Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանի հետպատերազմյան ստերը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի իշխանությունները՝ վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ, կարծես թե, ցանկանում են թարմացնել պատերազմի ընթացքում տարածած ստերի իրենց իսկ ռեկորդները: Գրեթե յուրաքանչյուր օր հանրությունը ստիպված է լինում ունկնդրել Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը կամ երբեմն ավելի վատ՝ ինքնահերքումները: ՀՀ վարչապետին հերքում են և իր սեփական երկրի ԱԳՆ-ն, և դաշնակից երկրի ՊՆ-ն, սա խոսում է այն մասին, որ պատերազմի ավարտից հետո Փաշինյանի ստի հռետորաբանությունը կտրուկ աճել է, պատճառն էլ հասկանալի է՝ ամեն գնով իշխանությունը պահպանելը: 


Դիցուք՝ պատերազմի օրերին վարչապետը հայտարարում էր՝ տասնյակ հազարավոր կամավորներ են ցուցակագրվել ռազմաճակատ մեկնելու համար: Նա դա ողջունում էր: Պատերազմից հետո սկսեց խոսել մոբիլիզացիոն խնդիրների մասին, այն մասին, որ փաստացի չեն գնացել, չեն կռվել և դա է նաև պարտության պատճառներից մեկը: Այսինքն` վարչապետը հերքեց ինքն իրեն: 


Փաշինյանը պնդում է, որ ռազմական գործողությունները դադարեցնելու առավել ընդունելի տարբերակ չի եղել, բոլոր առաջարկները ենթադրում էին 7 շրջանների հանձնում ներառյալ Շուշին: Մինչդեռ, թե Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը, թե ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը, թե Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը խոսել են այն մասին, որ պատերազմի առաջին իսկ օրերից եղել են սեղանին դրված՝ պատերազմը դադարեցնելու առավել նպաստավոր պայմաններ, որոնց Փաշինյանը, ըստ էության, չի համաձայնել ստորագրել և գնացել է ավելի մեծ կորուստների և տարածքային զիջումների: 


Պատերազմի ընթացքում Փաշինյանը հայտարարում էր, որ բոլոր քաղաքական ուժերը՝ խորհրդարանական և արտախորհրդարանական, տեղյակ են ընթացիկ իրավիճակից, ծանոթ են ստեղծված դրությանը: Ինչպես հետագայում պարզվեց՝ անգամ սեփական թիմակիցները տեղյակ չեն եղել ստորագրվելիք փաստաթղթի բովանդակությունից: 


Փաշինյանը նենգափոխել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը։ Շուշիի վերաբերյալ իր և Պուտինի քննարկման մասին Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր․«Երբ ներկայացրի փաստարկներս՝ ասաց, որ տրամաբանական է եւ ինքը լավ տեղեկացված չէր որոշ նրբությունների: Խնդիրն այն էր, որ այդ պարագայում Շուշին 90 եւ ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն պետք է ունենար, ովքեր պիտի վերահսկեին դեպի Ստեփանակերտ ճանապարհը»։ 

Ստացվում է` ըստ Փաշինյանի` Ռուսաստանի նման գերտերության ղեկավարը տեղյակ չէ մի կոնֆլիկտի նրբություններից, որի կարգավորման միջնորդն է հանդիսանում։ Պուտինի դեպքում հատկապես տրամաբանական չէ սա, քանի որ նա առնվազն 20 տարի անձմաբ է զբաղվում Արցախի խնդրով ու դժվար է պատկերացնել, որ նա կարող է որոշ նրբություններ լսել մարդուց, ով բանակցությունների պատմությանը տեղեկանում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից։ Հիշեցնենք, որ վարչապետ դառնալուց ամիսներ հետո Փաշինյանը հայտարարել էր, որ բանակցությունների պատմությանը ծանոթանում է Ալիևի միջոցով։ 

Եթե այս ամենին գումարեն այն, որ նոյեմբերի 17-ին ՌԴ նախագահն արդեն իսկ խոսել է իր և Փաշինյանի Շուշիին առնչվող քննարկման մասին, ապա լիարժեք ակնառու է դառնում, որ Փաշինյանը կրկին ստում է։ Իսկ Պուտինն այդ քննարկման մասին ասել էր․ «Հոկտեմբերի 19-20-ին հեռախոսազրույցներ էի ունեցել Ալիևի ու Փաշինյանի հետ, այն ժամանակ Ադրբեջանը վերահսկողության տակ էր վերցրել Ղարաբաղի հարավային աննշան հատվածը։ Ինձ հաջողվել էր համոզել նախագահ Ալիևին, որ կարելի է դադարեցնել ռազմական գործողությունները, բայց նրա կողմից պարտադիր պայման էր փախստականների վերադարձը, այդ թվում՝ Շուշի քաղաք։ Փաշինյանն ինձ ուղիղ ասաց, որ դրանում սպառնալիք է տեսնում Հայաստանի ու Ղարաբաղի շահերին։ Իհարկե, ես չհասկացա՝ ինչ պատճառով նա այդպես ասաց, բայց չէ՞ որ քաղաքացիներ էին գալու և ոչ թե զինվորականներ»։ 

Շուշի քաղաքի վերաբերյալ Փաշինյանի կեղծ պնդումները սրանով սակայն չեն սահմանափակվում: Հիշեցնենք, որ պատերազմից հետո վարչապետը պնդում էր, որ Շուշին հանձնելու կետը եղել է բանակցությունների ողջ ընթացքում: Սկզբում Փաշինյանին հերքեց ԱԳՆ-ն` հայտարարելով, որ բանակցային և ոչ մի փուլում Շուշի քաղաքի հարցը չի քննարկվել: Այնուհետև Փաշինյանին մեկ անգամ ևս անհարմար դրության մեջ դրեց ՌԴ նախագահ Պուտինը` հայտարարելով, որ Շուշին հանձնելու պայմանը նախկինում երբեք բանակցային սեղանին չի եղել: 

Պատերազմից հետո տված իր հարցազրույցներից մեկում Փաշինյանը շարունակեց մանիպուլացնել հանրային կարծիքը` հայտարարելով, որ 2011թ․-ին Սերժ Սարգսյանի օրոք բանակցված կազանյան փաստաթղթով 7 շրջանները պետք է հանձնվեին։ Մինչդեռ այդ նախագծով նախապատրաստված էր կարգավորման փաթեթային տարբերակ՝ 5 շրջանների փոխանցելու դիմաց տրվում էր Արցախի միջանկյալ կարգավիճակ՝ դե ֆակտո կարգավիճակից ավելի բարձր մակարդակով։ Ոչնչով չսահմանափակված օրակարգով հանրաքվեից եւ Արցախի վերջնական կարգավիճակի հստակեցումից հետո վերադարձվում էր Քելբաջարի շրջանը եւ Լաչինի մի մասը, քանզի նախատեսված էր Հայաստանի եւ Արցախի միջեւ ոչ թե 5 կիլոմետրանոց միջանցքի, այլ շատ ավելի լայն, նույնն է թե ցամաքային սահմանի առկայություն։ 

Պատերազմից հետո Փաշինյանը գրառում էր արել, որում հայտնում էր՝ Ռոբերտ Քոչարյանը Արցախի նախկին նախագահներին խնդրել է, որ Նիկոլ Փաշինյանին խնդրեն, որ Պուտինը հանդիպի Քոչարյանի հետ։ Այս սուտը հերքեց հենց ռուսական կողմը, ընդ որում արեց դա բավական կրեատիվ ձևով՝ չեղարկվեց Փաշինյանի ՌԴ կայանալիք այցը, ինչով հստակ մեսիջ հղվեց, որ Փաշինյանը ի զորու չէ խնդրվել անգամ ինքն իր համար: 

Պատերազմից հետո իր ուղիղ եթերներից մեկում Փաշինյանը հայտարարեց, որ ինքը զինված ուժերին միայն մեկ հրաման է տվել և այդ հրամանի շնորհիվ է, որ փրկվել են շրջափակման մեջ մնացած զինվորների կյանքերը: Այս հայտարարությունից հետո ընդամենը օրեր անց իր հարցազրույցներից մեկում Փաշինյանը ասես ոչինչ չի եղել հայտարարում է, որ զինված ուժերին երբեք մարտական գործողության հրահանգ չի տվել: Դատողությունները թողնում ենք ձեզ… 

Նիկոլ Փաշինյանը առանց աչքը թարթելու հերքեց նաև ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայտարարության մեջ տեղ գտած պնդումները: Մասնավորապես, որ Փաշինյանին դեռ պատերազմի չորորդ օրն է զեկուցվել, որ մարտական գործողությունները պետք է օր առաջ դադարեցնել, քանի որ կորուստները հակառակ դեպքում կարող են անդառնալի լինել: Վստահ ենք, որ ԳՇ պետը իր ձեռքի տակ ունի այն զեկուցագիրը, որը ներկայացրել է ԱԽ նիստում պատերազմի առաջին օրերին, սակայն Փաշինյանն, ամեն դեպքում, հայտարարում է, որ ինքը ոչինչ չգիտեր` շարունակելով ստի իր երկարամյա պրակտիկան: 

Ընդամենը երեկ էլ վարչապետ Փաշինյանը հայտնեց ստի հերթական դոզան՝ հայտարարելով, որ իր ունեցած տեղեկություններով Շուշիի հատվածում շրջափակման մեջ են հայտնվել նաև ռուս խաղաղապահները: ՌԴ ՊՆ-ն անմիջապես հերքեց Փաշինյանի ունեցած տեղեկությունները` հերթական անգամ ՀՀ վարչապետին դնելով անհարմար դրության մեջ: Մյուս կողմից էլ Փաշինյանի նման հայտարարությունները ռուսական կողմին ուղղված կարող են լրջորեն հարվածել ՀՀ անվտանգային միջավայրին, որի գլխավոր երաշխավորը այսօր հենց ՌԴ-ն է: Փաշինյանը, իհարկե, դա չի կարող չգիտակցել, հետևաբար իր հայտարարությունները այլ բան, քան պարզ արկածախնդրություն դիտարկել հնարավոր չէ: 

Նիկոլ Փաշինյանի հետպատերազմյան ստերի առատությունը խոսում է այն մասին, որ պատերազմի 44 օրերից իշխանությունները որևէ դաս այդպես էլ չեն քաղել և շարունակում են վտանգել երկրի կայունությունը՝ հանուն սեփական նեղ խմբակային քաղաքական շահերի…  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Россия ввела ограничения на полеты в Израиль, Иран и Ирак до 3 ноября В Воронежской области дрон упал на территорию нефтебазы, возник пожар — губернатор Цена Brent стбилизировалась на уровне $77,5 за баррель после резкого снижения Ссора на заправочной завершилась стрельбой В Армении создан прецедент публичной оценки действий правящего режимаВнешняя политика США и Великобритании. Продают билет в один конец для Армении. Курсы валют в Армении Сирвард Геворкян освобождена от должности заместителя министра юстиции Армении Израиль объявил генсека ООН персоной нон грата Фигуранты дела о теракте в "Крокусе" дают изобличающие друг друга показания Сколько в Армении зарегистрировано налогоплательщиками сделок за 9 месяцев? Авиакомпания «Qatar Airways» отменила все рейсы в Армению Аргументы генерала и опасения власти: почему искажается Конституция?Армия Израиля объявила новую эвакуацию из южных пригородов Бейрута Байден подписал закон об усилении охраны кандидатов в президенты В Ереване столкнулись рейсовый автобус и иномарка Землетрясение в приграничной зоне Армении и Грузии Никол Пашинян - обвиняемый: какие решения в отношении него принял Трибунал Национальной Гордости? «Паст»Байден может ускорить заявку Украины в НАТО Иран упростил въезд автомобилей из Армении ААЦ отмечает День памяти Свв. Евстафия, его жены Феофисты и двух сыновей, дев Ермонии и Нектаринии Камо Григорян стал победителем открытого турнира Федерации боевого самбо России «Открытие сезона» Баку предъявил новое обвинение военно-политическому руководству оккупированного Арцаха Оппозиционные депутаты парламента раскритиковали армянских патрульных за плохое образование Погода в Армении Brent торгуется на уровне $71,78 за баррель Пашинян: «Перекресток мира» может способствовать развитию отношений между странами ЕАЭС Выразить народное недоверие и презрение к Николу Пашиняну:. Решение Трибунала Национальной Гордости: «Паст»«Армянские Орлы» приветствует решение Национального Трибунала: Хачик АсрянВо Франции на армянских футболистов напали турецкие фанаты с ножами В Армении завершается реконструкция подстанции «Шинуайр» Нефть дорожает после существенного снижения на прошлой неделе В итальянском городе Бари открылось Почетное консульство Армении Вместо того, чтобы Армения требовала,Азербайджан все еще поднимает вопрос о компенсации Премьер-министр России 1 октября посетит с рабочим визитом Армению Сербский футболист, влюбленный в Армению: Огнен Чанчаревич Юбилейный концерт Евгения Петросяна «60 лет на сцене» пройдет в Ульяновске Северная Корея расширила список преступлений, караемых смертной казнью Нетаньяху заявил, что Израиль меняет баланс сил на Ближнем Востоке Жуткое ДТП с пожаром под Краснодаром: автобус столкнулся с фурой, погиб водитель «Никол Пашинян и его соратники из «Гражданского договора» сами попросят, чтобы правоохранительные органы арестовали их и заключили под стражу»: «Паст»Армавирские производители армянской общины представят свою продукцию на «Кубанской ярмарке-2024» «У всех народов бывшего СССР очень близкий менталитет»: Хорен Байрамян Гендиректор Зангезурского медно-молибденового комбината: Медь – это нефть и газ для Армении Цены на нефть опускаются и завершают неделю существенным снижением Тайвань зафиксировал приближение 41 летательного аппарата и 6 кораблей КНР «Начало, не имеющее конца»: сегодня исполняется 155 лет со дня рождения Комитаса Вардапета Армянское духовно-культурное наследие представлено на Межконфессиональной выставке в Новосибирске Зограб Заргарян и Давид Саруханян победили в турнире по дзюдо, приуроченном к Международному дню мира В Армении хотят изменить порядок экспорта не признанных имеющими двойное или военное назначение товаров
Самое популярное