Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Վազգեն Մանուկյանի հետ
ՄՇԱԿՈՒՅԹԴեկտեմբերի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց խորհրդարանական և արտախորհրդարանական կուսակցություններից կազմված շարժման` վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանին: Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնի ղեկավար Վահրամ քահանա Մելիքյանը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց հայրենիքում տիրող իրավիճակին, առկա մարտահրավերներին։