Հայ վարորդները փաստորեն այդքան էլ անկարգապահ չեն․ «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է
quto.ru-ն «Ներքին գործերի նախարարությունում պատմել են ղեկին նստած ամենավտանգավոր արտասահմանցիների մասին» վերնագրով հոդվածում գրում է, որ Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարարությունն առաջին անգամ հրապարակել է վիճակագրություն Ռուսաստանում այն ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ, որոնք տեղի են ունեցել օտարերկրյա վարորդների մեղքով: Ըստ Ռուսաստանի ՆԳՆ երթևեկության անվտանգության գիտական կենտրոնից ստացված վիճակագրության, ռուսաստանյան ճանապարհների ամենավտանգավոր օտարերկրյա վարորդները Ուզբեկստանի քաղաքացիներն են. 2020 թվականին նրանք են պատասխանատու 797 վթարի համար, նրանցից մի քիչ հետ են մնում Ղրղզստանի (701 վթար) և Տաջիկստանի (599 վթար) քաղաքացիները, Ադրբեջանի քաղաքացիների մասնակցությամբ եղել է 282 վթար, հայերը պատճառ են դարձել 280 վթարի:
Անցյալ տարվա ցուցանիշների համեմատ վթարների մակարդակը զգալիորեն նվազել է: Այսպիսով, Ռուսաստանում Ուզբեկստանի քաղաքացիները սկսել են 12,3% -ով ավելի քիչ վթարների ենթարկվել, Ղրղզստանինը` 6,7% -ով, Տաջիկստանինը` 11,4% -ով, Ադրբեջանինը` 17,5% -ով, իսկ ահա Հայաստանի քաղաքացիների մասնակցությամբ վթարները կրճատվել են միանգամից 42% -ով: Ռուսաստանի ճանապարհների ամենաապահով օտարերկրացիներն են Աֆղանստանի, Էստոնիայի (5-ական վթար), Ճապոնիայի, Լիտվայի (6-ական վթար) և Ռուանդայի (7 վթար) քաղաքացիները:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում