Մարտունիում թեժ է եղել. շոգեբաղնիքում 5000 դրամի դիմաց 4 կանայք զբաղվել են...
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Մարտունի քաղաքի Սայաթ Նովա փողոցի 34/1 տան բնակիչ, 63-ամյա Արծրուն Կարապետյանի նկատմամբ։
Վրջինս կասկածվում է Մարտունի քաղաքում գտնվող իրեն պատկանող շոգեբաղնիքը Երևան քաղաքի բնակիչ, 44-ամյա Գյուլնարա Խուդոյանին, Արմավիրի մարզի բնակիչներ, 42-ամյա Քրիստինե Խաչատրյանին, 29-ամյա Հերմինե Գևորգյանին և Արարատի մարզի բնակիչ, 43-ամյա Գայանե Հակոբյանին տրամադրելու համար, որտեղ վերջիններս զբաղվել են պոռնկությամբ՝ տարբեր տղամարդկանց հետ ունենալով սեռական հարաբերություններ՝ 5000 դրամի դիմաց: