Հոլիվուդյան կինոստուդիաները՝ Ջոնի Դեփի «ներքին դևերի» մասին
ՖՈՏՈՀոլիվուդյան կինոստուդիաները պատմել են տաղանդավոր հանրահայտ դերասան Ջոնի Դեփի «ներքին դևերի» մասին: Այս մասին հաղորդել է «The Hollywood Reporter»-ը:
Չնայած արվեստագետի՝ մեծ աստղ լինելու հանգամանքին՝ խոշոր ընկերություններն այլևս չեն ցանկանում աշխատել նրա հետ: Նրանք պնդում են, որ Դեփը՝ որպես Հոլիվուդի տիպիկ ներկայացուցիչ, մերժում չի հանդուրժում:
Դերասանի հետ համագործակցած ստուդիայի ղեկավարը հայտնել է որ Դեփը մշտապես ուշանում է, իսկ նրա սխալները թանկ են նստում նրա աշխատակիցների վրա: Մեկ այլ ստուդիայի ղեկավար ասել է, որ Ջոնի Դեփի հետ անհնար է գործ ունենալ, քանի որ «նա ռադիոակտիվ է»:
Աղբյուրի համաձայն՝ «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի աստղն ավելի վաղ չի ցանկացել սովորել ֆիլմերի իր խոսքերը, ուստի պահանջել է, որ իրեն հուշեն ականջակալների միջոցով: Բացի այդ, նա խնդրել է, որ նկարահանումների ժամանակ իրեն երկու անձնական օգնական տրամադրեն:
Ավելին այստեղ