսկապես ժողովրդական առաջնորդ, իսկ այսօր հեռանում է որպես դավաճան, ես հասկանում եմ, որ ծանր է դա արձանագրելը, բայց դա փաստ է, որից Փաշինյանը չի կարող խուսանավել, դա այլևս պատմական փաստ է և ինչքան ինքը համառի, այնքան ժաանակը աշխատելու է իր և իր կողքը մնացած փոքր թիմի դեմ»:

Դիտարկմանը, թե Փաշինյանն ասում է՝ իրեն իշխանության են բերել հարյուր հազարավոր քաղաքացիներ, իսկ այսօր տասնյակ հազարներն են հրաժարական ուզում, ուստի հանրային պահանջ չկա, Զոհրաբյանը պատասխանեց. «Ես ձեզ ասում եմ որպես Նիկոլ Փաշինյանին ճանաչող մարդ, եթե այսօր այստեղ նույնիսկ 3 մլն մարդ լինի, Նիկոլ Փաշինյանն իր կամքով հրաժարական չի տալու, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է դադարեցնենք հանրային ճնշումը, ամեն օր լինելու է հանրային ճնշում, ամեն օր Նիկոլ Փաշինյանը պետք է տեսնի ու հասկանա, որ ՀՀ-ում օտար է և չունի իշխնություն»:

Հարցին, այդ դեպքում ինչպե՞ս է պատկերացնում հրաժարականը, եթե նա չի տալու, Զոհրաբյանն ասաց, որ Փաշինյանի շրջապատում կան խոհեմ մարդիկ, որոնք ևս զարհուրած են նրա համառությունից և համարում են, որ այսպես համառելով՝ նա ամեն օր կորցնում է իր համար հումանիտար մարդասիրական միջանցքի հնարավորությունը:

«Ես չգիտեմ՝ ինչ է  մտածում նա, մտածում է գավառական մանիպուլյացիաներով էլի մոլորեցնե՞լ մարդկանց, ժամանակ ձգե՞լ և գնալ արտահերթ ընտրությունների, որ էլի կարողանա իր սորոսական մանիպուլյացիոն գործիքներով՝ «թալանը»,  «նախկիները», «վնգստացողները» ասելով ստանալ ժողովրդի մի մասի քվեն: Չի ստացվելու, չի հասկանում, որ սա այդ դեպքը չէ, և որ ինքը մեղադրվում է հայրենիք հանձնելու մեջ, այստեղ չի կարող լինել որևէ գիծ, որից անդին հնարավոր է իր հետ որևէ համագործակցություն»,- շեշտեց պատգամավորը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Молодежные организации IUSY и YES потребовали от Азербайджана освободить армянских пленныхАрмения не примет участия в саммите ОДКБ в АстанеЮные армянские гимнастки из Серпухова завоевали золото на первенстве городского округаКанадского журналиста не впустили в Турцию за критику Азербайджана и публикации о событиях в Арцахе В Риме прошла научная конференция, посвященная защите святынь Арцаха Дудукист Виталий Погосян выступит в симфоническом шоу Hans Zimmer’s UniverseРекордный долгожитель Олимпийских игр: Хэйг Прист«Единственный Западный Азербайджан находится на территории Ирана»: посол ФранцииПоказом фильма «Месье Азнавур» открылся 27-й Пражский кинофестиваль французских фильмовИзделия армянских мастеров представлены на Рождественской ярмарке Шпиттельберга в ВенеФонд «Музыка во имя будущего» предлагает талантливым молодым музыкантам стать участниками программы «Образовательная поездка в Дубай»Генрих Мхитарян начал писать автобиографиюМинистр окружающей среды Канады Стивен Гилбо призвал к освобождению армянских заключенных, незаконно удерживаемых в АзербайджанеКто станет депутатом? «Паст»Очередная «шустрость» свалить на других собственные ошибки: «Паст»Даст ли ход «папкам», или удовлетворится увольнением? «Паст»В списке основных налогоплательщиков также есть грузоперевозчики: «Паст»Уголовное преследование в отношении предпринимателей продолжается: «Паст»Ожидать эскалации нужно всегда: Алексей АнпилоговАрмения – лидер среди стран СНГ по дороговизне услуг заведений общепитаМИД Армении прокомментировал заявление посла США в Баку об управлении трансграничными водными ресурсамиСтоимость биткойна приближается к 100 тыс. долларовКурс доллара к рублю в ходе торгов впервые с марта 2022 года превысил 103 рубляБельгийские политики и парламентарии направили заявление правительствам Азербайджана и БельгииМы призываем Азербайджан и Армению не упустить эту историческую возможность: Хакан ФиданАрмянские борцы завоевали одну серебряную и две бронзовые медали на Чемпионате мира по борьбе среди военнослужащихРоссия впервые нанесла удар по военному объекту Украины новейшей баллистической ракетой «Орешник» с гиперзвуковой боевой частьюЮнибанк первым в Армении выпустил субординированные облигацииВ Армении сократят помощь для арцахских беженцевАрмянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине КрымаОванес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному боюПалата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лицАвантюризм кадровых движений: «Паст»Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст»Как собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст»«В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст»Примечательное предложение: физические лица могут получить грант в размере 1 миллиона, а общественные организации – в размере 3 миллионов российских рублей: «Паст»Концерт к 155-летию со дня рождения Комитаса прошел в Краснодарской филармонии им. ПономаренкоНС Армении ратифицировал соглашение о свободной торговле между ЕАЭС и ИраномЕС направит в Грузию "политическую миссию"Арпине Саркисян будет назначена главой МВД РАКомпания Ucom запустила сеть 5G в еще 11 городахЧЕ: Результаты армянских шахматистовГубернатор Армавирской области Давид Худатян будет назначен министром территориального управления и инфраструктур Комитет госдоходов: В Армении установлены случаи не регистрации наемных работников Армянские фехтовальщики завоевали 4 медали на международном турнире в Тбилиси Заместитель мэра Еревана: Главную елку страны украсим прошлогодними ветками и игрушками Арпине Саркисян назначена министром внутренних дел Армении Азербайджанцы стали настоящей головной болью в России։ «Паст» Принесет ли Армении какую-либо пользу членство в Римском статуте? «Паст»
Самое популярное