Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շուշիի գինը. անառիկ ամրոցի հանձնելու հանելուկը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

rossaprimavera.ru-ն գրում է, որ Ղարաբաղում զինադադարի հաստատումից անցել է ավելի քան մեկ ամիս, բայց 44 օր տևած պատերազմի ընթացքի վերաբերյալ հարցերը, ոչ միայն չեն պակասել, այլ ամեն օր ավելի ու ավելի են ավելանում: Իհարկե, այդպիսի հարցերից մեկն էլ այն է, թե ինչու Ադրբեջանին հանձնվեց գործնականում անառիկ, ռազմավարական կարևոր Շուշի ամրոցը: Ղարաբաղի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պատասխանելով Շուշիի անկման հարցին, ասել է, որ իր համար ոչ միայն անհասկանալի է, թե ինչպես է Շուշին գրավվել, այլ նաև այն, թե ինչպես են ադրբեջանցիները հայտնվել Շուշիի մատույցներում: Այստեղ պահանջվում է որոշակի լուսաբանում: Դեպի Շուշի մինչև Շեխեր գյուղը ադրբեջանական ստորաբաժանումները կարող էին շարժվել ճանապարհներով: Բայց Շեխերից Ավետարանոց ճանապարհը անցնում է Կարմիր շուկա գյուղով, որը մնում էր Ղարաբաղի վերահսկողության տակ: Այսինքն այդ կետից դեպի Շուշիի արվարձանում գտնվող Քարինտակ զորքերի տեղաշարժը տեղի է ունեցել արահետներով կամ ընդհանրապես առանց դրանց: Ուղիղ գծով այն ավելի քան 20 կիլոմետր է: Լեռները հարթավայր չեն, այնտեղ ուղու ընտրությունը շատ սահմանափակ է, իսկ արահետների դեպքում ուղին առավել երկարում է, դանդաղում է տեղաշարժի ժամանակահատվածը և տեղաշարժվող ստորաբաժանումները դառնում են հեշտ թիրախներ:

Արդյո՞ք Ղարաբաղում իմացել են, որ զորքեր են տեղափոխվում, և որ մեծ հնարավորություններ կան դրանք կտրել մատակարարումներից և ոչնչացնել: Բազմաթիվ ապացույցներ կան, որ, այո, իմացել են և անգամ մի ստորաբաժանում ոչնչացրել են հրետանային կրակով: Այնուամենայնիվ, չեն ձեռնարկվել այնպիսի լայնամասշտաբ գործողություններ, որոնք կարող էին լրջորեն փոխել ուժերի հարաբերակցությունը: Սակայն այստեղ պետք է հասկանալ մի կարևոր նրբերանգ: Ղարաբաղը շատ փոքր հանրապետություն է, մինչև պատերազմը ունեցել է 150 հազար բնակիչ, և Հայաստանն է ավանդաբար եղել նրա անվտանգության երաշխավորը: Գործնականում դա նշանակում է, որ Պաշտպանության բանակի խնդիրն է եղել հնարավորինս դիմադրել մինչև հայկական զինված ուժերը մոբիլիզացվեն և օգնության հասնեն: Եվ այստեղ բախվում ենք այս պատերազմի հաջորդ հանելուկին:

Շուշին պաշտպանել են փոքրաթիվ ժամկետայինների ջոկատը, տեղի բնակիչները և կամավորական ջոկատները Հայաստանից այն դեպքում, որ բազմաթիվ վկայությունների համաձայն` Հայաստանի տարածքում՝ Գորիսում, եղել է զորքի զգալի քանակ: Ավելին, նրանք եղել են լրիվ մարտական վիճակում և պատրաստ ռազմական գործողություններին, բայց այդպես էլ չեն ուղարկվել Ղարաբաղ։ Երկրորդ խնդիրը, որը խանգարում էր Ղարաբաղի ղեկավարությանը արդյունավետորեն պաշտպանվել, ռազմական տեխնիկայի բացակայությունն էր, որի մեծ մասը արդեն իսկ ոչնչացվել էր ադրբեջանական զինված ուժերի կողմից: Ռազմական փորձագետները նշում են, որ մարտավարական և ռազմավարական առումով, Ղարաբաղի Պաշտպանության բանակը շատ հեռու էր այդ պատերազմում իր լավագույն վիճակում լինելուց: Շատ ավելի քիչ հույսեր են կապվել հայկական բանակի ղեկավարության հետ, քանի որ Փաշինյանը մի քանի անգամ տարբեր մարդկանց էր վերանշանակել բարձր պաշտոնների, ընդ որում, հաճախ հաշվի չառնելով արհեստավարժությունը և ավելի շատ կենտրոնանալով քաղաքական հավատարմության վրա:

Արդյունքում ռազմական գործողությունների ընթացքում փայլուն տակտիկական գործողություններ չեն նկատվել, ավելի շուտ եղել է հակառակը: Այդ ամենի բացատրությունը ստացվել է պատերազմից հետո։ Պարզվել է, որ հին կռված գեներալներին չեն թողել խառնվել պատերազմին։ Ընդ որում, եթե գեներալներին արգելել են մտնել կառավարման կետ, ապա Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը այնտեղ է մտել ազատ կերպով, չնայած կողմնակի անձանց մուտքը այնտեղ խստիվ արգելված է եղել։ Այս և նման այլ փաստերը ցույց են տալիս, որ Հայաստանի ղեկավարությունը ի վիճակի չի եղել մոռանալ քաղաքական տարաձայնությունները, շարունակել է հաշիվներ մաքրել և դրան շատ ավելի մեծ ուշադրության է դարձրել, քան ռազմական գործողությունների հաջողությանը: Արդյունքում փորձառու գեներալների առկա ներուժը չեղարկվել է: Սակայն հարց է ծագում․ ո՞րն է պատճառը՝ մանր վրեժխնդրությունը և առաջնահերթությունները հասկանալու անկարողություն, թե՞ պաշտպանությունը ձախողելու հաշվարկված նպատակ է եղել:

Հրադադարի եռակողմ հայտարարության ստորագրումից անմիջապես հետո առաջին ժամերից ի վեր, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բացահայտորեն ծաղրում է Փաշինյանին և հայերին և շատ թափանցիկ ակնարկում, որ մտադիր է զինադադարի միջոցով ընդհատված գործընթացը շարունակել: Ղարաբաղի և Հայաստանի համար միակ փրկությունն է ամեն վայրկյան հիշել կատարվածը և պատրաստվել պաշտպանության, քանի որ նոր պատերազմը գործնականում անխուսափելի է: Ո՛չ ԱՄՆ-ին, ո՛չ էլ Եվրոպային պետք չէ Հայաստանը։ Բայց մինչ հիմա պետական քաղաքականությունը ցույց է տալիս միայն իշխանությունների միակ ցանկությունը․ ջրից չոր դուրս գալ, ծայրերը արագ թաքցնել և մոռանալ պատերազմի մղձավանջը: Անցած պատերազմի վերաբերյալ հայ հասարակության համար բազմաթիվ հարցեր կան: Մասնավորապես, շատերին է հետաքրքրում, թե իշխանությունների պահվածքը թելադրված է բացառապես անկարողությամբ, թե արդյո՞ք հիմնավորված են այն մեղադրանքները, որ Փաշինյանն Ալիևից 5 միլիարդ դոլար է վերցրել Շուշիի համար: Մինչ հիմա էլ Շուշի քաղաքի և դրա շուրջ մարտերի բուն պատկերը պարզված չէ և չի ներկայացվել հասարակությանը:

Լուրերը, ենթադրությունները, ականատեսների վկայությունները, իրադարձությունների և ամսաթվերի խառնաշփոթը թույլ չեն տալիս լիովին ինչ-որ բան հասկանալ: Եվ մինչ անցյալը մշուշի մեջ է, ապագան ևս ընկղմվում է նույն մառախուղի մեջ: Լեռ է հառած Ստեփանակերտի վերևում, լեռան վրա ամրոցն է և թուրքական դրոշն է ծածանվում այնտեղ: Իհարկե, կան ռուս խաղաղապահները, բայց ոչ ոք չգիտի, թե որքան կմնան նրանք: Այս ամբողջ մշուշի մեջ պարզ է միայն մի բան. տարածքում հանգիստ դրախտ կառուցելու ցանկացած փորձ կարող է հանգեցնել միայն տեղահանության կամ կոտորածի: Ոչ միայն Ղարաբաղը, այլ նաև Հայաստանը, կամ կդառնա Սպարտա, կամ շատ շուտով կդադարի գոյություն ունենալ: Հայ ժողովուրդը ստիպված կլինի վճարել իր գինը Շուշիի համար: Կամ պետք է ընտրել քաղցր կյանքը և վճարել հայրենիքով, կամ ընտրել Սպարտայի ստեղծումը և վճարել ամենօրյա աշխատանքով, ավելորդություններից հրաժարվելով և մտածելու և որոշումներ կայացնելու ծանր պարտականությամբ՝ առանց հաջողության երաշխիքների:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Россия ввела ограничения на полеты в Израиль, Иран и Ирак до 3 ноября В Воронежской области дрон упал на территорию нефтебазы, возник пожар — губернатор Цена Brent стбилизировалась на уровне $77,5 за баррель после резкого снижения Ссора на заправочной завершилась стрельбой В Армении создан прецедент публичной оценки действий правящего режимаВнешняя политика США и Великобритании. Продают билет в один конец для Армении. Курсы валют в Армении Сирвард Геворкян освобождена от должности заместителя министра юстиции Армении Израиль объявил генсека ООН персоной нон грата Фигуранты дела о теракте в "Крокусе" дают изобличающие друг друга показания Сколько в Армении зарегистрировано налогоплательщиками сделок за 9 месяцев? Авиакомпания «Qatar Airways» отменила все рейсы в Армению Аргументы генерала и опасения власти: почему искажается Конституция?Армия Израиля объявила новую эвакуацию из южных пригородов Бейрута Байден подписал закон об усилении охраны кандидатов в президенты В Ереване столкнулись рейсовый автобус и иномарка Землетрясение в приграничной зоне Армении и Грузии Никол Пашинян - обвиняемый: какие решения в отношении него принял Трибунал Национальной Гордости? «Паст»Байден может ускорить заявку Украины в НАТО Иран упростил въезд автомобилей из Армении ААЦ отмечает День памяти Свв. Евстафия, его жены Феофисты и двух сыновей, дев Ермонии и Нектаринии Камо Григорян стал победителем открытого турнира Федерации боевого самбо России «Открытие сезона» Баку предъявил новое обвинение военно-политическому руководству оккупированного Арцаха Оппозиционные депутаты парламента раскритиковали армянских патрульных за плохое образование Погода в Армении Brent торгуется на уровне $71,78 за баррель Пашинян: «Перекресток мира» может способствовать развитию отношений между странами ЕАЭС Выразить народное недоверие и презрение к Николу Пашиняну:. Решение Трибунала Национальной Гордости: «Паст»«Армянские Орлы» приветствует решение Национального Трибунала: Хачик АсрянВо Франции на армянских футболистов напали турецкие фанаты с ножами В Армении завершается реконструкция подстанции «Шинуайр» Нефть дорожает после существенного снижения на прошлой неделе В итальянском городе Бари открылось Почетное консульство Армении Вместо того, чтобы Армения требовала,Азербайджан все еще поднимает вопрос о компенсации Премьер-министр России 1 октября посетит с рабочим визитом Армению Сербский футболист, влюбленный в Армению: Огнен Чанчаревич Юбилейный концерт Евгения Петросяна «60 лет на сцене» пройдет в Ульяновске Северная Корея расширила список преступлений, караемых смертной казнью Нетаньяху заявил, что Израиль меняет баланс сил на Ближнем Востоке Жуткое ДТП с пожаром под Краснодаром: автобус столкнулся с фурой, погиб водитель «Никол Пашинян и его соратники из «Гражданского договора» сами попросят, чтобы правоохранительные органы арестовали их и заключили под стражу»: «Паст»Армавирские производители армянской общины представят свою продукцию на «Кубанской ярмарке-2024» «У всех народов бывшего СССР очень близкий менталитет»: Хорен Байрамян Гендиректор Зангезурского медно-молибденового комбината: Медь – это нефть и газ для Армении Цены на нефть опускаются и завершают неделю существенным снижением Тайвань зафиксировал приближение 41 летательного аппарата и 6 кораблей КНР «Начало, не имеющее конца»: сегодня исполняется 155 лет со дня рождения Комитаса Вардапета Армянское духовно-культурное наследие представлено на Межконфессиональной выставке в Новосибирске Зограб Заргарян и Давид Саруханян победили в турнире по дзюдо, приуроченном к Международному дню мира В Армении хотят изменить порядок экспорта не признанных имеющими двойное или военное назначение товаров
Самое популярное