Ո՞նց ստացվեց, որ Շուշիի շուրջ ճանապարհները մեր վերահսկողության տակ են, բայց Շուշին հանձնվեց. Ադրբեջանագետ
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԱդրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Նիկոլը ասում ա, կգա ժամանակը ու բոլոր հարցերի պատասխանը կտան։ Ժամանակը եկել ա՝ պատասխանեք։
1.Ո՞նց ստացվեց, որ Շուշիի շուրջ ճանապարհները մեր վերահսկողության տակ են ու ադրբեջանցիները կարողանում են քաղաք մտնել ու դուրս գալ խաղաղապահների օգնությամբ, բայց Շուշին հանձնվեց:
2.Ո՞նց ստացվեց, որ Կուբաթլուի պաշտպանության պատասխանատուն «տակտիկական նահանջից» հետո հերոսացվեց ու հիմա ԱԻՆ նախարարի պաշտոնում ա:
3.Ո՞նց ստացվեց, որ մեր շրջանների հանձնման ժամանակացույցը հստակ նշված ա, իսկ գերիների վերադարձինը՝ ոչ։
4.Ո՞նց ստացվեց, որ 3 ամիս մեզ պատմում են բանակում դավաճանների մասին, բայց մինչ օրս դրա որևէ ապացույց չենք ստանում:
5.Ո՞նց ստացվեց, որ պատերազմի ավարտից գրեթե 2 ամիս անց մենք տենց էլ չտեսանք հաշվետվություն, ուր է նյութական ու ֆինանսական օգնությունը մասնավորների կողմից ուղարկված։