Ո՞ւմ արտոնյալ զավակներն են ծառայում ՊՆ շենքում. «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ պաշտպանության նախարարության շենքում իր ժամկետային ծառայությունն է անցկացնում մոտ 110 զինվոր: Նրանք առավոտյան ներկայանում են «աշխատանքի», իսկ ժամը 18:00–ից հետո վերադառնում են տուն: Ա՜յ քեզ ծառայություն:
Ի՞նչ եք կարծում, նրանց մեջ կարիքավոր ընտանիքների զավակներ կա՞ն, թե՞ նրանք Արցախի թեժ գծում են միայն: Ինչո՞վ է զբաղված 100 հոգին նախարարության շենքում: Մի քանի կապավորների մասով` հասկանալի է: Իսկ մնացա՞ծը: Այդքան զինվորը տասը–տասներկու պոստի անձնակազմ է: Նրանք անշուշտ գրանցված են քաղաքում գործող զորամասերում, սակայն մեր տվյալներով երեկոյան իրենց տուն են գնում:
Այդ զինվորներից երկուսին ամեն առավոտ նախարարություն են բերում ԱԺ պետհամարանիշով ավտոմեքենաներով: ԱԺ նույն պատգամավորների մեքենայով էլ երեկոյան ժամը 18:00–ին նրանց հետ են տանում: Ովքե՞ր են այդ զինվորները: Այդ հարյուրի մեջ 17–20 զինվորներ ծառայության են գալիս իրենց «ջիպերով» ու այլ թանկարժեք մեքենաներով:
Իսկ այժմ դիմում ենք Պաշտպանության նախարարությանը, գուցե նրանք հանրությանը տեղեկացնեն, թե ում երեխաներն են այդ զինվորները: Ինչո՞ւ է նրանց թիվն այդքան շատ նախարարությունում և ինչո՞վ են զբաղված: Գուցե իսկապես այդ զինվորների անհրաժեշտությունը կա, ու մենք անտեղյակ ենք…
Թե՞ այդ ամենը պետական գաղտնիք է:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: